TITUS
Text collection: NT 
Novum testamentum

armeniace



On the basis of the Bible edition by
Hovhannēs Zōhrapean,
Astowacašowncՙ matean hin ew nor ktakaranacՙ,
Venetik 1805
(the so-called Zohrab-Bible)

entered by H. Palanǰian, J. Gippert, D. Čitunašvili, N. Čanṭlaʒe,
München 1991-1992 / Frankfurt a/M / Tbilisi, 2003-2004;
TITUS version by J. Gippert,
Frankfurt a/M, November 1996 / 28.2.1998 / 20.6.1998 / 12.2.2000 / 1.6.2000 / 28.8.2002 / 30.5.2004 / 28.10.2007 / 9.12.2008




Book: Mt. 
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

St. Matthew's Gospel

entered by H. Palanǰian,
München 1991-1992;
TITUS version by J. Gippert,
Frankfurt a/M, November 1996 / 28.2.1998 / 20.6.1998 / 12.2.2000 / 1.6.2000 / 28.8.2002 / 30.5.2004




վերջ 4.7.1991


Chapter: 1 
(Ա՜)


Verse: 1  Link to gnt   Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի որդւոյն դաւթի որդւոյն աբրահամու։

Verse: 2  Link to gnt   
Աբրահամ ծնաւ զիսահակ։ Իսահակ ծնաւ զյակովբ։ Յակովբ ծնաւ զյուդայ եւ եղբայր նորա։

Verse: 3  Link to gnt   
Յուդայ ծնաւ զփարէս եւ զղարա ի թամարայ։ Փարէս ծնաւ զեղբովն։ Եղբովն ծնաւ զարամ։

Verse: 4  Link to gnt   
Արամ ծնաւ զամինադաբ։ Ամինադաբ ծնաւ զնաասովն։ Նաասովն ծնաւ զսաղմովն։

Verse: 5  Link to gnt   
Սաղմովն ծնաւ զբոսս ի հռեքաբայ։ Բոսս ծնաւ զովբէդ, ի հռութայ։ Ովբէդ ծնաւ զյեսսէ։ Յեսսէ ծնաւ զդաւիթ։

Verse: 6  Link to gnt   
Դաւիթ ծնաւ զսողովմոն ի կնոջէն ուրիայ։ Սողովմոն ծնաւ զըռոբովամ։

Verse: 7  Link to gnt   
Րոբովամ ծնաւ զաբիա։ Աբիա ծնաւ զասափ։

Verse: 8  Link to gnt   
Ասափ ծնաւ զյովսափաթ։ Յովսափաթ ծնաւ զյովրամ։ Յովրամ ծնաւ զոզիա։

Verse: 9  Link to gnt   
Ոզիա ծնաւ զյովաթամ։ Յովաթամ ծնաւ զաքազ։ Աքազ ծնաւ զեզեկիայ։

Verse: 10  Link to gnt   
Եզեկիա ծնաւ զմանասէ։ Մանասաէ ծնաւ զամովս։ Ամովս ծնաւ զյովսիա։

Verse: 11  Link to gnt   
Յովսիա ծնաւ զյեքոնիա, եւ զեղբայրս նորա առ գերութեամբն բաբելացւոց։

Verse: 12  Link to gnt   
Յետ գերութեան բաբելացւոց ծնաւ յեքոնիա զսաղաթիէլ։ Սաղաթիէլ ծնաւ զզորաբաբէլ։

Verse: 13  Link to gnt   
Զորաբաբէլ ծնաւ զաբիուդ։ Աբիուդ ծնաւ զեղիակիմ։ Եղիակիմ ծնաւ զազովր։

Verse: 14  Link to gnt   
Ազովր ծնաւ զսադովկ։ Սադովկ ծնաւ զաքին։ Աքին ծնաւ զեղիուդ։

Verse: 15  Link to gnt   
Եղիուդ ծնաւ զեղէազար։ Եղէազար ծնաւ զմաաթան։ Մաաթան ծնաւ զՅակովբ։

Verse: 16  Link to gnt   
Յակովբ ծնաւ զյովսէփ զայրն մարեմայ՝ որում խօսեցեալ զՄարիամ կոյս. յորմէ ծնաւ Յիսուս, որ անուանեցաւ Քրիստոս։

Verse: 17  Link to gnt   
Արդ ամենայն ազգքն յաբրահամէ մինչեւ ի դաւիթ՝ ազգք չորեքտասանք։ Եւ ի դաւթէ մինչեւ ի գերութիւն բաբելացւոց՝ ազգք չորեքտասանք։ Եւ ի գերութենէն բաբելացւոց մինչեւ ի Քրիստոս ազգք չորեքտասանք։

Verse: 18  Link to gnt   
Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդն՝ էր այսպէս։ Խօսեալ զմայր նորա Մարիամ յովսէփու, մինչչեւ եկեալ առ միմեանս՝ գտաւ յղացեալ ի հոգւոյն սրբոյ։

Verse: 19  Link to gnt   
Եւ յովսէփ այրն նորա, քանզի արդար էր՝ եւ ոչ կամէր առակել զնա, խորհեցաւ լռելեայն արձակել զնա։

Verse: 20  Link to gnt   
Եւ մինչ դեռ նա զայս ածէր զմտաւ, ահա հրեշտակ տեառն ի տեսելեան երեւեցա նմա՝ եւ ասէ. յովսէփ որդի դաւթի, մի երկնչիր առնուլ առ քեզ զմարիամ կին քո. քանզի որ ի նմայն ծնեալ է ի հոգւոյն սրբոյ է։

Verse: 21  Link to gnt   
Ծնցի որդի, եւ կոչեսցես զանուն նորա Յիսուս. զի նա փրկեսցէ զժողովուրդ իւր ի մեղաց իւրեանց։

Verse: 22  Link to gnt   
Այլ այս ամենայն եղեւ, զի լցցի որ ասացաւն ի տեառնէ ի ձեռն եսայայ մարգարէի։

Verse: 23  Link to gnt   
ահա կոյս յղասցի՝ եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա էմանուէլ. որ թարգմանի՝ ընդ մեզ է Աստուած։

Verse: 24  Link to gnt   
Եւ զարթուցեալ յովսէփ ի քնոյ անտի, արար որպէս հրամայեաց նմա հրեշտական տեառն, եւ առ յինքն զկինն իւր։

Verse: 25  Link to gnt   
Եւ ոչ գիտէր զնա, մինչեւ ծնաւ զորդին իւր զանդրանիկ. եւ կոչեաց զանուն նորա Յիսուս։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian NT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 8.8.2012. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.