TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 71
Previous part

Chapter: 41  
Page: 281  
Line: 1 
ԳԼՈՒԽ Խ՜Ա.

Line: 2 
Հաւատալն Հոնաց ՛ի Քրիստոս ՛ի ձեռն եպիսկոպոսին
Line: 3 
Իսրայելի եւ կործանումն զոհարանաց եւ կանգնել խաչին
Line: 4 
Քրիստոսի։


Line: 5       Քանզի յորդորեալ էին յոյժ յունկնդրութիւն
Line: 6    
բանից առնն Աստուծոյ բարեմիտ իշխանն մեծագահ
Line: 7    
Աղփիղութուեր հանդերձ բանակօքն, որոց
Line: 8    
ախորժաբար լուեալ զծաղկազարդ նորա վարդապետութիւնն
Line: 9    
եւ զքաղցրուսոյց խրատն՝ փառաւոր
Line: 10    
առնէին զԱստուած եւ ասէին. "Արդ հաւատամք
Line: 11    
ճշմարտութեամբ, եթէ առաքեաց Տէր ՛ի ձեռն
Line: 12    
սորա զմխիթարութիւն շնորհաց իւրոց առ մեզ,
Line: 13    
զի ապրեցուսցէ զմեզ ՛ի խաւարային գործոց
Line: 14    
եւ յամենայն սատանայական գնացիցԱպա
Line: 15    
այնուհետեւ մխիթարութեամբ հնազանդեցուցեալ
Line: 16    
զանձինս լծոյ քաղցրութեանն Քրիստոսի, սրբութեամբ
Line: 17    
եւ պարկեշտութեամբ զարդարէին զպահս
Line: 18    
քառասնորդականս, պահօք եւ աղօթիւք զցայգ եւ
Line: 19    
զցերեկ հոգեւոր նախանձու այր քան զայր փութային
Line: 20    
յերկրպագութիւն սրբոյ եկեղեցւոյն՝ մոռանալով
Line: 21    
զառաջին որկորստութեան մոլորութիւն,
Line: 22    
եւ այն՝ շնորհօք լուսատու խրատուց սրբոյ
Line: 23    
եպիսկոպոսին, որոյ հրամանին հնազանդելով
Line: 24    
յանձն առնոյր աստուածասէր իշխանն՝ իւրով
Line: 25    
մօտակաց սուրհանդակաւն զեօթանեսին եօթներորդսն**
Page: 282   Line: 1    
ամի ամի սրբութեամբ կատարել. զի
Line: 2    
ինքն էր բարեմիտ այր յոյժ, եւ նոյնժամայն
Line: 3    
հրամանակատար լինէր աստուածային պատուիրանին,
Line: 4    
հալածականս առնէր զորդիսն խաւարի,
Line: 5    
հաւատացեալ լուսափայլ վարդապետութեան օր
Line: 6    
ըստ օրէ պայծառանայր սիրովն Քրիստոսի, ասպընջական
Line: 7    
ցանկալի սուրբ հաւատոցն լինելով,
Line: 8    
աշխարհածնունդ հայրենեացն որդի գտանէր շնորհօքն
Line: 9    
Աստուծոյ. այլ եւ ուժով պնդութեամբ հարըստութեամբ
Line: 10    
քաջ եւ անուանի եղեալ էր ՛ի
Line: 11    
մարտս պատերազմաց, որպէս զոլիւմպ ազգն
Line: 12    
Յունաց հզօր երեւեալ առ ամենեսեան՝ զհոյակապ
Line: 13    
քաջութեան անուն ժառանգէր։ Զի բազում
Line: 14    
գործս արութեան ցուցեալ ՛ի Թուրքաստանի առ
Line: 15    
Խազրիականն եւ ՛ի սէր իւր գրաւեալ զնա տայ
Line: 16    
զդուստր իւր նմա կնութեան. եւ ինքն ՛ի ծերութեանն
Line: 17    
բերելով պատիւ՝ փառաւորեալ լինէր ՛ի
Line: 18    
մէջ երից աշխարհացն. իբրեւ զպսակ պարծանաց
Line: 19    
ընդունէր խրատն լուսաւոր վարդապետութեան
Line: 20    
եպիսկոպոսին. առ սակաւ սակաւ ջանայր խափանել
Line: 21    
՛ի վերայ մեռելոցն զմոլեկան լալիսն եւ
Line: 22    
զդիւական սրակոծութիւնն՝ գարշելի եւ պիղծ համարելով
Line: 23    
զհայրենի պաշտամունսն, եւ զայլոց աստուածոց
Line: 24    
խափանէր զնուէրս՝ ՛ի պաշտել զԱստուած
Line: 25    
կենդանի՝ զարարիչն երկնի եւ երկրի, եւ
Page: 283   Line: 1    
զՈրդին միածին եւ զՀոգին համազօր. զամենայն
Line: 2    
յաւելուածս չարեաց ՛ի բաց հերքելով ՛ի մտաց՝
Line: 3    
իբրեւ զարդի ծնեալ մանուկ անխարդախ կաթինն
Line: 4    
փափագէր. շինէր ՛ի տեղիս տեղիս զեկեղեցիս
Line: 5    
եւ մեծացուցանէր զպատիւ քահանայիցն Աստուծոյ։
Line: 6    
Եւ քանզի ՛ի վարսաւոր ծառոց կաղնեաց
Line: 7    
բարձրագունից, զորս ձօնեալ էին Ասպանդիատայ
Line: 8    
գարշելւոյ առ ՛ի զոհս մատուցանելոյ նմա
Line: 9    
ձիովք, զորոց զարիւնն հեղուին զծառովք, եւ
Line: 10    
զգլուխն եւ զկաշին արկանէին զոստովք ծառոցն,
Line: 11    
հրամայէր եպիսկոպոսն հատանել զմին, որ գլուխ
Line: 12    
եւ մայր էր այլ ամենայն ծառոց, եւ համարէին
Line: 13    
զնա աստուածոցն փրկիչ եւ կեցուցիչ եւ տուող
Line: 14    
ամենայն բարեաց։ Իբրեւ լսէին, թէ հրամայէր
Line: 15    
հատանել զհսկայաձիր դիւցազանց ծառն, որով
Line: 16    
գայթակղեալ էին ՛ի կործանումն ամենեցուն,
Line: 17    
ճիչ բարձեալ եւ զօձիս հարեալ՝ ՛ի ձայն բարձր
Line: 18    
աղաղակէին կախարդքն եւ քաւդեայք եւ վհուկք
Line: 19    
քրմապետօքն հանդերձ առ իշխանն Հոնաց եւ առ
Line: 20    
մեծամեծս աշխարհին, եւ ասէին. "Եթէ զիա՞րդ
Line: 21    
մարթիք եւ իմանայք եւ գիտէք առնել զայդ, զոր
Line: 22    
հակառակորդդ մեր եւ թշնամին աստուածոց մերոց
Line: 23    
ասէ ձեզ, հատանել զծառն զայն. եւ ընդէ՞ր
Line: 24    
իսկ բնաւ անսայք նմա եւ լսէք՝ քանդել աւերել
Line: 25    
կործանել զբագինս մեհենաց մերոց, զոր հարքն
Line: 26    
մեր կանգնեցին, եւ թագաւորք եւ իշխանք եւ աշխարհս
Line: 27    
մեր բոլորովին պաշտեցին մինչեւ ցայժմ,
Page: 284   Line: 1    
եւ գտին զպարգեւս բարեաց ՛ի նոյն իսկ ՛ի դիցն
Line: 2    
մեհենաց եւ ՛ի ծառոց ձօնելոց, զմարդաշատութիւն
Line: 3    
աշխարհիս, եւ զօրաւոր եւ յաղթող լինել
Line: 4    
ձեզ ՛ի պատերազմունս թշնամեաց ձերոց։ Արդ
Line: 5    
դուք համարիք ինչ զդա եւ լսէք բանի դորա եւ
Line: 6    
տայք դմա զիշխանութիւնդ զայդ՝ հանել աւերել
Line: 7    
քակտել զմեհեանս աստուածոց ձերոց. ո՞չ ապաքէն
Line: 8    
յորժամ պաշտէիք եւ մատուցանէիք զզոհս եւ
Line: 9    
զնուէրս առաջի ծառոցն յանուն հսկայազօր քաջին
Line: 10    
Ասպանդիատայ, զոր ինչ խնդրէիք առնուիք
Line: 11    
եւ գտանէիք զբարիս. զհիւանդս ձեր առողջացուցանէր,
Line: 12    
յարեգակնակէզ երաշտից եւ ՛ի տօթախառն
Line: 13    
ջերմութեանց անձրեւս ածեալ ձեզ նորա
Line: 14    
զօրութեամբն, որք զտապ խորշակին զովացուցանէին.
Line: 15    
զբոյսս եւ զտունկս դալարեցուցանէին եւ
Line: 16    
զպտուղս պարարէին ՛ի վայելումն եւ ՛ի կերակուր
Line: 17    
ձեզ։ Նոյնպէս եւ ՛ի սաստիկ անձրեւաց եւ
Line: 18    
յամպոց եթերական փայլատակնացայտ օդոց յորոտընդոստ
Line: 19    
խռովութեաց՝ խաղաղութիւն առնէր
Line: 20    
ձեզ։ Բայց արդ թէ այլ մոլորական բանից դորա
Line: 21    
հաւատայք եւ պաշտէք զԱստուածն՝ զոր դայն
Line: 22    
քարոզէ ձեզ. սակայն զբնական աստուածսն ձեր,
Line: 23    
զորս նախնիք ձեր եւ դուք պաշտեցիք, ոչ է պարտ
Line: 24    
ձեզ թողուլ եւ ուրանալ եւ ՛ի բաց ընկենուլ եւ մատնել
Line: 25    
՛ի ձեռս դորա, որ ընդ ոտն արկեալ մանրեսցէ
Line: 26    
զնոսա. զի մի́ սրտմտեալ բարկասցին եւ յանդիմանեսցեն
Line: 27    
զաշխարհս մեր չարաչար հարուածովք։ Այլ
Page: 285   Line: 1    
եւ ո՞վ իսկ իշխեսցէ մօտել հպել եւ մերձենալ ՛ի
Line: 2    
վայրն յայն, ուր հսկայազօրին Ասպանդիատայ
Line: 3    
մեհեանքն եւ բագինքն շինեալ եւ հաստատեալ են,
Line: 4    
կամ ՛ի ծառն գեղեցկաբոյս, որ պահիչ եւ կեցուցիչ
Line: 5    
է աշխարհիս այսորիկ. ապաքէն որք անգիտութեամբ
Line: 6    
՛ի ծառոյն յայնմանէ յանկելոց տերեւոց,
Line: 7    
կամ ՛ի փայտից ինչ, որ ՛ի նմանէ առնուին
Line: 8    
՛ի պէտս իւրեանց, չարաչար կեղօք եւ այսահարութեամբ,
Line: 9    
այլեւ մահուամբ իսկ յանդիմանէր
Line: 10    
զնոսա, եւ զտուն եւ զազգն հատանէր. եւ արդ
Line: 11    
դա կարէ՞ հպիլ մօտիլ եւ կտրել զնա, կամ աւերել
Line: 12    
զմեհեանս աստուածոց մերոց։ Արդ գիտեմք
Line: 13    
զայս, զի եթէ յամառեալ պնդի եւ մերձի առ նա՝
Line: 14    
յանդիմանի չարաչար ցաւովք, այլ եւ ՛ի կենաց
Line: 15    
իսկ հանէ զդա

Line: 16       
Յայնժամ պատասխանեալ իշխանն Հոնաց
Line: 17    
առ քաղդեայսն եւ առ կախարդսն, առ վհուկս եւ
Line: 18    
առ պաշտօնեայս բագնեաց եւ ծառոց եւ ասէ.
Line: 19    
"Մեք հաւանեալ հաւատացաք առնս այսմիկ եւ
Line: 20    
պաշտեմք եւ երկրպագանեմք Աստուծոյն, զոր դա
Line: 21    
քարոզէ մեզ. եւ ոչ արգելումք զդա յաւերելոյ եւ
Line: 22    
՛ի քանդելոյ զմեհեանս, եւ ՛ի խլելոյ եւ կտրելոյ
Line: 23    
զծառն եւ յայրելոյ ՛ի հուր։ Արդ եթէ դուք կարող
Line: 24    
ինչ էք բագնեօք եւ մեհենօք եւ ծառովք ձօնելովք
Line: 25    
զարհուրեցուցանել ինչ զդա, կամ ՛ի ցաւս
Line: 26    
ծանրութեան ախտի ինչ արկանել, եւ կամ մահ
Line: 27    
իսկ հասուցանել դմա, հաւատամք ՛ի ձեզ եւ հաստատիմք
Page: 286   Line: 1    
անդրէն շինել եւ պաշտել զմեհեանս եւ
Line: 2    
զբագինս եւ զանդրիագործ պատկերս. երկրպագեմք
Line: 3    
ծառոց եւ մատուցանեմք զոհս եւ նուէրս
Line: 4    
որպէս մինչեւ ցայժմ։ Ապա եթէ դուք ոչ կարէք
Line: 5    
յանդիմանել զդա եւ զարհուրեցուցանել ինչ, եւ
Line: 6    
դա աւերեալ քակէ զբագինս եւ զմեհեանս, հատանէ
Line: 7    
զծառս եւ ՛ի հուր այրէ, եւ ոչ ցաւք ինչ
Line: 8    
հասանեն դմա եւ ոչ մահ՝ մեք նոյնպէս հաւանեալ
Line: 9    
հաւատամք ՛ի դա, եթէ յԱստուծոյ առաքեցաւ
Line: 10    
դա մեզ. եւ երկիրպագանեմք միոյն Աստուծոյ,
Line: 11    
որ արար զերկինս եւ զերկիր եւ զարեգակն
Line: 12    
եւ զլուսին եւ զաստեղս, եւ զձեզ կապեալ
Line: 13    
ոտիւք եւ ձեռօք մատնեցից ՛ի ձեռս դորա, որ
Line: 14    
ընդ նոյն ծառովք եւ մեհենեօք զձեզ այրեսցէ

Line: 15       
Յայնժամ քաղդեայքն եւ կախարդք եւ վհուկք
Line: 16    
Ափրոդիտեայ մոլեկան կախարդութեամբ սկսան
Line: 17    
դիւթութիւնս առնել ստապաճոյճ գետնակոչութեամբք,
Line: 18    
ուռոյցս եւ բարբաջմունս իմն յօրինէին,
Line: 19    
եւ ոչ ինչ կարէին գործել ՛ի սուտ եւ ՛ի
Line: 20    
մոլար արուեստից իւրեանց. զի երբեմն յառաջ
Line: 21    
քան զայս կապէին զմարդիկ անյայտ կապանօք,
Line: 22    
եւ զոր կամէին՝ ՛ի ծանր ցաւս արկանէին՝ այսս
Line: 23    
առաքելով ՛ի նոսա, եւ ապա քարոզէին նոցա
Line: 24    
փաստապատիր բանիւք, եթէ պարտ էր ձեզ զոհս
Line: 25    
եւ նուէրս մատուցանել մեհենեաց եւ ծառոց եւ ոչ
Line: 26    
մատուցիք, փոխանակ այնորիկ եղեւ այդ առ ձեզ
Line: 27    
յանդիմանութիւն ՛ի մեծէ աստուծոյն մերմէ։
Page: 287   Line: 1    
Բայց արդ առէք զոհս եւ նուէրս եւ մատուցէք
Line: 2    
առաջի ծառոց եւ մեհենեաց. ապա ապրիք ՛ի
Line: 3    
ցաւոց եւ ՛ի հարուածոց այտի։ Եւ որպէս ասէինն՝
Line: 4    
նոյնպէս առնէր եւ կատարէր սատանայ։ Այլեւ երբեմն
Line: 5    
առ աչօք եւ ցնորիւք անձրեւս սաստիկս երեւեցուցանէին.
Line: 6    
եւ երբեմն երաշտիւք ցամաքեցուցանէին
Line: 7    
դիւակործան եւ սատանայական մոլորութեամբք.
Line: 8    
եւ այնու ամենայնիւ գայթակղեցուցանէին
Line: 9    
եւ կործանէին զաշխարհն նոցա, զի մոլորեալ
Line: 10    
էին եւ մոլորեցուցանէին զյողդողդամիտս։ Ապա
Line: 11    
յայնժամ ոչ կարացեալ յայնցանէ ինչ մի ՛ի գործ
Line: 12    
եւ ՛ի կիր արկանել կամ զարհուրեցուցանել զայրն
Line: 13    
Աստուծոյ եւ յաղթել նմա, կապեցան եւ փակեցան
Line: 14    
՛ի նշանէ սրբոյ խաչին ամենայն զօրութիւնք
Line: 15    
նոցա։ Ապա սկսաւ խօսել եպիսկոպոսն սուրբ եւ
Line: 16    
օրէնսուսոյցն առ իշխանն Հոնաց եւ առ մեծամեծս,
Line: 17    
"Եթէ ոչինչ զարհուրիմ եւ երկնչիմ, կամ
Line: 18    
զմտաւ ինչ ածեմ վասն դոցա չարախօսութեանցդ.
Line: 19    
զի են իսկ դոքա անյոյսք ՛ի ճշմարիտ կենացն
Line: 20    
Աստուծոյ, որք կամին դիւցապաշտ կախարդութեամբ
Line: 21    
զարհուրեցուցանել զիս՝ որպէս եւ զայլս
Line: 22    
՛ի մարդկանէ մորոսամիտս. եւ ոչ ՛ի ծառոցդ
Line: 23    
բարձրագունից մեհենեաց զմտաւ ինչ ածեալ
Line: 24    
զանգիտեմ կերպ ՛ի կերպս լինելով առաջի իմ,
Line: 25    
այլ ես յայտ յանդիման ամենեցուն ձեր գործեմ
Line: 26    
աներկիւղաբար յուսալով ՛ի շնորհս սուրբ խաչին
Line: 27    
Քրիստոսի եւ բառնամ զկարծիսդ ՛ի սրտից ձերոց
Page: 288   Line: 1    
եւ զծառագոդի մոլորութիւնդ, որ ոչինչ իսկ
Line: 2    
են եւ ոչ չար ինչ կամ բարի առնել կարեն, եւ
Line: 3    
ոչ անարգել զօրեն զթշնամադիրս իւրեանց, զոր
Line: 4    
այժմ դուք աչօք ձերովք տեսանէք առ կուռս
Line: 5    
համերս, թէ որպէս փշրեսցին ՛ի ձեռաց իմոց,
Line: 6    
եւ ընդ ոտս անկեալ կոխեսցին ՛ի գնացս
Line: 7    
աշխարհի

Line: 8       
Յայնժամ հրամայէր եպիսկոպոսն քահանայից
Line: 9    
առնուլ փայտատ ՛ի ձեռն, դնել ծունր եւ
Line: 10    
աղօթել՝ կարդալով առ Աստուած զսաղմոսս զայս.
Line: 11    
"Յարիցէ Աստուած եւ ցրուեսցին ամենայն թըշնամիք
Line: 12    
նորա. փախիցեն ատելիք յերեսաց նորա".
Line: 13    
եւ ապա արարեալ զնշան խաչին ՛ի վերայ ծառոցն
Line: 14    
բարձրագունից, զորս ձօնեալ էր յանուն
Line: 15    
Ասպանդիատայ գարշելւոյ. եւ դիմեալ ՛ի ներքս
Line: 16    
քահանայիցն առ հասարակ կտրեցին զծառսն. եւ
Line: 17    
նոյնժամայն հրամայէր բերել ՛ի քաղաքն Վարաչան։
Line: 18    
Եւ կոչեալ առ ինքն ՛ի ճարտարագործ հիւսանց
Line: 19    
քաղաքին, հրամայէր առնել զնա խաչ պայծառակշիռ
Line: 20    
բոլորագուլ յօրինուածովք նկարակերպ,
Line: 21    
եւ պէսպէս կենդանագիրս հաստատէր սոսընձեալս
Line: 22    
՛ի վերայ բոլորովին, գեղեցիկ պատկերագործ
Line: 23    
նմանութեամբ ճշգրտեալ ՛ի ծայրից
Line: 24    
մինչեւ ՛ի խոնարհ համանման դեղովք պաճուճեալ։
Line: 25    
Նոյն օրինակ եւ յաջոյ կողմանէ գեղեցկագոյն
Line: 26    
իմն լուսեղէն խաչս մի զմիոյ զկնի ՛ի վերուստ
Line: 27    
՛ի վայր տողեալս պնդէր հաստահեղոյս
Page: 289   Line: 1    
բեւեռօք, եւ առ ՛ի ստորեւն դռնակ մի երկբացիկ
Line: 2    
քանդակագործ շուշանաձեւ չորեքկուսի, յորում
Line: 3    
կայր խաչ մի արծաթեղէն մասնաւորեալ ՛ի տէրունական
Line: 4    
խաչէն։ Այսպիսի օրինակաւ կարգեալ
Line: 5    
եւ յարմարեալ զանազան հրաշալի գեղեցկութեամբ
Line: 6    
կանգնէր զնա յՈւխտի եւ ՛ի խնդրուածոց անուն
Line: 7    
յարքունական դրանն ընդ արեւելս, եւ ասէր.
Line: 8    
"Առաջի այսր ամենակեցոյց նշանիս երկրպագեցէք
Line: 9    
Տեառն արարչին ձերոյ, զի որ սովորն էիք
Line: 10    
երկրպագել ծառոյդ այդմիկ մոլեկան մտածութեամբ
Line: 11    
եւ սովորական ընդելութեամբ, երկրպագէք
Line: 12    
խաչիդ եւ անտեսանելւոյ պատկերի աստուածութեանն։
Line: 13    
Քանզի ուտէիք եւ ըմպէիք զմիս եւ
Line: 14    
զարիւն զոհիցն անասնոց, զոր դիւաց առաջի
Line: 15    
ծառոյն մատուցանէիք, վասն այնորիկ փոխանակ
Line: 16    
նուիրեալ ծառոյն զխաչն իւր կանգնեաց ՛ի
Line: 17    
մէջ տիեզերաց, եւ փոխանակ արեանցն զոհից
Line: 18    
զարիւն իւր ետ ՛ի քաւութիւն մեզ ամենեցուն։
Line: 19    
Եւ ես գիտեմ, որ անգիտութեամբ արարիք, զոր
Line: 20    
ինչ արարիքն։ Բայց արդ այսուհետեւ մատուցէք
Line: 21    
զանձինս ձեր առաջի աթոռոյ շնորհացն Աստուծոյ,
Line: 22    
թօթափելով ՛ի բաց զամենայն ախտս չարեաց
Line: 23    
անօրէնութեան ձերոյ եւ զփառացն լուսոյ
Line: 24    
պատմուճան արժանի լիջիք զգենուլ յանձինս
Line: 25    
ձերԻսկ բարեպաշտ իշխանն Հոնաց Իլութուեր**
Page: 290   Line: 1    
իբրեւ լսէր զայն, մեծամեծօք հանդերձ յորդորեալ
Line: 2    
՛ի սէր եւ յերկիւղն Աստուծոյ, եւ զայն եւս
Line: 3    
տեսանէր թէ ոչ յայնցանէ զոր քաղդեայքն ասէին
Line: 4    
յանդիմանել ինչ նմա ՛ի ծառոցն մեհենից
Line: 5    
եւ անկանիլ ՛ի ցաւս եւ հասանիլ ՛ի մահ, ոչ ինչ
Line: 6    
դիպեալ նմա յայսցանէ չար, այլ եւս առաւել քան
Line: 7    
զեւս պայծառացեալ զուարթանայր եւ զօրանայր
Line: 8    
՛ի գործ մշակութեանն Քրիստոի, առաւել եւս
Line: 9    
հաստատէին ՛ի հաւատս եւ լսէին զբան վարդապետութեան
Line: 10    
նորա։ Ապա յայնժամ մեծասաստ
Line: 11    
իշխանութեամբ հրաման տայր զսատանայակուր
Line: 12    
եւ զդիւամոլ ազգ կախարդացն եւ քաղդեայց գըլխաւոր
Line: 13    
քրմապետօքն հանդերձ ունել, եւ կապեալ
Line: 14    
ոտիւք եւ ձեռօք ածել առաջի առնն Աստուծոյ եւ
Line: 15    
տալ ՛ի ձեռս նորա։ Իսկ նա հրամայէր զոմանս
Line: 16    
՛ի հուր ընկենուլ ՛ի յանցս ճանապարհաց, յել եւ
Line: 17    
՛ի մուտս փողոցաց առ ՛ի զերծուլ զաշխարհն
Line: 18    
ամենայն յունայնակրօն պաշտամանց եւ հնազանդել
Line: 19    
ամենահեշտ լծոյ ծառայութեանն Քրիստոսի։
Line: 20    
Եւ զոմանց, որոց կապեալ ունէին յանձինս
Line: 21    
իւրեանց զոսկեղէն հեթանոսական ձուլածոյսն
Line: 22    
հրամայէր զերծուլ եւ հանել ՛ի նոցանէ, եւ
Line: 23    
ինքն իւրովք ձեռօք խորտակէր յանդիման ամենեցուն՝
Line: 24    
առնելով եւ զայնս նշան տէրունական
Line: 25    
խաչի։ Այսպէս եւ այսու օրինակաւ ցուցանէր առ
Line: 26    
ամենեսեան զիւրն աստուածպաշտութիւն։ Եւ
Line: 27    
կարգեցաւ այս ամենայն կարգաւորութիւնս ՛ի
Page: 291   Line: 1    
սուրբ քառասներորդսն ՛ի բիւրաւոր արքունական
Line: 2    
Հոնաստանեայցն բանակի. կազմեցաւ եւ
Line: 3    
պատրաստեցաւ կամօք Տեառն Աստուծոյ ՛ի ձեռն
Line: 4    
եպիսկոպոսին եւ ազդեցութեամբ Հոգւոյն Սրբոյ.
Line: 5    
որով ծաւալէր շնորհք պարգեւաց անպատում փառացն
Line: 6    
Քրիստոսի։

Line: 7       
Իսկ ծագումն արփիափայլ լուսոյ պասեքին
Line: 8    
սրբոյ իբրեւ հասանէր՝ բազումք ՛ի քրմապետացն
Line: 9    
եւ ՛ի գլխաւոր կախարդասար քաղդէիցն դեռեւս ՛ի
Line: 10    
դժնդակ կապանս անկեալ դնէին։ Եւ ապա հաւանութեամբ
Line: 11    
իշխանին Իլիթուերոյ ժողովեալ բոլոր
Line: 12    
քաղաքայնոցն հրաման լինէր ատեան դնել եւ
Line: 13    
հրապարակ յօրինել եւ տալ ցեղից երկաքանչիւրոց
Line: 14    
պայքար՝ յանդիման կաճառախիտ բազմութեանն։
Line: 15    
Յայնժամ սկսաւ եպիսկոպոսն յաստուածային
Line: 16    
Գրոց ձեռն ՛ի գործ արկանել վարդապետութեան.
Line: 17    
սաստկագոյնս յանդիմանէր զնոսա եւ ՛ի
Line: 18    
նախատինս դսրովանաց արկանէր. եւ կռապարիշտ
Line: 19    
թշուառական քուրմքն յամօթ եղեալ ՛ի տէրունական
Line: 20    
խաչէն, զոր միշտ ՛ի ձեռին ունէր եպիսկոպոսն,
Line: 21    
պակուցեալ սրտաբեկ լինէին եւ ինքեանք
Line: 22    
իսկ զանձինս դսրովէին։ Եւ խոստովանեալ զիւրեանց
Line: 23    
մեղս՝ դարձան ՛ի հաւատս ճշմարիտս. զորոց
Line: 24    
զքուէս կորուսիչս հմայից ՛ի ձեռն առեալ
Line: 25    
եպիսկոպոսին ՛ի նիւթ հրոյ ծախէր, եւ արժանի
Line: 26    
առնէր զնոսա վերստին ծննդեանն ՛ի ձեռն սրբոյ
Line: 27    
աւազանին։ Իսկ իբրեւ ետես զայն իշխանն Հոնաց
Page: 292   Line: 1    
ամենայն բազմութեամբն հանդերձ, առաւել
Line: 2    
եւս հաստատեցան ՛ի սէր հաւատոցն Քրիստոսի՝
Line: 3    
հեռացեալ ՛ի սնոտիագործ պղծութենէ պաշտամանցն։
Line: 4    
Իսկ յաւուր նաւակատեաց նորոգազարդ
Line: 5    
նշանի խաչին, զոր կանգնեալ էր եպիսկոպոսին
Line: 6    
յարքունական դրանն, արարեալ իշխանին եւ ամենայն
Line: 7    
մեծամեծացն զենմունս պատարագաց,
Line: 8    
մինչդեռ զօրհնութիւնսն կամէին երգել քահանայքն
Line: 9    
՛ի վերայ ընծայիցն առաջի խաչին, ասէ
Line: 10    
եպիսկոպոսն ցիշխանն. "Ահա զխոստմունս սիրոյ
Line: 11    
քո, զոր ունիս առ Աստուած՝ այսօր հատո Տեառըն
Line: 12    
հաշտեցուցանել զնա ընդ ձեզ՝ ՛ի բաց բառնալով
Line: 13    
զանօրէնութիւնս ՛ի ձէնջ, զի յայսմհետէ
Line: 14    
մի լիցի խէթ եւ խութ ընդ ոտն. մանաւանդ զայդոսիկ
Line: 15    
քրմապետսդ յայսմ նուագի փորձէ Հոգին
Line: 16    
Սուրբ, որով դուք եղերուք կատարեալ որպէս
Line: 17    
Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։ Արդ հաւանեցարուք
Line: 18    
այսմ բանի, զի որոտընդոստ չոփայիցդ
Line: 19    
շիրիմք՝ Դարքունանդ կոչեցեալ՝ նախ նա
Line: 20    
այրեսցի յայսմ աւուր ՛ի ձեռն խոստովանող քըրմապետացդ
Line: 21    
այդոցիկ, որոց երթեալ նզովելով
Line: 22    
նզովեսցեն եւ այրեսցեն եւ ապա ճաշակեսցեն կերակուր
Line: 23    
Իբրեւ լուաւ զայս բարեպաշտ իշխանն
Line: 24    
Հոնաց՝ փութով տայր ՛ի ձեռս նորա քանդել զմեհեանսն։
Line: 25    
Եւ յայնժամ առաքեաց եպիսկոպոսն
Line: 26    
զՄովսէս՝ զայր հմուտ արուեստական շնորհի՝
Line: 27    
հանդերձ այլովք քահանայիւք քանդել եւ այրել
Page: 293   Line: 1    
զմեհեանսն. որք գործակցելով քրմապետացն դասուց
Line: 2    
զդիւցազնեայ զպղծանոցսն բոցակէզ սպառէին
Line: 3    
առհասարակ։ Եւ ինքնին եպիսկոպոսն ելեալ
Line: 4    
՛ի բարձրաւանդակ տեղի հանդէպ կռոցն՝ եդեալ
Line: 5    
ծունր եւ արարեալ զնշան խաչին տէրունական՝
Line: 6    
հողմն ուժգին սաստկապէս հասեալ վառէր զայրեցումն
Line: 7    
բարձու մեհենին եւ զչափայսն զազիր
Line: 8    
մորթովք հանդերձ։ Եւ ՛ի զոհարանաց անտի դարձեալ
Line: 9    
մեծաւ ուրախութեամբ ՛ի քաղաքն՝ լուսազգեստ
Line: 10    
մկրտութեամբն լինէին. եւ զօրն զայն տօնից
Line: 11    
տօն եւ ժողովոց ժողով առնէին իշխանն եւ
Line: 12    
մեծամեծքն։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.