TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 927
Previous part

Chapter: 3  
ԳԼ(ՈՒԽ) Գ՜.


Verse: 1   Link to sept   Եթէ արձակեսցէ այր զկին իւր, եւ գնասցէ́ ՛ի նմանէ՝ եւ լինիցի ա́ռն այլում. եթէ դառնալո́վ դարձցի անդրէն ՛ի նոյն. ո՞չ ապաքէն պղծելով պղծիցի կինն այն։ եւ դու պոռնկեցար ընդ հովիւս բազումս, եւ ո́չ դարձար առիս՝ ասէ տ(է)ր։

Verse: 2   Link to sept   
Ամբա́րձ աչս քո յուղղութի(ւն)՝ եւ տե́ս, ո՞ւր ոչ թաթաւեցար ՛ի ճանապարհս քո. նստար դու ն(ո)ց(ա) իբրեւ ագռաւ միայնացեալ թափուր. եւ պղծեցեր զերկիրդ պոռնկու(թեամ)բ քո՝ եւ չարեօք քովք.

Verse: 3   Link to sept   
եւ ստացար հովիւս բազումս ՛ի գայթագղութի(ւն) քեզ։ երեսք կնոջ պոռնկի́ եղեն քեզ. անամօթեցար առ ամենեսեան։

Verse: 4   Link to sept   
ոչ իբրեւ զտ(է)ր կոչեցեր զիս. հա́յր եւ իշխան կուսու(թ)ե(ան) քո։

Verse: 5   Link to sept   
Միթէ յաւիտեա՞ն կայցէ, կամ ՛ի սպա՞ռ պահեսցի. ահա խօսեցար՝ եւ արարեր զայդ ա(մենայ)ն չարիս՝ եւ զօրացար։
Section: 3 

Verse: 6   Link to sept   
Եւ ասէ ցիս տ(է)ր յաւուրս յովսիայ արքայի. տեսե՞ր զինչ գործեաց բնակիչդ ի(սրայէ)լի. գնա́ց առանձինն ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն լերանց բարձանց՝ եւ ՛ի ներքոյ ա(մենայ)ն անտառախի́ստ ծառոց, եւ ա́նդ պոռնկեցաւ։

Verse: 7   Link to sept   
Եւ ասացի յետ ա́յնչափ պոռնկութե(ան) ն(ո)ր(ա). դա́րձ առիս, եւ ո́չ դարձաւ. եւ ետես զցոփութի(ւն) ն(ո)ր(ա) ուխտադրուժն յուդա։

Verse: 8   Link to sept   
եւ տեսի թէ յա(մենայ)նի որովք շնացաւ բնակիչն ի(սրայէ)լի ըմբռնեցաւ. արձակեցի́ զնա, եւ ետո́ւ նմա թուղթ ապահարզանի ՛ի ձեռս ն(ո)ր(ա). եւ ո́չ զարհուրեցաւ ուխտադրուժն յուդա քոյր ն(ո)ր(ա). այլ գնաց եւ պոռնկեցաւ եւ նա́։

Verse: 9   Link to sept   
Եւ եղեւ յոչինչ պոռնկու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա). եւ շաղախէր զերկիրն, զի շնայր ը(նդ) քարի եւ ընդ փայտին։

Verse: 10   Link to sept   
եւ ՛ի վ(ե)ր(այ) այսր ա(մենայ)նի ո́չ դարձաւ առիս ուխտադրուժ քոյր ն(ո)ր(ա) յուդա՝ յա(մենայ)ն սրտէ իւրմէ, այլ ստու(թեամ)բ՝ ասէ տ(է)ր։

Verse: 11   Link to sept   
Եւ ասէ ցիս տ(է)ր, արդարացո́յց զանձն իւր ապստամբութի(ւն)ն ի(սրայէ)լի առ ուխտազանցու(թեամ)բն յուդայ։

Verse: 12   Link to sept   
Այլ ե́րթ եւ ընթերցի́ր զպատգամս զայսոսիկ ՛ի կողմանս հիւսւսոյ, եւ ասասցես. դա́րձ առիս բնակիչդ ի(սրայէ)լի՝ ասէ տ(է)ր. եւ ո́չ հաստատեցից զերեսս իմ ՛ի վ(ե)ր(այ) ձեր, զի ողորմած եմ ես՝ ասէ տ(է)ր. եւ ո́չ պահեցից ձեզ ոխս յաւիտեան։

Verse: 13   Link to sept   
Բայց ծանի́ր զանիրաւութի(ւն)ս քո, զի ՛ի տ(է)ր ա(ստուա)ծ քո ամպարշտեցար. եւ տարածեցեր զճանապարհս քո օտարաց ՛ի ներքոյ ա(մենայ)ն անտառախիտ ծառոց. եւ ձայնի իմում ո́չ լուար՝ ասէ տ՝ր։

Verse: 14   Link to sept   
Դարձարո́ւք առիս որդիք հեռացեալք՝ ասէ տ(է)ր, զի ես տիրեցից ձեզ. եւ առից զձեզ մի ՛ի քաղաքէ́ եւ երկուս յազգէ, եւ տարա́յց զձեզ ՛ի սիովն։

Verse: 15   Link to sept   
եւ տաց ձեզ հովիւ ըստ սրտի իմում. եւ հովուելով հովուեսցեն զձեզ իմաստութ(եամ)բ։

Verse: 16   Link to sept   
Եւ եղիցի եթէ բազմանայցէք եւ աճիցէք ՛ի վ(ե)ր(այ) երկրի յաւուրսն յայսոսիկ՝ ասէ տ(է)ր, ո́չ եւս ասիցեն՝ տապանակ կտակարանաց սրբոյն ի(սրայէ)լի. եւ ո́չ անկցի ՛ի սիրտ. եւ ո́չ անուանեսցի ՛ի նմա. եւ ո́չ եւս խնդրեսցի, եւ ո́չ գործեսցի։ Յաւուրսն յայնոսիկ

Verse: 17   Link to sept   
եւ ՛ի ժամանակին յայնմիկ կոչեսցեն զե(րուսաղէ)մ աթոռ տ(եառ)ն. եւ ժողովեսցին ա(մենայ)ն ազգք յանուն տ(եառ)ն յե(րուսաղէ)մ. եւ ո́չ եւս գնասցեն զհետ խորհրդոց սրտից իւրեանց չարաց։

Verse: 18   Link to sept   
Յաւուրսն յայնոսիկ ժողովեսցին տունն ի(սրայէ)լի առ տունն յուդայ. եւ եկեսցեն ՛ի միասին ՛ի հիւսւսոյ՝ եւ յա(մենայ)ն գաւապաց յերկիրն յորում ժառանգեցուցի զհարս ն(ո)ց(ա)։

Verse: 19   Link to sept   
եւ ե́ս ասեմ, եղիցի́ տ(է)ր։ Զի կարգեցի́ց զձեզ յորդիս, եւ տա́ց ձեզ զերկիրն ընտիր, ժառանգու(թ)ի(ւն) անուանի ա(ստուծո)յ ամենակալի ազգաց. եւ ասացից թէ հա́յր կոչեսցես զիս, եւ ո́չեւս դառնայցես յինէն

Verse: 20   Link to sept   
Բայց ո(ր)պ(էս) անգոսնէ կին զամուսին իւր. ա́յնպէս անգոսնեաց զիս տունդ ի(սրայէ)լի՝ ասէ տ(է)ր։

Verse: 21   Link to sept   
Ձա́յն ՛ի շրթանց գուժեաց՝ լալոյ եւ պաղատանաց որդւոցն ի(սրայէ)լի. զի անիրաւեցան ՛ի ճանապարհս իւրեանց եւ մոռացան զա(ստուա)ծ ս(ուր)բն իւրեանց։

Verse: 22   Link to sept   
Դարձարո́ւք որդիք՝ դարձի́ք, եւ ես բժշկեցից զբեկումն ձեր. եւ ասացին, աւասիկ կամք. զի դո́ւ ես տ(է)ր ա(ստուա)ծ մեր։

Verse: 23   Link to sept   
արդարեւ՝ սո́ւտ իսկ էին բլուրք եւ զօրութի(ւն)ք բարձանց. բայց ՛ի ձեռն տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ է փրկութի(ւն) տանն ի(սրայէ)լի։

Verse: 24   Link to sept   
եւ ամօթ մաշեաց զվաստակս հարցն մերոց ՛ի մանկութ(են)է իւրեանց. զխաշինս ն(ո)ց(ա) եւ զանգեայս, եւ զուստերս եւ զդստերս իւրեանց։

Verse: 25   Link to sept   
Ննջեցաք ամօթով մերով, եւ ծածկեցին զմեզ անարգանք մեր. քանզի առաջի ա(ստուծո)յ մերոյ մեղաք մե́ք եւ հարքն մեր ՛ի մանկութ(են)է մինչեւ ցայսօր. եւ ո́չ լուաք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.