TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 551
Previous part

Chapter: 27 

Verse: 1 
Սաղմոս ՛ի դաւիթ. Ի՜Է։


   Link to sept   Առ քեզ կարդացի ա(ստուա)ծ իմ, մի́ լռեր յինէն, մի́ երբէք լռիցես յինէն. զի մի́ նմանիցեմ այնոցիկ որ իջանեն ՛ի գուբ։

Verse: 2  Link to sept   
Լո́ւր տ(է)ր ձայնի խնդրուածաց իմոց յաղաչել ինձ առ քեզ, ՛ի համբառնա́լ ձեռաց իմոց ՛ի տաճար սուրբ քո։

Verse: 3  Link to sept   
Մի́ համարիր ը(նդ) ամպարիշտս զանձն իմ. մի́ ընդ այնոսիկ որ գործեն զանօրէնու(թ)ի(ւն) կորուսաներ զիս։ Ոյք խօսէին զխաղաղութի(ւն) ընդ ընկերս իւրեանց, եւ չարութի(ւն) է ՛ի սիրտս ն(ո)ց(ա)։

Verse: 4  Link to sept   
Տո́ւր ն(ո)ց(ա) տ(է)ր ըստ գո́րծս ն(ո)ց(ա), ըստ անօրէնութե(ան) գնացից ն(ո)ց(ա) հատո́ ն(ո)ց(ա)։ Ըստ գործոց ձեռաց ն(ո)ց(ա) հատո́ ն(ո)ց(ա)՝ զհատուցումն նոցա նոցին։

Verse: 5  Link to sept   
Ո́չ իմացան նոքա զգործս տ(եառ)ն, եւ ո́չ ՛ի գործս ձեռաց ն(ո)ր(ա) հայեցան. կործանեսցես զն(ո)ս(ա) եւ այլ մի́ շինեսցին։

Verse: 6  Link to sept   
Օրհեալ է տ(է)ր զի լուաւ ձայնի́ աղօթից իմոց.

Verse: 7  Link to sept   
տ(է)ր օգնակա́ն իմ եւ պաշտպան իմ։ ՛Ի նա յուսացաւ սիրտ իմ, օգտեցաւ եւ զուարճացաւ մարմին իմ. եւ ես կամօք իմովք խոստովան եղէց նմա։

Verse: 8  Link to sept   
Տ(է)ր զօրու(թ)ի(ւն) ժողովրդեան իւրոյ, ապաւէն փրկու(թ)ե(ան) օծելոյ իւրոյ։

Verse: 9  Link to sept   
Փրկեա́ զժողովուրդ քո. եւ օրհնեա́ զժառանգութի(ւն)ս քո, հովուեա́ եւ բարձրացո́ զն(ո)ս(ա) մինչեւ յաւիտեան։ Տունք. ժ՜ա։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.