TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 554
Previous part

Chapter: 30 

Verse: 1 
Link to sept ՛Ի կատարած. նահատակու(թ)ի(ւն) գովու(թ)ե(ան). Սաղմոս ՛ի դաւիթ. Լ։


Verse: 2  Link to sept   ՛Ի քեզ տ(է)ր յուսացայ մի́ ամաչեցից յաւիտեան, յարդարու(թ)ե(ան) քում փրկեա́ զիս եւ ապրեցո́ զիս։

Verse: 3  Link to sept   
Խոնարհեցո́ առ իս զունկն քո, վաղվաղեա́ կեցուցանել զիս։ Լե́ր իմ ա(ստուա)ծ պաշտպան եւ տո́ւն ապաւինի ապրեցուցանել զիս

Verse: 4  Link to sept   
զի հզօրիչ իմ եւ ապաւէն իմ դո́ւ ես։ Վ(ա)ս(ն) անուան քոյ առաջնորդեցե́ր ինձ, եւ սնուցեր զիս

Verse: 5  Link to sept   
եւ հանցես զիս յորոգայթէ յայսմանէ որ թաքուցաւ ինձ։ Դու ես պաշտպան իմ տ(է)ր,

Verse: 6  Link to sept   
եւ ՛ի ձե́ռս քո յանձն առնեմ զհոգի իմ։ Փրկեցեր զիս տ(է)ր ա(ստուա)ծ ճշմարտութ(եամ)բ քով.

Verse: 7  Link to sept   
ատեցե́ր զայնոսիկ որ պահեն զերկեւղ ՛ի սնոտիս։

Verse: 8  Link to sept   
Ես ՛ի տ(է)ր յուսացայ, ցնծացայց եւ ուրախ եղէց ՛ի փրկու(թ)ե(ան) քում։ Հայեցար ՛ի խոնարհու(թ)ի(ւն) իմ, եւ փրկեցե́ր ՛ի վշտաց զանձն իմ.

Verse: 9  Link to sept   
եւ ո́չ մատնեցեր զիս ՛ի ձեռս նեղչաց իմոց, եւ կացուցեր յանդորրո́ւ զոտս իմ։

Verse: 10  Link to sept   
Ողորմեա́ ինձ տ(է)ր զի նեղեալ եմ ես. խռովեցաւ ՛ի սրտմտութ(են)է ա́կն իմ՝ անձն իմ եւ փոր իմ։

Verse: 11  Link to sept   
Պակասեցին ՛ի ցաւոց կեանք իմ, եւ ամք իմ յոգւոց ելանելոյ։ Աղքատացա́ւ ՛ի տկարութ(են)է զօրու(թ)ի(ւն) իմ, եւ ոսկերք իմ խռովեցան։

Verse: 12  Link to sept   
Քան զա(մենայ)ն թշնամիս իմ եղէ ես նախատ դրացեաց իմոց՝ յոյժ ա́հ եւ երկեւղ ծանօթից իմոց։ Ամենեքեան ոյք տեսանէին զիս, արտա́քս փախչէին յինէն։

Verse: 13  Link to sept   
Մոռացեալ եղէ ես ո(ր)պ(էս) մեռեալ ՛ի սրտէ. եւ եղէ ես ո(ր)պ(էս) զանօթ կորուսեալ։

Verse: 14  Link to sept   
Զի լուայ ես զբամբասանս բազմաց՝ ոյք շո́ւրջ էին զինեւ, ՛ի ժողովել ն(ո)ց(ա) ՛ի միասին առնուլ զանձն իմ խորհեցան.

Verse: 15  Link to sept   
այլ ես ՛ի քեզ տ(է)ր յուսացայ։ Ասացի դո́ւ ես ա(ստուա)ծ իմ,

Verse: 16  Link to sept   
եւ ՛ի ձեռս քո է ժառանգութի(ւն) իմ։ Փրկեա́ զիս ՛ի ձեռա́ց թշնամեաց իմոց, եւ ՛ի հալածչաց իմոց։

Verse: 17  Link to sept   
Երեւեցո́ զերեսս քո ՛ի ծառայս քո. ապրեցո́ զիս տ(է)ր ըստ ողորմութե(ան) քում.

Verse: 18  Link to sept   
տ(է)ր մի́ յամօթ եղէց զի կարդացի առ քեզ։ Ամաչեսցեն ամպարիշտք եւ իջցեն ՛ի դժոխս.

Verse: 19  Link to sept   
եւ հա́մր եղիցին շրթունք նենգաւորք ոյք խօսէին զարդարոյ զանիրաւութի(ւն), յամբարտաւանութե(ան) եւ յանկոսնել իւրեանց։

Verse: 20  Link to sept   
Ո(ր)պ(էս) զի բազում է ողորմութի(ւն) քաղցրու(թ)ե(ան) քոյ տ(է)ր, զոր պահեցեր երկիւղածաց քոց։ Արարեր դու այնոցիկ ոյք յուսացեալ են ՛ի քեզ, առաջի որդւոց մարդկան։

Verse: 21  Link to sept   
Ամրացուցեր զն(ո)ս(ա) ՛ի ծածկոյթ երեսաց քոց, ՛ի խռովութ(են)է մարդկան։ Ծածկեցեր զն(ո)ս(ա) ՛ի խորանի քում, ՛ի հակառակութ(են)է լեզուաց։

Verse: 22  Link to sept   
Օրհնեալ է տ(է)ր, զի սքանչելիս արար զողորմութի(ւն) իւր ՛ի քաղաք ամուր։

Verse: 23  Link to sept   
Ես ասացի ՛ի զարմանալ իմում, թէ ընկեցա́յ ուրեմն յերեսաց աչաց քոց։ Վ(ա)ս(ն) այսորիկ լուա́ր ձայնի աղօթից իմոց, յաղաղակե́լ իմում առ քեզ։

Verse: 24  Link to sept   
Սիրեցէ́ք զտ(է)ր ա(մենայ)ն ս(ուր)բք ն(ո)ր(ա), զի ստուգու(թ)ի(ւն) խնդրէ տ(է)ր, եւ հատուցանէ այնոցիկ որ առաւել առնեն զամբարտաւանու(թ)ի(ւն)։

Verse: 25  Link to sept   
Քաջալերեցարո́ւք եւ զօրասցին սիրտք ձեր, ամենեքեան որ յուսացեալ էք ՛ի տ(է)ր։ Տունք. ի՜ը։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.