TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 560
Previous part

Chapter: 36 

Verse: 1 
Սաղմոս ՛ի դաւիթ. Լ՜Զ։


   Link to sept   Մի́ նախանձիր ընդ չարս. մի́ ընդ այնոսիկ որ գործեն զանօրէնու(թ)ի(ւն)։

Verse: 2  Link to sept   
Զի ո(ր)պ(էս) խոտ վաղվաղակի ցամաքեսցին. ո(ր)պ(էս) դալարի́ խոտոյ վաղվաղակի անցցեն։

Verse: 3  Link to sept   
Յուսա́ ՛ի տ(է)ր՝ եւ արա́ զքաղցրու(թ)ի(ւն). բնակեա́ յերկրի՝ եւ հովուեսցիս ՛ի մեծութե(ան) ն(ո)ր(ա)։

Verse: 4  Link to sept   
Ժտեա́ ՛ի տն(թեն)է՝ եւ նա́ տացէ քեզ զխնդրուածս սրտի քոյ.

Verse: 5  Link to sept   
յայտնեա́ առաջի տ(եառ)ն զճանապարհս քո եւ յուսա́ ՛ի նա։ Նա արասցէ

Verse: 6  Link to sept   
եւ հանցէ ո(ր)պ(էս) զլոյս զարդարու(թ)ի(ւն)ս քո, զիրաւունս քո ո(ր)պ(էս) զօրհասարակ։

Verse: 7  Link to sept   
Հնազա́նդ լեր տ(եառ)ն՝ եւ ծառայեա́ նմա, եւ մի́ նախանձիր ընդ այնոսիկ որոց առակեալ իցեն ճանապարհք իւրեանց ը(նդ) մարդոյ որ գործէ զանօրէնու(թ)ի(ւն)։

Verse: 8  Link to sept   
Լռեա́ ՛ի բարկու(թեն)է եւ հանգի́ր ՛ի սրտմտութ(են)է, մի́ նախանձիր ընդ չարս։

Verse: 9  Link to sept   
Զի չարք վաղվաղակի սատակեսցին. բայց ոյք համբերեն տ(եառ)ն նոքա ժառանգեսցեն զերկիր։

Verse: 10  Link to sept   
Փոքր մի եւ այլ ո́չ եւս իցէ ամպարիշտն. խնդրեսցես զտեղի ն(ո)ր(ա) եւ ո́չ գտցես։

Verse: 11  Link to sept   
Այլ որ հեղքն են նոքա́ ժառանգեսցեն զերկիր, եւ փափկասցին ՛ի բազում խաղաղու(թ)ե(ան) իւրեանց։

Verse: 12  Link to sept   
Սպասէ մեղաւոր արդարոյ, եւ կրճտէ́ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) զատամունս իւր.

Verse: 13  Link to sept   
այլ տ(է)ր ծիծաղեսցի́ զնովաւ։ Քանզի յառաջագոյն տեսանէ, զի հասեալ է օր ն(ո)ր(ա)։

Verse: 14  Link to sept   
Սուր հանին մեղաւորք եւ լարեցի́ն զաղեղունս իւրեանց՝ հարկանե́լ զաղքատ եւ զտնանկ, սպանանել զայն որ խոնա́րհ է սրտիւ։

Verse: 15  Link to sept   
Սուրք ն(ո)ց(ա) մտցեն ՛ի սի́րտս ն(ո)ց(ա), եւ աղեղունք ն(ո)ց(ա) փշրեսցին։

Verse: 16  Link to sept   
Լաւ է սակաւի́կ ինչ արդարոյ քան զբազում մեծութի(ւն) մեղաւորաց,

Verse: 17  Link to sept   
եւ բազուկք ամպարշտաց խորտակեսցին։ Հաստատէ տ(է)ր զարդարս

Verse: 18  Link to sept   
եւ ճանաչէ զաւուրս անբծից, ժառանգութիւն ն(ո)ց(ա) յաւիտեան եղիցի։

Verse: 19  Link to sept   
Մի́ ամաչեսցեն նոքա ՛ի ժամանակս չարութե(ան). այլ յաւուրս սովոյ յագեսցի́ն։

Verse: 20  Link to sept   
Ահա մեղաւորք կորիցեն. այլ թշնամիք տ(եառ)ն ՛ի փառաւորել եւ ՛ի բարձրանալ իւրեանց պակասեցին ո(ր)պ(էս) ծուխ զի պակասէ։

Verse: 21  Link to sept   
Փոխ առնու մեղաւորն եւ ո́չ հատուցանէ. այլ որ արդարն է ողորմի եւ տայ։

Verse: 22  Link to sept   
Ոյք օրհնեն զտ(է)ր՝ ժառանգեսցեն զերկիր, եւ ոյք անիծանեն սատակեսցի́ն ՛ի նմանէ։

Verse: 23  Link to sept   
՛Ի տն(թեն)է ուղղին գնացք առն, զճանապարհս նորա նա́ կամի յոյժ։

Verse: 24  Link to sept   
Թէպէտ եւ գայթագղեսցի, նա մի́ կործանեսցի, զի տ(է)ր ձեռնկալո́ւ է ն(ո)ր(ա)։

Verse: 25  Link to sept   
Մանուկ էի ես եւ ծերացայ, եւ ո́չ տեսի զարդար արհամարհեալ, եւ ո́չ զզաւակ ն(ո)ր(ա) թէ մուրանա́յ հաց։

Verse: 26  Link to sept   
Զօրհանապազ ողորմի եւ տայ փոխ, զաւակ ն(ո)ր(ա) օրհնեա́լ եղիցի յաւիտեան։

Verse: 27  Link to sept   
Խոտորեա́ ՛ի չարէ եւ արա́ զբարի. բնակեսցես յաւիտեանս յաւիտենից ՛ի նմա։

Verse: 28  Link to sept   
Տ(է)ր սիրէ զիրաւունս, եւ ո́չ ը(նդ) վայր հարկանէ զսուրբս իւր, այլ յաւիտեան պահէ զն(ո)ս(ա)։ Անօրէնք հալածեսցին ՛ի միասին, եւ զաւակ ամպարշտաց սատակեսցի։

Verse: 29  Link to sept   
Այլ արդարք ժառանգեսցեն զերկիր, եւ բնակեսցեն յաւիտեանս յաւիտենից ՛ի նմա։

Verse: 30  Link to sept   
Բերան արդարոյ պատմէ զիմաստութի(ւն), եւ լեզու ն(ո)ր(ա) խօսեսցի զիրաւունս։

Verse: 31  Link to sept   
Օրէնք ա(ստուծո)յ իւրոյ են ՛ի սրտի իւրո́ւմ, եւ մի́ գայթագղեսցին գնացք ն(ո)ր(ա)։

Verse: 32  Link to sept   
Հայի մեղաւորն ընդ արդար եւ խնդրէ սպանանել զնա,

Verse: 33  Link to sept   
այլ տ(է)ր ո́չ թողաւ զնա ՛ի ձեռս ն(ո)ր(ա), եւ ո́չ դատա́պարտէ զնա յորժամ դատի զնա։

Verse: 34  Link to sept   
Համբե́ր տ(եառ)ն եւ պահեա́ զճանապարհս ն(ո)ր(ա), եւ բա́րձր արասցէ զքեզ ՛ի ժառանգել զերկիր, եւ զսատակումն մեղաւորաց տեսցես։

Verse: 35  Link to sept   
Տեսի զամպարիշտն վերացեա́լ բարձրացեալ ո(ր)պ(էս) զմայրս լիբանանու։

Verse: 36  Link to sept   
Անցի եւ ահա՝ ո́չ էր, խնդրեցի՝ եւ ո́չ գտաւ տեղի ն(ո)ր(ա)։

Verse: 37  Link to sept   
Պահեա́ զանբծու(թ)ի(ւն), եւ տե́ս զուղղու(թ)ի(ւն). զի գո́ն մնացուածք յառն խաղաղարարի։

Verse: 38  Link to sept   
Անօրէնք հալածեսցի́ն ՛ի միասին, եւ զաւակ ամպարշտաց կորիցէ։

Verse: 39  Link to sept   
Փրկու(թ)ի(ւն) արդարոց ՛ի տ(եառ)նէ է, վերակացու է ն(ո)ց(ա) ՛ի ժամանակս նեղու(թ)ե(ան)։

Verse: 40  Link to sept   
Օգնեսցէ ն(ո)ց(ա) տ(է)ր եւ փրկեսցէ́ զն(ո)ս(ա). ապրեցուսցէ ՛ի մեղաւորաց՝ եւ կեցուսցէ́ զն(ո)ս(ա) զի յուսացան ՛ի նա։ Տունք. լ՜ը։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.