TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 562
Previous part

Chapter: 38 

Verse: 1 
Link to sept ՛Ի կատարած. յիդիթոմ օրհնութի(ւն). ՛ի դաւիթ Սաղմոս. ԼԸ։


Verse: 2  Link to sept   Ասացի թէ պահեցից զճանապարհս իմ. զի մի́ մեղայց լեզուաւ իմով։ Եդի պահապա́ն բերանոյ իմոյ՝ ՛ի հակառակել մեղաւորին առաջի իմ։

Verse: 3  Link to sept   
Խուլ եղէ եւ խոնարհեցայ. լռեցի ՛ի բարու(թեն)է՝ եւ ցաւք իմ նորոգեցան յիս։

Verse: 4  Link to sept   
Ջեռաւ սիրտ իմ ՛ի փորի իմում, եւ ՛Ի խորհուրդս իմ վառեցաւ հուր։

Verse: 5  Link to sept   
Խօսեցայ լեզուաւ իմով եւ ասացի. ցո́յց ինձ տ(է)ր զկատարած իմ եւ զթիւ աւուրց իմոց քանի՞օն է, զի գիտացից թէ ո՞րչափ ինչ պակասեալ է յինէն։

Verse: 6  Link to sept   
Ահա չափով եդիր զաւուրս իմ, եւ կար զօրութե(ան) իմոյ ո(ր)պ(էս) ոչի́նչ է առաջի իմ. սակայն ընդունա́յն է ա(մենայ)ն մարդ մսեղի։

Verse: 7  Link to sept   
Ապաքէն ո(ր)պ(էս) ՛ի պատկերի́ շրջի մարդ, սակայն զուր խռովի, գանձէ եւ ո́չ գիտէ ում ժողովէ։

Verse: 8  Link to sept   
Իսկ արդ՝ ո՞վ է համբերու(թ)ի(ւն) իմ թէ ոչ դո́ւ տ(է)ր. կամ կա́ր զօրու(թ)ե(ան) իմոյ՝ թէ ոչ ՛ի քէն։

Verse: 9  Link to sept   
Յա(մենայ)ն անօրէնութ(են)է իմմէ փրկեցեր զիս, նախատինս անզգամաց արարեր զիս։

Verse: 10  Link to sept   
Խուլ եղէ եւ ո́չ բացի զբերան իմ, զի դու արարեր։

Verse: 11  Link to sept   
՛Ի բա́ց արա յինէն զտանջանս իմ, զի ՛ի զօրու(թեն)է ձեռին քոյ ես պակասեցայ։

Verse: 12  Link to sept   
Կշտամբու(թեամ)բ վ(ա)ս(ն) մեղաց խրատեցեր զմարդ, մաշեցեր ո(ր)պ(էս) սարդիոստայն զանձն ն(ո)ր(ա). սակայն ընդունա́յն է ա(մենայ)ն մարդ։ Հանգիստ։

Verse: 13  Link to sept   
լո́ւր տ(է)ր աղօթից իմոց. ո́ւնկնդիր խնդրուածաց իմոց, արտասուաց իմոց մի́ լսեր։ Պանդուխտ իմ ես առաջի քո, նժդեհ եւ անցաւոր ո(ր)պ(էս) ա(մենայ)ն հարք իմ։

Verse: 14  Link to sept   
Թո́յլ արա ինձ զի հանգեայց մինչչե́ւ երթեալ իցեմ, ուստի այլ ո́չ եւս գտանիցիմ։ Տունք. ժ՜ե։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.