TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 564
Previous part

Chapter: 40 

Verse: 1 
Link to sept ՛Ի կատարած. Սաղմոս ՛ի դաւիթ. Խ՜։


Verse: 2  Link to sept   Երանի որ խորհի զաղքատն եւ զտնանկ, յաւուր չարի փրկէ́ զնա տ(է)ր։

Verse: 3  Link to sept   
Տ(է)ր փրկէ զնա եւ կեցուցանէ, երանելի́ առնէ զնա ՛ի վ(ե)ր(այ) երկրի, եւ ո́չ մատնէ զնա ՛ի ձեռս թշնամեաց իւրոց։

Verse: 4  Link to sept   
Տ(է)ր օգնական է նմա ՛ի մահիճս ցաւոց իւրոց, զա(մենայ)ն անկողինս ն(ո)ր(ա) դարձուցանէ ՛ի հիւանդութ(են)է ն(ո)ր(ա)։

Verse: 5  Link to sept   
Ես ասացի տ(է)ր ողորմեա́ ինձ, բժշկեա́ զանձն իմ, ես մեղայ քեզ։

Verse: 6  Link to sept   
Թշնամիք իմ ասացին ինձ չար. ե՞րբ իցէ զի մեռցի եւ կորիցէ անուն նորա։

Verse: 7  Link to sept   
Մտանէր տեսանել զնանրու(թ)ի(ւն), խօսէր ՛ի սիրտ իւր, ժողովէր զանօրէնութի(ւն)ս յանձն իւր։ Արտաքս ելանէր եւ զնոյն խօսէր.

Verse: 8  Link to sept   
զինէն շշնջէին ա(մենայ)ն թշնամիք իմ։ Խորհեցան չա́ր ՛ի վերայ իմ,

Verse: 9  Link to sept   
բան անօրէնու(թ)ե(ան) եդին ՛ի վ(ե)ր(այ) իմ։ Միթէ որ ննջիցէն այլ ո՞չ եւս յաւելուցու յառնել.

Verse: 10  Link to sept   
քանզի եւ այրն խաղաղութե(ան) իմոյ յոր եւ եսն յուսացայ։ Որ ուտէր զհաց իմ յաճախեաց առնել ինձ խաբէութիւն։

Verse: 11  Link to sept   
Այլ դու տ(է)ր ողորմեա́ ինձ կանգնեա́ զիս, եւ հատուցից ն(ո)ց(ա)։

Verse: 12  Link to sept   
Յայսմ ծանեայց թէ հաճեցար ընդ իս, զի մի́ ուրախ եղիցին յիս թշնամիք իմ։

Verse: 13  Link to sept   
Այլ զիս յանբծու(թ)ե(ան) իմում ընկալար. հաստատեցեր զիս առաջի քո յաւիտեան։

Verse: 14  Link to sept   
Օրհնեալ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրաէ)լի յաւիտեանս յաւիտենից. եղիցի եղիցի։ Տունք. ժ՜դ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.