TITUS
Physiologus
Part No. 18
Previous part

Chapter: 18  
ժ՜ը [in margine ]
Զաղուեսէ


Paragraph: 1     ասէ բարոյախաւսն, թէ ամենեւին նենգաւոր է եւ դրժող է անասունս.
Paragraph: 2     
յորժամ քաղցնու եւ չգտանէ ինչ որ որս առնէ եւ ուտել, երթայ գտանէ ջղջ ինչ տեղի կամ ուր յարդ կայ, եւ ի մոխրի թաւալի եւ երթայ անկանի ի դաշտի ուրեք եւ ի վեր եւեթ չհայի եւ զշունչն յինքն ամփոփէ եւ ուռուցանէ զինքն ամենեւիմբ։
Paragraph: 3     
Եւ համարին թռչունքն, թէ մեռեալ իցէ, իջանեն յուտել զնա.
Paragraph: 4     
եւ այնպէս խաբանաւք յափշտակէ եւ թափէ զփոր թռչնոցն եւ չարամահ սպանանէ եւ ուտէ։
Paragraph: 5     
Նոյնպէս սատանայ՝ փոքր է ամենեւին, եւ մեքենայք մեծամեծք եւ հնարք նենգաւորք։
Paragraph: 6     
Եւ որ կամի ճաշակել ի մարմնոյ նորա, մեռանի։
Paragraph: 7     
Մարմին նորա պոռնկութիւնք են եւ արծաթսիրութիւն, ատելութիւն, հպարտութիւն, նախանձն եւ այլ ամենայն չարիքն։
Paragraph: 8     
Մինչեւ զՀերոդես աղուեսոյ նմանեցուցանէ (cf. Link to armntLuke 13:32),
Paragraph: 9     
եւ դպիրն լուաւ ի կենարարէն թէ "աղուեսուց որջ գոն" (Link to armntMt. 8:20, Link to armntLuke 9:58).
Paragraph: 10     
եւ յերգս երգոցն թէ. "կալարուք մեզ աղուեսունս փոքրկունս զապականիչս այգեաց" (Link to armatSong 2:15),
Paragraph: 11     
եւ Դաւիթն. "բաժինք աղւեսուց եղիցին" (Link to armatPs. 62 (63):11)։
Paragraph: 12     
Ապա բարւոք ասաց վասն աղուեսուն։



Next part



This text is part of the TITUS edition of Physiologus.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 1.6.2016. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.