TITUS
Physiologus
Part No. 20
Previous part

Chapter: 20  
ի՜ [in margine]


Paragraph: 1     Պաւղոս առաքեալ ասէ թէ. "Չեմք ինչ անտեղեակ խորհրդոց նորա" (Link to armnt2 Cor. 2:11), եւ թէ. "գնայ ընդ ամենայն ճանապարհս, որ ոչ է բարի" (cf. Link to armatPs. 35 (36):5)։
Paragraph: 2     
Բարւախաւսն ասէ. է գազան ինչ ի ծովու, որ կոչի վա(հա)նակրեայ.
Paragraph: 3     
վիշապաձուկն նման աւազին կղզոյ է. ձայն նորա՝ չարաձայն գազանի։
Paragraph: 4     
Եւ չգիտելով նաւորդացն՝ յարենան, իբրեւ ի կղզի անդր հասեալք՝ ցիցս հարկանեն եւ զխարիսխն ընկենուն։
Paragraph: 5     
Եւ յորժամ կրակ դնեն ի վերայ, ջեռնու տեղին, եւ խորասուզ լինի յանդունդս եւ ընկղմի զբազում նաւս, որ ի նմա կապեալ կայցեն։
Paragraph: 6     
Եւ դու թէ կապեսցես զյոյս քո զսատանայէ, ընկղմէ զքեզ ի գեհէն հրոյ։
Paragraph: 7     
Եւ այլ ինչ բնական բարս ունի. յորժամ քաղցնու, բանայ զբերանն, եւ հոտ անոյշից բխէ ի բերանոյն նորա։
Paragraph: 8     
Եւ առնուն զհոտն մանր ձկունքն եւ երթան կուտին ի բերան նորա. եւ ածէ յիրեար զռունգսն եւ կլանէ ձկունս։
Paragraph: 9     
Մանրաձկունս իմա զանհաւատսն, իսկ մեծամեծ եւ կատար\եալ [ Manuscript page: 78v  ] ձկունսն չգտանես մաւտ առ վիշապաձուկն։
Paragraph: 10     
Քանզի կատարեալք են, որպէս Պաւղոս ասէ. "չեմք անտեղեակ խորհրդոց նորա" (cf. Link to armnt2 Cor. 2:11) եւ թէ. "գնայ ընդ ճանապարհ, որ ոչ է բարի" (cf. Link to armatPs. 35 (36):5):
Paragraph: 11     
Յովբ կատարեալ ձուկն է, Մովսէս, Եսայի, Դանիէլ, Երեմիաս, Եզեկիէլ եւ ամենայն գունդք մարգարէիցն. բնաւին իսկ որք փախեան ի մեծ վիշապէն.
Paragraph: 12     
Յովսէփ՝ ի կնոջէ մատակարարին, Շուշան՝ ի ծերոցն, Եսթեր յԱրտանիսէ Յուդիդ ի Հողոփեռնեայ, Յովնան ի վիշապաձուկն կիտեն, Սառայ յԱմաղեկայ
Paragraph: 13     
երանելին Յոբ՝ ի մեծ հակառակորդէն, Թեկղ ի Թեմերոսէ։
Paragraph: 14     
Ապա ուրեմն բարւոք ասաց բարոյախաւսն վասն վանակրէի գազանի։



Next part



This text is part of the TITUS edition of Physiologus.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 1.6.2016. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.