Եւ եղեւ աբրամ ամաց իննըսուն եւ ինունց։ եւ երեւեցաւ տ(է)ր ա(ստուա)ծ աբրամու եւ ասէ ցնա, ե́ս եմ ա(ստուա)ծ քո, հաճո́յ լեր առաջի իմ, եւ լեր անարատ։
եւ եդից զուխտ իմ ընդիս եւ ը(նդ) քեզ, եւ բազմացուցից զքեզ յո́յժ յոյժ։
Եւ անկա́ւ աբրամ ՛ի վ(ե)ր(այ) երեսաց իւրոց։ եւ խօսեցաւ ընդ նմա ա(ստուա)ծ
եւ ասէ, եւ իմ ահաւադիկ ուխտ ընդ քեզ. եւ եղիցես հայր բազմութե(ան) ազգաց։
եւ ո́չ կոչեսցի այսուհետեւ անուն քո աբրամ, այլ եղիցի անուն քո աբրաա́մ. զի հայր ազգա́ց բազմաց եդի զքեզ։
Եւ աճեցուցից զքեզ յոյժ, եւ եդից զքեզ յազգս. եւ թագաւորք ՛ի քէն ելցեն։
եւ հաստատեցից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ, եւ ՛ի մէջ զաւակի քոյ յետ քո յազգս իւրեանց յուխտ յաւիտենական լինել քեզ ա(ստուա)ծ եւ զաւակի քում յետ քո։
Եւ տաց քե́զ եւ զաւակի քում զերկիրս զայս, յորում բնակես պանդխտու(թեամ)բ. զա(մենայ)ն երկիրդ քանանացւոց ՛ի ժառանգու(թ)ի(ւն) յաւիտենական. եւ եղէց ն(ո)ց(ա) ա(ստուա)ծ։
Բայց դու զուխտ իմ պահեսցե́ս, եւ զաւակ քո յետ քո յազգս իւրեանց։
Եւ ա́յս է ուխտ իմ, զոր պահեսցես ընդ իս եւ ընդ քեզ, եւ ՛ի մէջ զաւակի քո յետ քո յազգս իւրեանց։
Թլփատեսցի́ ձեր ա(մենայ)ն արու, եւ թլփատեսջիք զմարմին անթլփատութե(ան) ձերոյ. եւ եղիցի նշանա́կ ուխտին ընդիս եւ ընդ ձեզ։
Եւ մանուկ՝ ութօրեա́յ թլփատեսցի ձեր, ա(մենայ)ն արու յազգս ձեր. ընտոծինն եւ արծաթագինն, եւ յա(մենայ)ն օտարածնէ որ ո́չ իցէ ՛ի զաւակէ քումմէ, թլփատելով թլփատեսցի ընտոծին տան քոյ եւ արծաթագին քո։
եւ եղիցի ուխտ իմ ՛ի վ(ե)ր(այ) մարմնոյ ձերոյ յուխտ յաւիտենական։
Արուն անթլփատ՝ որ ո́չ թլփատեսցէ զմարմին անթլփատու(թ)ե(ան) իւրոյ յաւուր ութերորդի, սատակեսցի́ անձնն այն յազգէ իւրմէ. զի ցրեա́ց զուխտ իմ։
Եւ ասէ ա(ստուա)ծ ցաբրաամ. եւ սարայի կնոջ քո ո́չ կոչեսցի անուն ն(ո)ր(ա) սարա, այլ սարրա́ եղիցի անուն ն(ո)ր(ա)։
եւ օրհնեցից զնա. եւ տաց քեզ ՛ի նմանէ որդի́, եւ օրհնեցից զնա, եւ եղիցի յազգս, եւ թագաւորք ազգաց ՛ի նմանէ եղիցին։
Անկա́ւ աբրաամ ՛ի վ(ե)ր(այ) երեսաց իւրոց եւ ծիծաղեցաւ. եւ խօսեցաւ ՛ի սրտի իւրում եւ ասէ. թէ հարիւրամենի՝ որդի՞ լինիցի. եւ սարրա՝ իննըսնամեայ ծնանիցի՞։
Եւ ասէ աբրաամ ցա(ստուա)ծ. իսմայէլս այս կեցցէ́ առաջի քո։
Եւ ասէ ա(ստուա)ծ ցաբրաամ. այո́։ ահա սարրա կին քո ծնցի քեզ որդի. եւ հաստատեցից զուխտ իմ ընդ նմ(ա) ուխտ յաւիտենական, եւ ընդ զաւակի ն(ո)ր(ա) յետ ն(ո)ր(ա)։
Եւ վ(ա)ս(ն) իսմայելի ահա լուա́յ քեզ. եւ օրհնեցից զնա, եւ աճեցուցից զնա եւ բազմացուցից զնա յոյժ. եւ երկոտասա́ն ազգ ծնցի, եւ տաց զնա յա́զգ մեծ։
բայց զուխտ իմ հաստատեցի́ց ընդ սահակայ, զոր ծնցի քեզ սարրա ՛ի ժամանակի յայսմիկ ՛ի միւսում տարւոջ։
Եւ վախճանեաց զխօսելն ընդ նմա. եւ վերացաւ ա(ստուա)ծ յաբրաամէ։
Եւ ա́ռ աբրաամ զիսմայէլ զորդի իւր, եւ զա(մենայ)ն ընտոծինս իւր, եւ զա(մենայ)ն զարծաթագինս իւր, եւ զա(մենայ)ն արու արանց որ էին ՛ի տան աբրաամու. եւ թլփատեաց զմարմին անթլփատու(թ)ե(ան) ն(ո)ց(ա) ՛ի ժամանակի աւուրն այնորիկ, ո(ր)պ(էս) խօսեցաւ ընդ նմա ա(ստուա)ծ։
Եւ աբրաամ էր ամաց իննսուն եւ ինունց ՛ի ժամանակի յորում թլփատեաց զմարմին անթլփատութե(ան) իւրոյ։
եւ իսմայէլ որդի ն(ո)ր(ա) երեքտասանամեա́յ էր՝ յորժամ թլփատեաց զմարմին անթլփատութե(ան) իւրոյ։
՛Ի ժամանակի աւուրն այնորիկ թլփատեցաւ աբրաա́մ եւ իսմայէլ որդի ն(ո)ր(ա).
եւ ա(մենայ)ն արք տան ն(ո)ր(ա)։ եւ ընտոծինք եւ արծաթագինք որ էին յազգաց օտարաց՝ թլփատեա́ց զնոսա։