Եւ երեւեցաւ նմա ա(ստուա)ծ առ կաղնեաւն մամբրէի, մինչդեռ նստէր առ դուրս խորանի́ իւրոյ ՛ի մէջօրէի։
ամբարձեալ զաչս իւր եւ ետես. եւ ահա արք երեք կային ՛ի վերոյ քան զնա։ Եւ իբրեւ ետես՝ ընթացա́ւ ընդ առաջ ն(ո)ց(ա) ՛ի դրանէ խորանին իւրոյ. եւ երկիր եպագ ՛ի վերայ երկրի եւ ասէ։
Տ(է)ր՝ եթէ գտի շնորհս առաջի քո՝ մի́ զանց առներ ՛ի ծառայէ քումմէ։
այլ առից սակաւ մի ջուր, եւ լուասցե́ն զոտս ձեր, եւ զովասջիք ընդ ծառովս։
եւ առից հաց՝ եւ կերիջիք, եւ ապա երթիջիք զճանապարհս ձեր. փոխանակ զի դարձարուք առ ծառայ ձեր։ եւ ասէ՝ այդպէս արա́, ո(ր)պ(էս) ասացերդ։
Եւ պնդեցաւ աբրաամ ՛ի խորանն առ սարրա, եւ ասէ ցնա. փութա́ թրեա́ գրիւս երիս ալեր նաշհոյ, եւ արա́ նկանս։
Եւ յանգեայ ընթացաւ աբրաամ, եւ ա́ռ որթ մի մատաղ եւ բարի, եւ ետ ցպատանին, եւ փութացո́յց վաղվաղակի հասուցանել։
Եւ ա́ռ կոգի եւ կաթն, եւ զորթն զոր հասոյց, եւ եդ առաջի ն(ո)ց(ա), եւ կերան. եւ նա կայր առաջի ն(ո)ց(ա) ընդ ծառովն։
Եւ ասէ ցնա, ո՞ւր է սառա կին քո։ նա պատասխանի ետ եւ ասէ. ահաւանիկ ՛ի խորանի́ անդ է։
Եւ ասէ. դարձեալ եկից առ քեզ ՛ի ժ(ա)մկի յայսմիկ ՛ի սո́յն աւուրս, եւ ունիցի որդի սառա կին քո։ եւ սարրա՝ ո́ւնկն դնէր առ դրան խորանին. քանզի յետոյ ն(ո)ր(ա) կայր։
Եւ աբրաամ եւ սարրա ծերացեալք էին եւ անցեալք զաւուրբք։ եւ պակասեալ էր ՛ի սառայէ լինել ՛ի կանանց օրինի։
Ծիծաղեցա́ւ սառա ը(նդ) միտս՝ եւ ասէ. որ ինչ ցայժմ ո́չ եղեւ ինձ, ա՞րդ լինիցի. եւ տէր իմ ծերացեալէ։
Եւ ասէ տ(է)ր ցաբրաամ. զի՞ է զի ծիծաղեցաւ սառա ընդ միտս իւր՝ եւ ասէ. թէ արդարեւ ծնանիցի՞մ. զի ահա ես պառաւեա́լեմ։
Միթէ տկարանայցէ́ առ ՛ի յա(ստուծո)յ բան։ ՛ի ժամանակի յասմիկ դարձայց առ քեզ ՛ի սոյն աւուրս, եւ եղիցի սառայի որդի́։
Ժխտեաց սառա եւ ասէ, թէ ո́չ ծիծաղեցայ. քանզի երկեա́ւ։ եւ ասէ. ո́չ այդպէս. այլ ծիծաղեցար։
Եւ յարուցեալ անտի արանցն յայեցան ընդ երեսս սոդոմացւոց եւ գոմորացւոց։ եւ աբրաամ երթա́յր ընդ ն(ո)ս(ա) յուղարկել զն(ո)ս(ա)։
Եւ ասէ տ(է)ր. մի թէ թաքո՞ւստ ինչ իցէ յաբրաամէ ծառայէ իմմէ զորինչ գործելոց եմ։
այլ աբրաամ լինելով լինիցի յա́զգ մեծ եւ ՛ի բազում. եւ օրհնեսցին ՛ի նա ա(մենայ)ն ազգք երկրի։
ք(ան)զի գիտէի եթէ պատուիրեսցէ որդւոց իւրոց եւ տան իւրոյ յետ իւր, պահե́լ զճանապարհս տ(եառ)ն, եւ առնե́լ զարդարութի(ւն) եւ զիրաւունս։ եւ ածցէ́ տ(է)ր ա(ստուա)ծ ՛ի վերայ աբրաամու զամենայն զոր խօսեցաւ ընդ նմա։
Եւ ասէ տ(է)ր. աղաղակ սոդոմացւոց եւ գոմորացւոց յաճախեա́ց, եւ մեղք ն(ո)ց(ա) մեծացա́ն յոյժ։
արդ իջեալ տեսից եթէ ըստ աղաղկին ն(ո)ց(ա) որ յիսն հասանէ՝ վճարիցե՞ն. ապա թէ ոչ զի գիտացից։
Եւ դարձեալ անտի արանցն եկին ՛ի սոդոմ։ եւ աբրաամ կա́յր առաջի տ(եառ)ն։
Եւ մատուցեալ աբրաամ ասէր. միթէ կորուսանիցէ՞ս զարդարն ընդ ամպարշտին, եւ լինիցի արդարն իբրեւ զամպարիշտն։
Եթէ իցեն յիսուն արդար ՛ի քաղաքի, կորուսանիցե՞ս զնոսա. եւ ո՞չ ներեսցես ա(մենայ)ն տեղեացն վ(ա)ս(ն) յիսուն արդարոյն եթէ իցեն ՛ի նմա։
քա́ւ լիցի քեզ առնել զայն բան, սպանանել զարդարն ընդ ամպարշտի, եւ լինիցի արդարն իբրեւ զամպարիշտն։ քա́ւ լիցի քեզ որ դատիս զա(մենայ)ն երկիր, մի́ արասցես զայն դատաստան։
Եւ ասէ տ(է)ր, եթէ գտցի ՛ի սոդոմ յիսուն արդար ՛ի քաղաքի անդ, թողացուցի́ց ա(մենայ)ն տեղեացն վասն ն(ո)ց(ա)։
Պատասխանի ետ աբրաամ եւ ասէ. այժմ սկսայ խօսել ընդ տ(եառ)ն. բայց ես հո́ղ եմ եւ մոխիր։
եթէ պակա́ս իցեն քան զյիսուն արդար հնգի́ւ չափ, կորուսանիցե՞ս վ(ա)ս(ն) հնգիցն զա(մենայ)ն քաղաքն։ եւ ասէ՝ ո́չ կորուսից՝ եթէ գտցի անդ քառասուն եւ հինգ։
Եւ յաւե́լ եւս խօսել ընդ նմա՝ եւ ասէ. իսկ եթէ գտցի անդ քառասուն։ եւ ասէ՝ ո́չ կորուսից վ(ա)ս(ն) քառասնիցն։
Եւ ասէ՝ մի թէ իցէ՞ինչ տ(է)ր եթէ խօսիցիմ. իսկ եթէ գտցի անդ երեսո՞ւն։ եւ ասէ, ո́չ կորուսից՝ եթէ գտցի անդ երեսուն։
Եւ ասէ. որովհետեւ կալայ խօսել ընդ տ(եառ)ն, թէ գտցի անդ քսա՞ն. եւ ասէ՝ ո́չ կորուսից վ(ա)ս(ն) քսանիցն։
Եւ ասէ, միթէ իցէ՞ ինչ տ(է)ր եթէ խօսեցայց եւս մի́ւս անգամ։ եթէ գտցի անդ՝ տա՞սն եւ ասէ, ո́չ կորուսից վ(ա)ս(ն) տասանցն։
Եւ գնա́ց տ(է)ր իբրեւ լռեաց ՛ի խօսելոյ անտի ընդ աբրաամու. եւ աբրաամ դարձա́ւ ՛ի տեղի իւր։