TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 34
Previous part

Chapter: 34 
ԳԼ(ՈՒԽ) Լ՜Դ.


Verse: 1  Link to sept   Եւ ե́լ դինա դուստր լիայ՝ զոր ծնաւ յակոբայ, ՛ի զնի́ն դստերաց աշխարհին։

Verse: 2  Link to sept   
եւ ետես զնա սիւքեմ որդի եմովրայ քոռեցի, որ իշխանն էր երկրին. եւ ա́ռ զնա, եւ ննջեաց ընդ նմա. եւ տառապեցո́յց զնա։

Verse: 3  Link to sept   
եւ ո́ւշ եդեալ դինայի դստերն յակոբայ՝ սիրեաց զկոյսն, եւ խօսեցաւ ըստ մտաց կուսին։

Verse: 4  Link to sept   
Եւ խօսեցաւ սիւքեմ ընդ եմովրայ հօր իւրոյ՝ եւ ասէ. ա́ռ դու ինձ զաղջիկս զայս կնութե(ան)։

Verse: 5  Link to sept   
Եւ լուաւ յակոբ եթէ պղծեաց որդի եմովրայ զդինա զդուստր իւր։ եւ որդիք ն(ո)ր(ա) էին ՛ի խաշինս ՛ի դաշտի. լո́ւռ եղեւ յակոբ մինչեւ եկին նոքա։

Verse: 6  Link to sept   
Եւ ե́լ եմովր հայր սիւքեմայ առ յակոբ խօսել ընդ նմա։

Verse: 7  Link to sept   
եկին եւ որդիքն յակոբայ ՛ի դաշտէ։ իբրեւ լուան ստրջացա́ն արքն, եւ տրտմու(թ)ի(ւն) էր ն(ո)ց(ա) յոյժ. զի խայտառակու(թ)ի(ւն) արար յի(սրաէ)լի, մտանելով առ դուստրն յակոբայ. եւ ո́չ այնպէս վճարիցի։

Verse: 8  Link to sept   
Եւ խօսեցաւ ընդ նոսա եմովր՝ եւ ասէ. սիւքեմ որդի իմ սիրեաց ոգւով չափ զդուստրն ձեր. արդ՝ տո́ւք զնա նմա կնութե(ան),

Verse: 9  Link to sept   
եւ արարէ́ք ընդ մեզ խնամութի(ւն). զդստերս ձեր տո́ւք մեզ, եւ զդստերս մեր առէ́ք որդւոց ձերոց։

Verse: 10  Link to sept   
եւ բնակեցէ́ք ՛ի միջի մերում. եւ երկիրդ ահա ընդարձա́կ է առաջի ձեր, եւ բնակեցէ́ք՝ եւ շահեցարո́ւք ՛ի դմա. եւ ստացարուք ստացուա́ծս ՛ի դմա։

Verse: 11  Link to sept   
Եւ ասէ սիւքեմ ցհայր ն(ո)ր(ա) եւ ցեղբարս ն(ո)ր(ա). գտի́ց շնորհս առաջի ձեր. եւ զոր ինչ ասիցէ́ք՝ տացո́ւք։

Verse: 12  Link to sept   
յաճախեցէ́ք յոյժ զվարձանս եւ զօժիտս. եւ տա́ց՝ որչափ եւ ասիցէք. եւ տո́ւք ինձ զաղջիկն զայն կնութե(ան)։

Verse: 13  Link to sept   
Պատասխանի ետուն որդիքն յակոբայ՝ սիւքեմայ եւ եմովրայ հօր ն(ո)ր(ա) նենգու(թեամ)բ՝ եւ ասե́ն ցն(ո)ս(ա). վ(ա)ս(ն) զի պղծեցին զդինա քոյր ն(ո)ց(ա)։ եւ ասեն շմաւոն եւ ղեւի եղբարք դինայ՝ որդիքն լիայ։

Verse: 14  Link to sept   
Ո́չ կարեմք առնել զայդ բան. տալ զքոյր մեր ա́ռն անթլփատի. ք(ան)զի նախատինք են մեզ.

Verse: 15  Link to sept   
բայց այսո́ւ նմանեսցուք ձեզ, եւ բնակեսցուք ՛ի միջի ձերում, եթէ լինիցիք եւ դո́ւք իբրեւ զմեզ՝ ՛ի թլփատել ձեզ զա(մենայ)ն արու։

Verse: 16  Link to sept   
եւ տացուք զդստերս մեր ձեզ, եւ ՛ի դստերաց ձերոց առցուք մեզ կանայս. եւ բնակեսցո́ւք առ ձեզ, եւ եղիցուք իբրեւ ազգ մի։

Verse: 17  Link to sept   
ապա թէ ո́չ լսիցէք մեզ թլփատել, առեալ զդստերս մեր ՛ի բա́ց գնասցուք։

Verse: 18  Link to sept   
Եւ հաճո́յ թուեցաւ բանքն առաջի եմովրայ, եւ առաջի սիւքեմայ որդւոյ եմովրայ։

Verse: 19  Link to sept   
եւ ո́չ յամեաց պատանին առնել զբանն. զի յո́յժ հարեալ էր ՛ի սէր դստերն յակոբայ։ եւ նա́ էր պատուականագոյն քան զամենեսեան՝ որ ՛ի տան հօր ն(ո)ր(ա) էին։

Verse: 20  Link to sept   
Եւ եկին եմովր եւ սիւքեմ որդի ն(ո)ր(ա) ՛ի դուռն քաղաքին իւրեանց. եւ խօսեցան ընդ ա́րս քաղաքին իւրեանց՝ եւ ասեն.

Verse: 21  Link to sept   
որեա́րն այն խաղաղութ(եամ)բ են ընդ մեզ. արդ բնակեսցեն յերկրիս, եւ շահեսցին ՛ի սմա. զի երկիրս ընդարձա́կ է առաջի ն(ո)ց(ա). զդստերս ն(ո)ց(ա) առցուք մե́զ կանայս, եւ զդստերս մեր տացուք ն(ո)ց(ա)։

Verse: 22  Link to sept   
Բայց միայն՝ այսո́ւ նմանեսցեն մեզ որեարն՝ բնակել ընդ մեզ լինել ազգ մի. ՛ի թլփատել մեզ զա(մենայ)ն արու, ո(ր)պ(էս) նոքա́յն թլփատեալ են։

Verse: 23  Link to sept   
եւ ինչք ն(ո)ց(ա) եւ անասուն ն(ո)ց(ա) եւ չորքոտանի ն(ո)ց(ա) ո՞չ ապաքէն մեր լինիցի. բայց այնու եւ եթ նմանեսցուք ն(ո)ց(ա). եւ բնակեսցեն ՛ի միջի մերում։

Verse: 24  Link to sept   
Եւ լուան եմովրայ եւ սիւքեմայ որդւոյ ն(ո)ր(ա) ամենեքին որ ելանէին ընդ դուռն քաղաքին իւրեանց. եւ թլփատեցին զմարմին անթլփատու(թ)ե(ան) իւրեանց ա(մենայ)ն արու, ամենեքին որ ելանէի ընդ դուռն քաղաքի ն(ո)ր(ա)։

Verse: 25  Link to sept   
Եւ եղեւ յաւուրն երրորդի մինչ դեռ էին նոքա ՛ի ցաւսն, առին երկու որդիքն յակոբայ, շմաւոն եւ ղեւի եղբարք դինայ՝ իւրաքանչիւր զսուր իւր, եւ մտին ՛ի քաղաքն կազմութ(եամ)բ, եւ կոտորեցին զա(մենայ)ն արու։

Verse: 26  Link to sept   
եւ զեմովր եւ զսիւքեմ զորդի ն(ո)ր(ա) սպանին ՛ի սուր սուսերի, եւ առին զդինա ՛ի տանէ սիւքեմայ՝ եւ ելին։

Verse: 27  Link to sept   
Եւ որդիքն յակոբայ մտին ՛ի վ(ե)ր(այ) վիրաւորացն, եւ առին աւա́ր զքաղաքն, յորում պղծեցին զդինա զքոյրն ն(ո)ց(ա)։

Verse: 28  Link to sept   
զարջառ եւ զոչխար եւ զէշ նոցա՝ որ էին ՛ի քաղաքին, եւ որ ինչ ՛ի բացի էր՝ առին։

Verse: 29  Link to sept   
եւ զա(մենայ)ն մարդագերի ն(ո)ց(ա), եւ զա(մենայ)ն զկահ եւ զկարասի նոցա. եւ զկանայս ն(ո)ց(ա) գերեցին։ եւ յափշտակեցին որ ինչ էր ՛ի քաղաքին՝ եւ որ ինչ ՛ի տունս։

Verse: 30  Link to sept   
Եւ ասէ յակոբ ցշմաւոն եւ ցղեւի, ատելի́ արարէք զիս, երեւել անզգամ ա(մենայ)ն բնակչաց երկրիս ՛ի մէջ քանանացւոց եւ փերեզացւոց. եւ ես սակաւաւո́ր եմ թուով. արդ՝ եթէ ժողովիցին ՛ի վ(ե)ր(այ) իմ եւ հարկանիցեն զիս, սատակելով սատակիցի՞մ եւ ես, եւ տուն իմ։

Verse: 31  Link to sept   
Եւ ասեն, իսկ զիա՞րդ. զի իբրեւ զբո́զ մի քարշեցին զքոյրն մեր։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.