Եւ դարձաք չուեցաք յանապատն ընդ ճանապարհ կարմիր ծովուն. զոր օրինակ խօսեցա́ւ տ(է)ր ընդիս. եւ պատեցաք զսէի́ր լերամբ աւուրս բազումս։
Եւ ասէ ցիս տ(է)ր.
շա́տ լիցի ձեզ պատել զլերամբդ. արդ՝ դարձարո́ւք ընդ կողմն հիւսւսոյ։
եւ ժողովրդեանդ պատուէ́ր տուր՝ եւ ասասցես. Դուք աւադիկ անցանէք առ սահմանօք եղբարց ձերոց՝ որդւոց եսաւայ, որ բնակեալ են ՛ի սէիր. եւ երկնչիցի́ն ՛ի ձէնջ։
Եւ զգուշանայցէ́ք յոյժ. մի́ գրգռիցիք ընդ ն(ո)ս(ա) ՛ի պատերազմ, զի ո́չ տաց ձեզ յերկրէ նոցա՝ եւ ո́չ քայլ մի ոտին. քանզի վիճակա́ւ ետու եսաւայ զլեառնն սէիր։
Կերակուրս գնեսջի́ք ՛ի նոցանէ եւ կերիջիք եւ ջուր չափո́վ արծաթոյ առջիք ՛ի նոցանէ՝ եւ արբջիք։
Զի տ(է)ր ա(ստուա)ծ մեր օրհնեաց զքեզ յա(մենայ)ն գործս ձեռաց քոց։ Ծանի́ր զիա́րդ անցեր ընդ անապատն մե́ծ եւ ահագին. ահա քառասո́ւ ամ տ(է)ր ա(ստուա)ծ քո ընդ քե́զ է. եւ ո́չ իւիք կարօտեցար։
Եւ անցա́ք առ եղբարբք մերովք որդւովքն եսաւայ բնակելովքն ՛ի սէիր, առ ճանապարհաւն արաբացւոց յեդոմայ, եւ ՛ի գասիոնդաբերայ։ Եւ դարձեալ անցաք ընդ ճանապա́րհ անապատին մովաբու.
եւ ասէ́ ցիս տ(է)ր. մի́ թշնամանիցէք ընդ մովաբացիսն, եւ մի́ գրգռիցէք ընդ նոսա ՛ի պատերազմ. զի ո́չ տաց ձեզ յերկրէն ն(ո)ց(ա) ՛ի վիճակ. քանզի որդւոցն ղովտա́յ ետու զսէիր ՛ի ժառանգու(թ)ի(ւն)։
Եւ ոմմի́նքն նախ բնակեալ էին ՛ի նմա՝ ա́զգ մեզ եւ բազում եւ հզօր, ո(ր)պ(էս) ենակիմք
ընդ ռափայի́նսն համարիցին, նոյնպէս եւ նոքա իբրեւ զենակիմս. եւ մովաբացիք անուանեն զնոսա ոմմի́նս։
Եւ ՛ի սէիր նախ բնակեա́լ էր քոռեցին. եւ որդիքն եսաւայ կորուսին զն(ո)ս(ա), եւ սատակեցին զնոսա յերեսա́ց իւրեանց, եւ բնակեցա́ն փոխանակ ն(ո)ց(ա). զորօրինակ արա́ր ի(սրա)էլ զերկիր ժառանգու(թ)ե(ան) իւրոյ՝ զոր ե́տ ն(ո)ց(ա) տ(է)ր։
Եւ արդ՝ արի́ք չուեցէ́ք եւ անցէ́ք ընդ ձորն զարեդ։
Եւ աւուրք որչափ անկա́ն մեզ ՛ի գնալն մեզ ՛ի կադէսբառնեայ, մինչեւ անցա́ք ընդ ձորն զարեդ, երեսուն եւ ութ ամ. մինչեւ անկա́ւ ա(մենայ)ն ազգ արանց պատերազմողաց ՛ի բանակէ անտի, որպէս երդուաւ ն(ո)ց(ա) ա(ստուա)ծ.
եւ ձեռն ա(ստուծո)յ էր ՛ի վերայ ն(ո)ց(ա) սատակե́լ զնոսա ՛ի բանակէն մինչեւ անկան։
Եւ եղեւ իբրեւ անկան ա(մենայ)ն արք պատերազմօղք մեռեալք ՛ի միջոյ ժողովրդեանն,
խօսեցա́ւ տ(է)ր ընդիս՝ եւ ասէ։
Դու անցանես այսօր առ սահմանօք մովաբու ՛ի սէիր.
եւ մօտ հասանիցէք յորդիսն ամոնայ, մի́ թշնամանիցիք ընդ նոսա, եւ մի́ գրգռիցէք ընդ նոսա պատերազմ. զի ո́չ տաց ձեզ զերկիր որդւոցն ամոնայ ՛ի վիճակ. քանզի որդւոցն ղովտա́յ ետու զն(ո)ս(ա) վիճակաւ։
Երկիր որ ռափնայ համարեսցի. քանզի նախ՝ ռափա́յնք բնակէին ՛ի նմա. եւ ամոնացիք անուանեն զն(ո)ս(ա) զոմզոմի́նս,
ազգ մեծ եւ բազում եւ զօրաւոր իբրեւ զենակիմսն. եւ կորո́յս զն(ո)ս(ա) տ(է)ր յերեսաց ն(ո)ց(ա). եւ ժառանգեցին եւ բնակեցին փոխանակ ն(ո)ց(ա)։
Ո(ր)պ(էս) արար որդւոցն եսաւայ բնակելոց ՛ի սէիր, զորօրինակ սատակեա́ց տ(է)ր զքոռեցին յերեսաց ն(ո)ց(ա), եւ ժառանգեցին եւ բնակեցին փոխանակ նոցա մինչեւ ցայսօր։
Եւ խեւացիքն որ բնակեալ էին յարիովթ մինչեւ ցգազայ. եւ գամիրքն որ ելեալ էին ՛ի գամրաց՝ սատակեցին զն(ո)ս(ա), եւ բնակեցա́ն փոխանակ նոցա։
Արդ՝ արի́ք չուեցէ́ք եւ անցէ́ք ընդ ձորն առնովնայ, ահա մատնեցի́ ՛ի ձեռս քո զսեհոն արքայ եսեբոնայ զամովրհացի. եւ զերկիր ն(ո)ր(ա) սկսիր ժառանգե́լ. եւ գրգռե́լ ընդ նմա պատերազմ։
Յօրէ յայսմանէ սկսիր տա́լ զա́հ եւ զերկիւղ քո առաջի ա(մենայ)ն ազգաց որ են ՛ի ներքոյ երկնից. զի որք լսիցեն զանուանէ քումմէ՝ խռովեսցին, եւ երկո́ւնք կալցին զն(ո)ս(ա) յերեսաց քոց։
Եւ առաքեցի հրեշտակս յանապատէն կեդմովթայ առ սեհոն արքայ եսեբոնայ բանի́ւք խաղաղութե(ան), եւ ասեմ.
անցի́ց ը(նդ) երկիր քո, զճանապարհա́յն գնացից. ո́չ խոտորեցայց յաջ եւ ո́չ յահեակ։
Կերակուր՝ արծաթո́յ վաճառեսցես ինձ եւ կերայց. եւ ջուր՝ արծաթո́յ վաճառեսցես ինձ եւ արբից. բայց զի ոտի́ւք եւ եթ անցից.
որպէս արարի́ն ինձ որդիքն եսաւայ բնակեալքն ՛ի սէիր, եւ մովաբացիքն բնակեալք յարոէր. մինչեւ անցի́ց ը(նդ) յորդանան յերկիրն զոր տ(է)ր ա(ստուա)ծ տացէ մեզ։
Եւ ո́չ կամեցաւ սեհոն արքայ եսեբոնայ անցանել մեզ առ նովաւ. զի խստացո́յց տ(է)ր ա(ստուա)ծ մեր զոգի ն(ո)ր(ա), եւ կարծրացո́յց զսիրտ նորա՝ զի մատնեսցի ՛ի ձեռս քո յաւուրն յայնմիկ։
Եւ ասէ ցիս տ(է)ր. ահա́ սկսեա́լ եմ մատնե́լ առաջի երեսաց քոց զսեհոն արքայ եսեբոնի զամովրհացի՝ եւ զերկիրն ն(ո)ր(ա). սկսի́ր վիճակաւ ժառանգել զերկիրն ն(ո)ր(ա)։
Եւ ել սեհոն արքայ եսեբոնի ընդդէմ մեր, ինքն եւ ժողովուրդ իւր պատերազմաւ ՛ի սիասա́ր.
եւ մատնեաց զն(ո)ս(ա) տ(է)ր ա(ստուա)ծ մեր ՛ի ձեռս մեր. եւ հարա́ք զնա եւ զորդիս ն(ո)ր(ա), եւ զա(մենայ)ն ժողովուրդ ն(ո)ր(ա).
եւ յաղթեցա́ք ա(մենայ)ն քաղաքացն ն(ո)ր(ա) ՛ի ժամանակին յայնմիկ. եւ սատակեցա́ք զա(մենայ)ն քաղաքս ն(ո)ր(ա) մի ըստ միոջէ, եւ զկանայս ն(ո)ց(ա), եւ զմանկունս իւրեանց. եւ ո́չ թողաք ՛ի նոցանէ ապրեալ։
Բայց զի զխաշի́նսն ածաք յաւարի, եւ զկապուտ քաղաքացն զոր առաք յարոերայ.
որ է ա́ռ եզերբ ձորոյն առնովնայ։ եւ զքաղաքն որ է ՛ի ձորն, մինչեւ ցսահմանս գաղաադու. եւ ո́չ էր քաղաք որ ապրեցաւ ՛ի մէնջ. այլ զա(մենայ)ն մատնեաց տ(է)ր ա(ստուա)ծ մեր ՛ի ձեռս մեր։
Բայց յերկիր որդւոցն ամոնայ յոր ո́չ մերձեցաք՝ զա(մենայ)ն արուարձանս ձորոյն յաբովկայ, եւ զա(մենայ)ն քաղաքսն լեռնականս՝ ո(ր)պ(էս) պատուիրեա́ց մեզ տ(է)ր ա(ստուա)ծ մեր։