Եւ կոչեա́ց մովսէս զա(մենայ)ն ի(սրա)էլ՝ եւ ասէ ցն(ո)ս(ա)։ Լո́ւր ի(սրա)էլ զիրաւունս եւ զդատաստանս՝ զոր ես խօսիմ յականջս ձեր յաւուր յայսմիկ. եւ ուսջիք զն(ո)ս(ա), եւ զգո́յշ լիջիք առնե́լ զն(ո)ս(ա)։
Տ(է)ր ա(ստուա)ծ մեր ուխտեաց մեզ ո́ւխտ ՛ի քորէբ։
ո́չ եթէ հարցն ձերոց ուխտեաց տ(է)ր զուխտն զայն, այլ ձե́զ. եւ դուք ամենեքին կենդանի́ էք այսօր։
Դէ́մ յանդիման խօսեցաւ տ(է)ր ընդ ձեզ ՛ի լերինն ՛ի միջոյ հրոյն.
եւ ես կացի́ ՛ի մէջ տ(եառ)ն եւ ձեր ՛ի ժամանակին յայնմիկ, պատմե́լ ձեզ զպատգամսն տ(եառ)ն. զի զարհուրեցա́յք յերեսաց հրոյն՝ եւ ո́չ ելէք ՛ի լեառնն։ Ասէ,
Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ քո որ հանի զքեզ յերկրէն եգիպտացւոց ՛ի տանէ ծառայութե(ան)։
Մի́ լինիցին քեզ աստուածք օտարք առաջի աչաց իմոց.
եւ մի́ առնիցես դու քեզ դրօշեալ, եւ մի́ զնմանութի(ւն) ա(մենայ)նի՝ որինչ յերկինս ՛ի վեր, եւ որինչ յերկիր ՛ի խոնարհ, եւ որինչ ՛ի ջուրս ՛ի ներքոյ երկրի.
մի́ երկիրպագանիցես ն(ո)ց(ա), եւ մի́ պաշտեսցես զնոսա. զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ քո, ա(ստուա)ծ նախանձո́տ. հատուցանեմ զմեղս հարանց որդւո́ց իւրեանց, յերիս եւ ՛ի չորս ազգս ատելեաց իմոց։
եւ առնեմ զողորմութի(ւն) ՛ի հազար ազգս սիրելեաց իմոց, եւ որոց պահիցեն զհրամանս իմ։
Մի́ առնուցուս զանուն տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ ՛ի վերայ սնոտեաց. զի ո́չ սրբեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո զայն, որ առնուցու զանուն ն(ո)ր(ա) ՛ի վ(ե)ր(այ) սնոտեաց։
Զգուշասջի́ր աւուրն շաբաթու սրբել զնա. ո(ր)պ(էս) եւ պատուիրեա́ց քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո։
զվե́ց օր գործեսցես՝ եւ արասցես զա(մենայ)ն գործ քո։
Յաւուրն եւթներորդի շաբա́թ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. մի́ գործեսցես ՛ի նմա զա(մենայ)ն գործ քո, դո́ւ եւ ո́ւստր քո եւ դուստր քո, եւ ծառա́յ քո եւ աղախի́ն քո. ե́զն քո եւ էշ քո, եւ ա(մենայ)ն անասուն քո. եւ եկն որ ՛ի ներքոյ դրանց քոց։ զի հանգիցէ ծառայն քո եւ աղախին քո ո(ր)պ(էս) եւ դո́ւ։
եւ յիշեսցե́ս դու զի ծառա́յ էիր յերկրին եգիպտացւոց. եւ եհան զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո անտի հզօ́ր ձեռամբ եւ բա́րձր բազկաւ. վ(ա)ս(ն) այսորիկ պատուիրեա́ց քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո պահե́լ զօրն շաբաթուց եւ սրբե́լ զնա։
Պատուեա́ զհայր քո եւ զմայր քո, ո(ր)պ(էս) պատուեաց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո. զի բարի́ լինիցի քեզ. եւ երկայնակեա́ց լինիցիս ՛ի վ(ե)ր(այ) երկրին՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ։
Մի́ շնայցես։
Մի́ սպանանիցես։
Մի́ գողանայցես։
Մի́ վկայիցես զընկեր քումմէ վկայութի(ւն) սուտ։
Մի́ ցանկանայցես կնոջ ընկերի քոյ. եւ մի́ ցանկանայցես տա́ն ընկերի քոյ, եւ մի́ անդոյ նորա, եւ մի́ ծառայի ն(ո)ր(ա), եւ մի́ աղախնոյ ն(ո)ր(ա). եւ մի́ եզին ն(ո)ր(ա), եւ մի́ իշոյ ն(ո)ր(ա), եւ մի́ ա(մենայ)ն անասնոյ ն(ո)ր(ա). եւ մի́ ա(մենայ)նի զինչ ընկերի́ քոյ իցէ։
Զա́յս պատգամս խօսեցաւ տ(է)ր ընդ ժողովրդեանն ձերում ՛ի լերինն ՛ի միջո́յ հրոյն. ուր խաւա́րն եւ մէ́գ եւ մառախո́ւղ էր, մեծաւ բարբառով, եւ ո́չեւս յաւել։ եւ գրեա́ց զնոսա ՛ի վ(ե)ր(այ) երկուց քարեղէն տախտակացն՝ եւ ե́տ ցիս։
Եւ եղեւ իբրեւ լուայք զբարբառն ՛ի միջոյ հրոյն, եւ լեառն բորբոքեա́լ էր հրով։ եւ մատուցեալ առիս իշխանաց ցեղիցն ձերոց եւ ծերակուտին ձերոյ, ասէին.
ահա եցո́յց մեզ տ(է)ր ա(ստուա)ծ զփառս իւր եւ զմեծութի(ւն) իւր, եւ զբարբառ նորա լուա́ք ՛ի միջոյ հրոյ։ Յաւուր յա́յնմիկ տեսաք՝ եթէ խօսիցի́ ա(ստուա)ծ ընդ մարդոյ՝ եւ կեցցէ։
եւ արդ՝ մի́ մեռցուք. զի մի́ սատակեսցէ զմեզ հուրս այս մեծ։ եթէ յաւելուցո́ւմք մեք լսել զձայն տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ միւսանգամ, եւ մեռանիցի́մք։
Զի ո՞ ոք մսեղի իցէ որ լուաւ զձայն ա(ստուծո)յ կենդանւոյ բարբառելոյ ՛ի միջո́յ հրոյ որպէս մեքս՝ եւ կեցցէ։
Մատի́ր դու, եւ լո́ւր՝ զորինչ ասիցէ տ(է)ր ա(ստուա)ծ մեր, եւ դո́ւ խօսեսցիս ընդ մեզ զա(մենայ)ն ինչ զոր խօսիցի տ(է)ր ա(ստուա)ծ մեր ընդ քեզ. եւ լուիցո́ւք եւ արասցուք։
Եւ լուաւ տ(է)ր զբարբառ բանիցն ձերոց խօսելոյ ընդիս, եւ ասէ ցիս տ(է)ր. լուա́յ զբարբառ բանից ժողովրդեանն զոր խօսեցան ընդ քեզ։ Ուղի́ղ խօսեցան զա(մենայ)ն,
ո́ տացէ լինել ա́յնպէս սրտից ն(ո)ց(ա) ՛ի ն(ո)ս(ա), երկնչե́լ յինէն, եւ պահե́լ զպատուիրանս իմ զա(մենայ)ն աւուրս. զի բարի́ լինիցի նոցա եւ որդւո́ց ն(ո)ց(ա) յաւիտեան։
Արդ ե́րթ ասա́ ցնոսա. դարձարո́ւք դուք ՛ի տունս ձեր։
եւ դո́ւ ա́ստ կա́ց առիս, եւ խօսեցա́յց ը(նդ) քեզ զպատուիրանս եւ զիրաւունս, եւ զդատաստանս զոր ուսուցանիցե́ս ն(ո)ց(ա). եւ արասցե́ն յերկրին՝ զոր ես տա́ց ն(ո)ց(ա) ՛ի ժառանգութի(ւն)։
Զգո́յշ լերուք առնելոյ. որպէս պատուիրեա́ց քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ մի́ խոտորիցիս յա́ջ եւ մի́ յահեակ,
ըստ ա(մենայ)ն ճանապահին՝ զոր պատուիրեաց քեզ տ(է)ր ա(ստուա)ծ մեր գնալ. զի հանգուսցէ́ զքեզ՝ եւ բարի́ արասցէ քեզ. եւ երկայնօրեա́յք լինիցիք յերկրին զոր ժառանգիցէք։