Եւ եթէ տարցի զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յերկիրն՝ յոր դո́ւ մտանիցես ժառանգել, եւ բարձցէ́ զազգսն մեծամեծս եւ զբազումս յերեսաց քոց։ Զքետացին, եւ զգերգեսացին, եւ զամովրհացին, եւ զքանանացին, եւ զփերեզացին, եւ զխեւացին, եւ զյեբուսացին. եւթն ազգս մեծամեծս եւ զօրագո́յնս քան զձեզ։
Եւ մատնեսցէ́ զնոսա տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի ձեռս քո. հարցե́ս զն(ո)ս(ա), եւ եղծանելով եղծցե́ս զնոսա. մի́ դնիցես ընդ ն(ո)ս(ա) ուխտ, եւ մի́ ողորմեսցիս ն(ո)ց(ա)։
Եւ մի́ առնիցէք խնամու(թ)ի(ւն) ընդ նոսա. զդուստր քո մի́ տացես ուստեր ն(ո)ր(ա), եւ զդուստր ն(ո)ր(ա) մի́ առնուցուս ուստեր քում.
զի մի́ ապստամբեցուցանիցէ զորդին քո յինէն, եւ պաշտիցէ զաստուածս օտարս. եւ բարկասցի́ սրտմտութ(եամ)բ տ(է)ր ՛ի ձեզ, եւ սատակեսցէ́ զձեզ վաղվաղակի։
Այլ ա́յսպէս արասջիք ն(ո)ց(ա)։ զբագինս ն(ո)ց(ա) կործանեսջի́ք, եւ զարձանս նոցա փշրեսջի́ք, եւ զանտառս ն(ո)ց(ա) կոտորեսջի́ք, եւ զդրօշեալս ն(ո)ց(ա) այրեսջի́ք հրով։
Զի ժողովուրդ սո́ւրբ ես դու տ(եառ)ն ա(ստուծո)յ քում. եւ զքե́զ ընտրեաց տ(է)ր ա(ստուա)ծ քո, լինել նմա ժողովուրդ սեպհական քան զա́զգս ա(մենայ)ն որ ՛ի վ(ե)ր(այ) երեսաց երկրի։
Ո́չ զի բազում էք դուք քան զա(մենայ)ն ազգս, հաճեցա́ւ տ(է)ր ը(նդ) ձեզ՝ եւ ընտրեաց զձեզ. զի դուք սակաւո́ր էք քան զա(մենայ)ն ազգս։
այլ վասն սիրելո́յ զձեզ տ(եառ)ն, եւ պահելո́յ զերդումնն զոր երդուաւ հարցն ձերոց, եհա́ն զձեզ տ(է)ր հզօր ձեռամբ եւ բարձր բազկաւ. եւ փրկեա́ց զձեզ ՛ի տանէ ծառայութե(ան), ՛ի ձեռաց փարաւոնի արքային եգիպտացւոց։
Եւ ծանիցե́ս զի տ(է)ր ա(ստուա)ծ քո նա է ա(ստուա)ծ, ա(ստուա)ծ հաւատարիմ։ Որ պահէ զուխտ եւ զողորմութի(ւն) սիրելեաց իւրոց, եւ որոց պահեն զպատուիրանս ն(ո)ր(ա) ՛ի հազա́ր ազգս.
եւ հատուցանէ ատելեաց իւրոց յանդիման սատակե́լ զն(ո)ս(ա). եւ ո́չ յամեցուսցէ յատելեաց, այլ յանդիման հատուսցէ ն(ո)ց(ա)։
Եւ պահեսցես զպատուիրանս եւ զիրաւունս եւ զդատաստանս՝ զոր ես պատուիրեմ քեզ առնել։
Եւ եղիցի յորժամ լուիցէք զա(մենայ)ն իրաւունս զայսոսիկ, եւ պահիցէ́ք եւ առնիցէք զնոսա, պահեսցէ́ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո զուխտն եւ զողորմու(թ)ի(ւն)՝ որպէս երդուաւ հարցն մերոց։
Եւ սիրեսցէ́ զքեզ եւ օրհնեսցէ́ զքեզ, եւ բազմացուսցէ́ զքեզ. եւ օրհնեսցէ́ զծնունդս որովայնի քոյ՝ եւ զպտուղ երկրի քոյ. եւ զցորեան քո, եւ զգինի քո, եւ զեւղ քո. զանդեայս արջառոց քոց, եւ զհօտս ոչխարաց քոց, յերկրին զոր երդուաւ տ(է)ր հարցն քոց տա́լ զնա քեզ։
Օրհնեալ լիցիս դու քան զազգս ա(մենայ)ն. մի́ լիցի ՛ի ձեզ ամուլ, եւ անծնունդ, եւ մի́ յանասուն քո։
եւ բարձցէ́ ՛ի քէն տ(է)ր զա(մենայ)ն ախտ, եւ զա(մենայ)ն ցաւս չարաչարս եգիպտացւոցն զորս տեսերն եւ զորս գիտացեր. եւ մի́ ածցէ զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) քո, այլ ածցէ́ զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) թշնամեաց քոց, եւ ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն ատելեաց քոց։
Եւ կերիցես զա(մենայ)ն զկապուտ ազգացն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ. եւ մի́ խնայեսցէ ա́կն քո ՛ի նոսա, եւ ո́չ պաշտեսցես զդիս ն(ո)ց(ա). զի խո́չ է այն քեզ։
Ապա թէ ասիցես ՛ի մտի քում. զի բազո́ւմ է ազգն այն քան զիս, զիա՞րդ կարացից սատակել զնոսա։
Մի́ երկնչիցիս ՛ի նոցանէ. յիշելով, յիշեսցես զորինչ արար տ(է)ր ա(ստուա)ծ քո ընդ փարաւոն եւ ընդ ծառայս նորա, եւ ընդ ա(մենայ)ն եգիպտացիսն.
զփորձանս մեծամեծս զոր տեսին աչք քո. զնշանս եւ զարուեստս մեծամեծս, զձեռնն հզօր՝ եւ զբազուկն բարձր. որպէս եհա́ն զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո անտի, նո́յնպէս արասցէ տ(է)ր ա(ստուա)ծ մեր ընդ ա(մենայ)ն ազգսն յորոց դու երկնչիցիս յերեսաց նոցա։
Եւ զձիաստա́ցն առաքեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի նոսա, մինչեւ սատակեսցին մնացորդքն եւ թաքուցեալքն ՛ի քէն։
Մի́ զանգիտիցես յերեսաց նոցա. զի տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի միջի́ քում է, մե́ծ եւ հզօր.
եւ ծախեսցէ́ տ(է)ր ա(ստուա)ծ քո զազգսն զայնոսիկ յերեսաց քոց առ սակաւ սակաւ։ Ո́չ կարասցես սատակե́լ զնոսա վաղվաղակի. զի մի́ լիցի երկիրն աւերակ, եւ բազմանայցեն ՛ի վերայ քո գազանք անապատի։
Եւ մատնեսցէ́ն զնոսա տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի ձեռս քո, եւ կորուսցէ́ զնոսա կորստեամբ մեծաւ. մինչեւ սատակեսցէ զնոսա։
Եւ մատնեսցէ́ զթագաւորս նոցա ՛ի ձեռս ձեր. եւ կորուսջի́ք զանուն նոցա ՛ի տեղւոջէն յայնմանէ. եւ մի́ ոք կացցէ ընդդէմ քո, մինչեւ սատակեսցես զնոսա։
Զդրօշեալ դից ն(ո)ց(ա) այրեսցե́ս հրով, եւ մի́ ցանկանայցես արծաթոյ եւ ոսկւոյ ՛ի նոցանէ, եւ մի́ առնուցուս քեզ. եւ մի́ յանցանիցես նովաւ. զի գարշելի́ է այն տ(եառ)ն ա(ստուծո)յ քում։
Եւ մի́ տանիցիս զգարշելին ՛ի տուն քո, եւ լինիցիս ՛ի նզովս իբրեւ զնոյն. այլ գարշելո́վ գարշեսցես, եւ պղծելով պղծեսցե́ս զն(ո)ս(ա)՝ զի նզովեա́լ է։