TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 161
Previous part

Chapter: 8 
ԳԼ(ՈՒԽ) Ը՜.


Verse: 1  Link to sept   Ամենայն պատուիրանաց զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, զգո́յշ լինիջիք առնելոյ. զի կեցցէք եւ բազմապատիկք լինիցիք, եւ մտանիցէք ժառանգիցէ́ք զերկիրն զոր երդուաւ տ(է)ր հարցն մերոց։

Verse: 2  Link to sept   
Եւ յիշեսցե́ս զա(մենայ)ն ճանապարհ զոր ած զքեզ տ(է)ր ը(նդ) անապատն. զի լլկեսցէ́ զքեզ՝ եւ փորձիցէ́ զքեզ, եւ ճանաչիցէ թէ զինչ կայցէ ՛ի սրտի քում, եթէ պահեսցես զպատուիրանս ն(ո)ր(ա) եւ թէ ոչ։

Verse: 3  Link to sept   
Եւ չարչարեա́ց զքեզ, եւ սովաբե́կ արար զքեզ, եւ կերակրեաց զքեզ մանանայիւն զոր ո́չ գիտէիր, եւ ո́չ գիտէին հարքն քո. զի յա́յտ արասցէ քեզ թէ ո́չ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ա(մենայ)ն բանիւ, որ ելանէ́ ՛ի բերանոյ ա(ստուծո)յ՝ կեցցէ մարդ։

Verse: 4  Link to sept   
Հանդրձք քո՝ ո́չ մաշեցան ՛ի քէն, եւ ոտք քո ո́չ փապարեցին զայն ամս քառասուն։

Verse: 5  Link to sept   
եւ ծանիցե́ս ՛ի սրտի քում։. թէ ո(ր)պ(էս) ա́յր ոք՝ որ խրատէ զորդի իւր, ա́յնպէս տ(է)ր ա(ստուա)ծ քո խրատեսցէ զքեզ։

Verse: 6  Link to sept   
Եւ պահեսցե́ս զպատուիրանս տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. գնա́լ ՛ի ճանապարհս ն(ո)ր(ա), եւ երկնչե́լ ՛ի նմանէ։

Verse: 7  Link to sept   
Զի տ(է)ր ա(ստուա)ծ քո տարցի զքեզ յերկիրն բարի եւ յաղթ. ուր վտա́կքն ջրոց, եւ աղբեւրք անդնդոց բղխէն ը(նդ) դա́շտս եւ ընդ լերինս.

Verse: 8  Link to sept   
երկիր ցորենոյ, եւ գարւոյ, եւ գինւոյ, այգեա́ց եւ նռնենեաց. երկիր ձիթենեաց, իւղո́յ եւ մեղու։

Verse: 9  Link to sept   
երկիր՝ յորում ո́չ աղքատու(թեամ)բ կերիցես զհաց քո, եւ ո́չ կարօտանայցես իմիք ՛ի նմա։ Երկիր՝ որոյ քարինք իւր երկաթ, եւ ՛ի լերանց ն(ո)ր(ա) հատանիցես պղինձ։

Verse: 10  Link to sept   
եւ կերիցե́ս եւ յագիցիս. եւ օրհնեսցե́ս զտ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի վերայ երկրին բարութե(ան) զոր ե́տ քեզ։

Verse: 11  Link to sept   
Հայեա́ց յանձն քո. գուցէ́ մոռանայցես զտ(է)ր ա(ստուա)ծ քո, չպահե́լ զպատուիրանս նորա եւ զդատաստանս եւ զիրաւունս ն(ո)ր(ա)՝ զոր ե́ս քեզ պատուիրեմ։

Verse: 12  Link to sept   
Գուցէ́ յորժամ ուտիցես եւ յագիցիս, եւ տունս գեղեցիկս շինեսցես, եւ բնակեսցե́ս ՛ի նոսա.

Verse: 13  Link to sept   
եւ բազմանայցէ́ արջառ եւ ոչխար քո. եւ յաճախիցէ քեզ արծաթ եւ ոսկի, եւ ա(մենայ)ն ինչ որ քո́ իցէ՝ բազմանայցէ։

Verse: 14  Link to sept   
հպարտանայցե́ս ՛ի սրտի քում, եւ մոռասցի́ս զտ(է)ր ա(ստուա)ծ քո՝ որ եհան զքեզ յերկրէն եգիպտացւոց ՛ի տանէ ծառայութե(ան).

Verse: 15  Link to sept   
եւ ած զքեզ ընդ անապատն մեծ եւ ընդ ահագին. ուր օձն խածանէր, եւ կարի́ճ. եւ ծարաւ, եւ ո́չ գոյր ջուր. եւ եհա́ն քեզ յապառաժ վիմէ աղբեւր ջուրց։

Verse: 16  Link to sept   
Որ կերակրեաց զքեզ մանանայի́ւն յանապատին, զոր ո́չ գիտէին հարքն քո. զի չարչարեսցէ́ զքեզ, եւ փորձեսցէ́ զքեզ. եւ բարի արասցէ քեզ ՛ի վախճանի քում։

Verse: 17  Link to sept   
Մի́ ասիցես ՛ի սրտի քում, թէ զօրութի(ւն) իմ, եւ ուժգնութի(ւն) ձեռին իմոյ արար ինձ զզօրութի(ւն)ս զայս մեծ.

Verse: 18  Link to sept   
այլ յիշեսցե́ս զտ(է)ր ա(ստուա)ծ քո. զի նա́ տայ քեզ ոյժ առնել զօրութի(ւն). զի հաստատեսցէ́ զուխտն իւր զոր երդուաւ հարցն քոց, ո(ր)պ(էս) եւ այսօր։

Verse: 19  Link to sept   
Եւ եղիցի եթէ մոռանալով մոռասցի́ս զտ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ երթայցես զհետ աստուածոց օտարաց, եւ պաշտիցե́ս զնոսա, եւ երկի́ր պագանիցէք ն(ո)ց(ա). Ունիմ ձեզ վկայս այսօր զերկինս եւ զերկիր, զի կորստեա́մբ կորնչիցիք։

Verse: 20  Link to sept   
ո(ր)պ(էս) եւ ազգքն զորս տ(է)ր կորուսցէ յերեսաց ձերոց, ա́յնպէս կորնչիջի́ք. փոխանակ զի ո́չ լուարուք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.