TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 172
Previous part

Chapter: 19 
ԳԼ(ՈՒԽ) Ժ՜Թ.


Verse: 1  Link to sept   Եւ եթէ սատակեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո զազգսն՝ զորոց տ(է)ր ա(ստուա)ծ տացէ քեզ զերկիրն նոցա. եւ ժառանգեսցե́ս զնա, եւ բնակեսցե́ս ՛ի քաղաքս եւ ՛ի տունս ն(ո)ց(ա)։

Verse: 2  Link to sept   
երի́ս քաղաքս զատուսցես քեզ ՛ի միջոյ երկրին զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ։

Verse: 3  Link to sept   
Նկատեսցես քեզ զճանապարհն, եւ ը(նդ) երի́ս բաժանեսցես քեզ զսահմանս երկրին քոյ. զոր բաժանեսցէ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ եղիցի անդ ապաստա́ն ա(մենայ)ն սպանողի։

Verse: 4  Link to sept   
Ա́յս սահման եղիցի ա(մենայ)ն սպանողի որ փախչիցի անդ՝ եւ ապրեսցի։ Որ ոք հարկանիցէ զընկեր իւր ակամայ. եւ նա́ ո́չ ատեայր զնա յերէկն եւ յեռանդ։

Verse: 5  Link to sept   
եւ որ ոք մտանիցէ ընդ ընկերի իւրում ՛ի մայրի հարկանել փայտ. եւ ամբառնայցէ զձեռն իւր փայտատաւն հարկանել փայտ, եւ անկանիցի երկաթն ՛ի մեղեխէ́ անտի, եւ դիպիցի́ ընկերին եւ մեռանիցի, փախիցէ́ նա, եւ անկցի ՛ի մի ՛ի քաղաքացն այնոցիկ եւ կեցցէ́։

Verse: 6  Link to sept   
Զի մի́ պնդեսցի մերձաւոր արեանն զկնի սպանողին, մինչդեռ այրիցի սիրտ ն(ո)ր(ա). եւ հասանիցէ նմա՝ եթէ հեռագո́յն իցէ ճանապարհն, եւ հարկանիցէ́ զանձն ն(ո)ր(ա). եւ նմա չէ́ դատաստան մահու. զի ո́չ ատեայր զնա յերէկն եւ յեռանդն։

Verse: 7  Link to sept   
Վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ զբանս զայս՝ եւ ասեմ. երի́ս քաղաքս զատուսցես քեզ։

Verse: 8  Link to sept   
Եւ եթէ ընդարձակեսցէ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո զսահմանս քո ո(ր)պ(էս) եւ երդուա́ւ տ(է)ր հարցն քոց. եւ տացէ քեզ տ(է)ր զա(մենայ)ն երկիրն՝ զոր խոստացաւ տալ հարցն քոց։

Verse: 9  Link to sept   
եւ եթէ լուիցես առնել զամենայն պատուիրա́նս զայսոսիկ զոր ես պատուիրեմ քեզ այսօր, սիրե́լ զտ(է)ր ա(ստուա)ծ քո, եւ գնա́լ յամենայն ճանապարհս ն(ո)ր(ա) զամենայն աւուրս։ Եւ յաւելցես քեզ ա́յլ եւս երիս քաղաքս յայնս յերիսն.

Verse: 10  Link to sept   
եւ մի́ հեղցի արիւն անպարտ յերկրին քում, զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ ՛ի ժառանգութի(ւն). եւ մի́ ոք լիցի ՛ի միջի քում պարտական արեան։

Verse: 11  Link to sept   
Եւ եթէ լինիցի այր որ ատիցէ́ զընկեր իւր, եւ դարա́ն գործիցէ նմա, եւ յարիցէ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), եւ հարկանիցէ զանձն ն(ո)ր(ա) եւ մեռցի. եւ փախչիցի ՛ի մի ՛ի քաղաքացն այնոցիկ.

Verse: 12  Link to sept   
առաքեսցեն ծերակոյտ քաղաքի ն(ո)ր(ա) եւ առցե́ն զնա անտի, եւ մատնեսցեն զնա ՛ի ձեռս մերձաւորի արեանն եւ մեռցի́։

Verse: 13  Link to sept   
Եւ մի́ խնայեսցէ ակն քո ՛ի նա. եւ սրբեսցես զարիւն անպարտ ՛ի միջոյ ի(սրաէ)լի, եւ բարի́ լիցի քեզ։

Verse: 14  Link to sept   
Մի́ փոխեսցես զսահմանս ընկերի քոյ՝ զոր հաստատեցին հարք քո ՛ի ժառանգու(թ)ե(ան) քում, զոր ժառանգեսցես յերկրին զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ́ քեզ ՛ի ժառանգու(թ)ի(ւն)։

Verse: 15  Link to sept   
Ո́չ հաստատեսցի մի վկայ վկայել զմարդոյ ըստ ա(մենայ)ն մեղաց զոր մեղանչէ։ ՛Ի բերանոյ երկուց եւ երի́ց վկայից հաստատեսցի́ ա(մենայ)ն բան։

Verse: 16  Link to sept   
Եւ եթէ կացցէ յառաջ սո́ւտ վկայ զմարդոյ, եւ չարախօսեսցէ զնմանէ ամպարշտու(թ)ի(ւն) ինչ.

Verse: 17  Link to sept   
կացցեն երկոքին արքն որոց հակառակութի(ւն)ն իցէ, առաջի տ(եառ)ն, եւ առաջի քահանայիցն եւ առաջի դատաւորացն որ իցեն յաւուրսն յայնոսիկ.

Verse: 18  Link to sept   
եւ քննեսցե́ն դատաւորքն ճշմարտութ(եամ)բ. եւ ահա վկայ անիրա́ւ վկայեաց զանիրաւութի(ւն). եւ եկաց հակառա́կ եղբօր իւրում.

Verse: 19  Link to sept   
արասջիք նմա ո(ր)պ(էս) խորհեցաւ չա́ր առնել ընկերի իւրում. եւ բարձէ́ք զչարն ՛ի միջոյ ձերմէ։

Verse: 20  Link to sept   
Եւ այլոցն լուեալ՝ զահի հարկանիցին, եւ մի́ եւս յաւելուցուն առնել ըստ բանին այնմիկ չարի ՛ի միջի ձերում.

Verse: 21  Link to sept   
մի́ խնայեսցէ ակն քո ՛ի նա։ Անձն ընդ անձին. ա́կն ընդ ական. ատա́մն ընդ ատաման. ձե́ռն ընդ ձեռին. ո́տն ընդ ոտին։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.