Եւ եթէ ելանիցես ՛ի պատերազմ ՛ի վ(ե)ր(այ) թշնամեաց քոց. եւ տեսանիցես երիվա́րս եւ հեծեալս, եւ ազգ բազում քան զքեզ. մի́ երկնչիցիս ՛ի նոցանէ, զի տ(է)ր ա(ստուա)ծ քո ընդ քե́զ է՝ որ եհան զքեզ յերկրէն եգիպտացւոց։
Եւ եղիցի յորժամ մերձենայցես ՛ի պատերազմ. մատուցեալ քահանայն խօսեսցի ընդ ազգին.
եւ ասասցէ ցնս։ լո́ւր ի(սրա)էլ, դուք դիմեալ երթայք այսօր ՛ի պատերազմ աւադիկ ՛ի վ(ե)ր(այ) թշնամեաց ձերոց. մի́ լքանիցին սիրտք ձեր, եւ մի́ երկնչիցիք. եւ մի́ զարհուրիցիք, եւ մի́ խուսիցէք յերեսաց նոցա.
զի տ(է)ր ա(ստուա)ծ մեր երթայ առաջի ձեր ընդ ձեզ, տա́լ պատերազմ վ(ա)ս(ն) ձե́ր ընդ թշնամիս ձեր, ապրեցուցանել զձեզ։
Եւ խօսեսցին դպիրքն ընդ ժողովրդեանն, եւ ասասցեն. Ա́յր ոք՝ որոյ շինեալ իցէ տուն նորաշէն, եւ ո́չ իցէ արարեալ նմա նաւակատիս, գնասցէ եւ դարձցի ՛ի տուն իւր. գուցէ́ մեռանի ՛ի պատերազմի, եւ ա́յլ այր առնիցէ նմա նաւակատիս։
Եւ այր ոք՝ որոյ տնկեալ իցէ այգի, եւ չիցէ́ ուրախ լեալ ՛ի նմանէ, գնասցէ եւ դարձցի́ զնդրէն ՛ի տուն իւր. գուցէ մեռանիցի ՛ի պատերազմի, եւ ա́յլ այր ուրախ լինիցի ՛ի նմանէ։
Եւ այր ոք՝ որոյ խօսեալ իցէ կին, եւ չիցէ́ առեալ զնա, գնասցէ́ եւ դարձցի ՛ի տուն իւր. գուցէ́ մեռանիցի ՛ի պատերազմի, եւ ա́յլ այր առնուցու զնա։
Եւ յաւելցեն դպիրքն խօսել ընդ ժողովրդեանն՝ եւ ասասցեն. ա́յր ոք որ երկնչիցի, եւ վատասի́րտ սրտիւ իցէ, գնասցէ́ եւ դարձցի ՛ի տուն իւր. զի մի́ զանգիտեցուսցէ զսիրտ եղբօր իւրոյ իբրեւ զիւրն։
Եւ եղիցի յորժամ դադարեսցեն դպիրքն ՛ի խօսելոյ ընդ ժողովրդեանն, կացուսցեն իշխանս զօրուն առաջնո́րդս ժողովրդեանն։
Եւ եթէ մերձենայցես ՛ի քաղաք տալ պատերազմ ը(նդ) նմա, կոչեսցես զն(ո)ս(ա) ՛ի խաղաղու(թ)ի(ւն)։
եւ եղիցի եթէ տայցի ա(մենայ)ն ժողովուրդն որ գտանիցին ՛ի նմա հարկատո́ւք եւ հնազանդեա́լք քեզ։
Ապա թէ ո́չ հնազանդեսցին քեզ, եւ արասցեն ընդ քեզ պատերազմ, պաշարեսցե́ս զնա։
եւ մատնեսցէ́ զնա տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի ձեռս քո. եւ հարցես զա(մենայ)ն արու ն(ո)ր(ա) կոտորմամբ սրոյ.
բա́ց ՛ի կանանց եւ ՛ի կահուէ եւ յա(մենայ)ն անասնոյ. եւ զա(մենայ)ն ինչ զինչ եւ գտանիցի ՛ի քաղաքին, եւ զա(մենայ)ն աղխ՝ առցե́ս քեզ յաւարի. եւ կերիցե́ս զա(մենայ)ն զաւար թշնամեաց քոց՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ։
Նո́յնպէս արասցես ը(նդ) ա(մենայ)ն քաղաքս ը(նդ) յո́յժ հեռաւորս, որ ո́չ ՛ի քաղաքաց ազգացն այնոցիկ իցեն։
Բայց ՛ի քաղաքաց ազգացն այնոցիկ՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ զերկիր նոցա ՛ի ժառանգութի(ւն), մի́ ապրեցուցանիցէք ՛ի նոցանէ զա(մենայ)ն շնչաւոր,
այլ նզովելով նզովեսջի́ք զն(ո)ս(ա). զքետացին, եւ զամովրհացին, եւ զքանանացին, եւ զփերեզացին, եւ զխեւացին, եւ զյեբուսացին, եւ զգերգեսացին. զոր օրինակ պատուիրեա́ց տ(է)ր ա(ստուա)ծ քո։
զի մի́ ուսուցանիցեն ձեզ առնել զա(մենայ)ն գարշելութի(ւն)ս իւրեանց, զոր արարին դիցն իւրեանց. եւ մեղանչիցէք առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ։
Եւ եթէ նստեալ պաշարեսցես զքաղաք՝ աւուրս բազումս մարտնչել ը(նդ) նմա յառնուլ զնա, մի́ հարկանիցես զծառատունկ ն(ո)ր(ա) արկանելով ՛ի նմա երկաթ. այլ կերիցե́ս ՛ի նմանէ, եւ զնա մի́ հարկանիցես։ միթէ մա՞րդ իցի ծառատունկն որ յանդի ա́նդ իցէ՝ մտանել յերեսաց քոց ՛ի պատնէշ։
Այլ զփայտ զոր գիտիցես թէ չիցէ́ պտղաբեր, զա́յն հարցես եւ կոտորեսցես. եւ շինեսցես պատնէշ շուրջ զքաղաքաւն որ տա́յցէ ը(նդ) քեզ պատերա́զմ մինչեւ մատնեսցի։