Եւ եթէ գտանիցի վիրաւոր յեկրի քում զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ ժառանգել, եւ անկեալ դնիցի ՛ի դաշտի. եւ ո́չ գիտիցեն զայն որ խոցեացն զնա.
ելցէ́ ծերակոյտն քո, եւ դատաւորքն քո, եւ չափեսցեն շուրջ զվիրաւորաւն զվայրս քաղաքացն։ Եւ եղիցի քաղաք որ հո́ւպ իցէ ՛ի վիրաւորն.
առցէ ծերակոյտ քաղաքին այնորիկ երինջ մի յարջառոց՝ որ ը(նդ) գործ չիցէ́ մտեալ, եւ լուծ չիցէ́ ձգեալ.
եւ իջուսցեն ծերակոյտ ժողովրդեանն զերինջն ՛ի ձո́ր մի ապառաժ ուր չիցէ́ գործեալ, եւ ո́չ սերմանեալ. եւ կարթակոտո́ր արասցեն զերինջն ՛ի ձո́ր անդր։
Եւ մատիցեն քահանայքն ղեւտացիք՝ զի զնոսա́ ընտրեաց տ(է)ր ա(ստուա)ծ քո կա́լ առաջի իւր եւ օրհնե́լ յանուն ն(ո)ր(ա). եւ ըստ բերանո́յ ն(ո)ց(ա) վճարեսցի ա(մենայ)ն հակառակութի(ւն) եւ ա(մենայ)ն գրգռութի(ւն)։
Եւ ա(մենայ)ն ծերակոյտ քաղաքին այնորիկ որ հո́ւպ իցէ ՛ի վիրաւորն, լուասցեն զձեռս իւրեանց ՛ի վերայ գլխոյ երնջուն կարթահարելոյ ՛ի ձորն.
եւ պատասխանի տուեալ ասասցեն. ձեռք մեր ո́չ հեղին զարիւն զայս, եւ աչք մեր ո́չ տեսին.
քաւեա́ զժողովուրդ քո զի(սրա)էլ, զոր փրկեցեր տ(է)ր. զի մի́ եկեսցէ արիւնս անպարտ ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեան քոյ ի(սրաէ)լի։ եւ քաւեսցի́ ՛ի նոցանէ արիւնն.
եւ բարձցե́ս դու զարիւնն անպարտ ՛ի ձէնջ։
Եւ եթէ ելանիցես ՛ի պատերազմ ՛ի վ(ե)ր(այ) թշնամեաց քոց, եւ մատնեսցէ զնոսա տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի ձեռս քո, եւ աւերեսցես զաւար ն(ո)ց(ա),
եւ տեսանիցես յաւարին՝ կին գեղեցիկ տեսլեամբ, եւ ցանկասցի́ս նմա. եւ առցես զնա քեզ կնու(թ)ե(ան).
եւ տարցիս զնա ՛ի տուն քո, եւ գերծե́ս զգլուխ ն(ո)ր(ա).
եւ սրբեսցես զըղընգունս ն(ո)ր(ա), եւ հանցես զհանդերձ գերութե(ան) ն(ո)ր(ա). եւ նստցի ՛ի տա́ն քում, եւ լացցէ զհայր եւ զմայր իւր զաւարս ամսոյ միոյ. եւ ապա́ մտցես առ նա, եւ բնակեսցես ընդ նմա. եւ եղիցի կին քո։
Եւ եղիցի եթէ ո́չ հաճեսցիս ընդ նա, արձակեսցես զնա ազա́տ. եւ վաճառելով մի́ վաճառեսցես զնա արծաթոյ. եւ մի́ անարգեսցես զնա՝ քանզի լլկեցեր զնա։
Եւ եթէ լինիցին ա́ռն միում երկու կանայք. եւ լինիցի ՛ի նոցանէ մին սիրելի եւ մեւսն ատելի. եւ ծնանիցին նմա որդիս՝ սիրելի́ն եւ ատելին, եւ լինիցի որդի անդրանիկ ատելւոյն։
եւ եղիցի յաւուր յորում ժառանգեցուցանիցէ́ որդւոց իւրոց զինչս իւր, մի́ իշխեսցէ անդրանկացուցանել զորդի սիրելւոյն, անտես արարեալ զորդի ատելւոյն զանդրանիկ։
այլ զանդրանիկ ատելւոյն ծանիցէ տա́լ նմա կրկին յա(մենայ)նէ որ ինչ գտանիցի ն(ո)ր(ա). զի նա́ է սկիզբն որդւոց ն(ո)ր(ա), եւ նմա ա́նկ է անդրանկութի(ւն)ն։
Եւ եթէ իցէ ուրուք որդի խե́ռ եւ անզգամ, եւ ո́չ լսիցէ ձայնի հօր եւ մօր իւրոյ. եւ խրատիցեն զնա՝ եւ ո́չ անսայցէ ն(ո)ց(ա).
կալցի́ն զնա հայր եւ մայր ն(ո)ր(ա), եւ տարցին զնա առ ծերակոյտ քաղաքին իւրեանց, եւ ՛ի դուռն տեղւոյն իւրեանց.
եւ ասասցեն ցարս քաղաքին իւրեանց. Որդի́ս մեր այս՝ խե́ռ է եւ անզգամ, եւ ո́չ լսէ ձայնի մերում. հանկանակո́ղ է եւ արբշիռ։
Եւ քարկոծեսցեն զնա արք քաղաքին ն(ո)ր(ա) քարամբք՝ եւ մեռցի։ եւ բարձջի́ք զչարն ՛ի միջոյ ձերմէ։ եւ լուեալ այլոցն՝ զահի́ հարկանիցին։
Եւ եթէ հասանիցեն ումեք մե́ղք մահապարտութե(ան)՝ եւ մեռանիցի, կախեսջի́ք զնա զփայտէ.
եւ մի́ ագանիցի մարմին ն(ո)ր(ա) ՛ի փայտին. այլ թաղելով թաղեսջի́ք զնա ՛ի նմին աւուր։ Զի անիծեալ յա(ստուծո)յ է ա(մենայ)ն՝ որ կախիցի զփայտէ։ եւ մի́ պղծիցէք զերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ́ քեզ ՛ի ժառանգու(թ)ի(ւն)։