Գուցէ́ տեսեալ զարջառ եւ զոչխար եղբօր քո մոլորեալս ՛ի ճանապարհի, եւ անտե́ս առնիցես զն(ո)ս(ա), այլ դարձուցանելով դարձուսցե́ս զն(ո)ս(ա) եւ ածցե́ս առ եղբայր քո։
Ապա թէ չիցէ մօտ եղբայրն քո առ քեզ, եւ ո́չ ճանաչիցես զնա. ժողովեսցես զն(ո)ս(ա) ՛ի տուն քո. եւ եղիցին առ քեզ, մինչեւ խնդրեսցէ զն(ո)ս(ա) եղբայր քո, եւ տացես ցնա։
Նո́յնպէս արասցես զէշ նորա, նո́յնպէս արասցես զհանդերձ ն(ո)ր(ա), նո́յնպէս արասցես եւ զա(մենայ)ն կորուստ եղբօր քոյ. որինչ կորնչիցի ՛ի նմանէ եւ գտանիցես՝ մի́ իշխեսցես անտես առնել զայն։
Գուցէ́ տեսանիցես զէշ եղբօր քոյ, կամ զեզն ն(ո)ր(ա) անկեալ ՛ի ճանապարհի, եւ զանց առնիցես զնոքօք. այլ յարուցանելով յարուսցե́ս ընդ նմա։
Մի́ եղիցի հանդերձ առնացի զկանամբք. եւ մի́ զգեցցի այր զգեստ կանացի. զի պի́ղծ է տ(եառ)ն ա(ստուծո)յ քում ա(մենայ)ն որ առնէ զայն։
Եւ եթէ դիպեսցիս բունոյ հաւուց առաջի քո ՛ի ճանապարհի, եթէ ՛ի ծա́ռ եւ եթէ ՛ի գետնի, ձագուց կամ ձուոց, եւ մայրն ջեռեալ նստցի ՛ի վ(ե)ր(այ) ձագուցն կամ ձուոց. մի́ առնուցուս զմայրն հանդերձ որդւովքն։
արձակելո́վ արձակեսցես զմայրն, եւ զորդիսն առցե́ս քեզ. զի բարի́ լիցի քեզ, եւ բազմօրեա́յ լինիցիս ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
Եւ եթէ շինեսցես տուն նորաշէն. արասցես պսա́կ շուրջ զտանեօքն։ եւ մի́ սպանումն գործեսցես ՛ի տան քում, զի մի́ անկանիցի որ անկանելոցն իցէ ՛ի նմա։
Մի́ վարեսցես զայգի քո այլ եւ այլ. զի մի́ սրբեսցին արմտիքն եւ սերմնն զոր սերմանիցես ընդ բերից այգւոյն քոյ։
Մի́ վարեսցես զէշ եւ զեզն ՛ի միասին։
Մի́ զգենուցուս այլայլախառն, զասր եւ զկտաւ ՛ի միասին։
Ծո́պս մանուածոյս արասցես ՛ի վերայ չորեցունց տտնոց հանդերձից քոց, զոր եւ զգենուցուս։
Եւ եթէ առնուցու ոք կին՝ եւ ամուսնասցի ընդ նմա, եւ ատեսցէ զնա.
եւ դիցէ ՛ի վ(ե)ր(այ) պատճառս բամբասական բանից. եւ անուն չա́ր հանիցէ զնմանէ՝ եւ ասիցէ. զկինս զայս առի, եւ մերձեցեալ ՛ի սա ո́չ գտի զկուսու(թ)ի(ւն) սորա։
Եւ առեալ հայր եւ մայր աղջկանն, հանցեն զկուսութի(ւն)ս աղջկանն առ ծերակոյտն ՛ի դուռն։
եւ ասասցէ հայր աղջկանն ցծերակոյտն. զդուստրս իմ զայս ետու ա́ռնդ այդմիկ կնու(թ)ե(ան).
եւ ատեցեալ զսա՝ դնէ ՛ի վ(ե)ր(այ) պատճառս բամբասաւո́ր բանից՝ եւ ասէ. ո́չ գտի զկուսութի(ւն) դստեր քո, եւ ահաւասի́կ կուսու(թ)ի(ւն)ք դստեր իմոյ. եւ բացցեն զհանդերձն առաջի ծերոց քաղաքին այնորիկ։
Եւ առցէ ծերակոյտ քաղաքին այնորիկ զայրն զայն, եւ խրատեսցեն զնա.
եւ տուժեսցեն ՛ի նմանէ հարեւր սիկղ. եւ տացե́ն հօր աղջկանն, փոխանակ զի եհան անուն չա́ր զկուսէն ի(սրա)էլացւոյ.. եւ նորին լիցի կին. եւ մի́ իշխեսցէ արձակել զնա զա(մենայ)ն ժամանակս։
Ապա թէ ճշմարի́տ իցէ բանն, եւ ո́չ գտցի կուսութի(ւն)ք աղջկանն.
հանցեն զաղջիկն առ դուրս հօր իւրոյ, եւ քարկո́ծ արասցեն զնա արք քաղաքին իւրոյ՝ եւ մեռցի. զի արա́ր անզգամութի(ւն) ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի, պոռնկել ՛ի տան հօր իւրոյ. եւ բարձջի́ք զչարն ՛ի ձէնջ։
Եւ եթէ գտցի այր շնացեալ ընդ առնակնոջ, սպանջի́ք զերկոսեան, զայրն շնացեալ ընդ կնոջն՝ եւ զկինն.եւ բարձջի́ք զչարն յի(սրա)էլէ։
Եւ եթէ եղիցի աղջիկ կոյս խօսեցեալ առն. եւ գտանիցէ զնա ա́յր ոք ՛ի քաղաքի եւ ննջեսցէ ը(նդ) նմա։
հանջիք զերկոսին ՛ի դուռն քաղաքին իւրեանց, եւ քարկոծեսցեն զն(ո)ս(ա) քարամբք եւ մեռցին. զաղջիկն՝ զի ո́չ բողոքեաց ՛ի քաղաքին, եւ զայրն՝ որ լլկեաց զկին ընկերի իւրոյ. եւ բարձջի́ք զչարն ՛ի միջոյ ձերմէ։
Ապա թէ ՛ի դաշտի գտցէ այր զաղջի́կ ոք՝ խօսեալ առն, եւ բռնաբա́ր ննջեսցէ ընդ նմա. սպանջի́ք զայրն որ ննջեաց ը(նդ) նմա.
եւ աղջկանն մի́ ինչ առնիցէք. զի ո́չ է աղջկանն վնաս մահու. զի ո(ր)պ(էս) յառնիցէ մարդ ՛ի վ(ե)ր(այ) ընկերի իւրոյ՝ եւ սպանանիցէ զնա, ա́յնպէս է իրն.
զի ՛ի բացի́ եգիտ զնա. եւ բողոքեաց աղջիկն խօսեալ, եւ ո́չոք էր որ օնգէր նմա։
Եւ եթէ գտանիցէ ոք զաղջիկ կոյս՝ որ չիցէ́ խօսեալ առն, եւ բռնաբար ննջեսցէ ը(նդ) նմա.
տացէ́ այրն որ ննջեաց ը(նդ) նմա՝ հօր աղջկանն յիսուն երկդրամեան արծաթոյ, եւ նորա́ լիցի կին. եւ մի́ իշխեսցէ արձակել զնա զա(մենայ)ն ժամանակս իւր։
Մի́ առցէ այր զկին հօր իւրոյ, եւ մի́ յայտնեսցէ զծածուկս հօր իւրոյ։