TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 176
Previous part

Chapter: 23 
ԳԼ(ՈՒԽ) Ի՜Գ.


Verse: 1  Link to sept   Մի́ մտցէ մալեալն եւ կրճատեալն յեկեղեցի ա(ստուծո)յ։

Verse: 2  Link to sept   
Մի́ մտցէ պոռնկորդի յեկեղեցի ա(ստուծո)յ։

Verse: 3  Link to sept   
Մի́ մտցէ ամոնացի եւ մովաբացի յեկեղեցի տ(եառ)ն, մինչեւ ցտասն ազգ մի́ մտցեն յեկեղեցին տ(եառ)ն, եւ մինչեւ ցյաւիտեան։

Verse: 4  Link to sept   
Վ(ա)ս(ն) զի ո́չ ելին ը(նդ) առաջ ձեր հացիւ եւ ջրով ՛ի ճանապարհի ելանելոյն ձերոյ յեգիպտոսէ։ Եւ զի ՛ի վարձո́ւ կալան վ(ա)ս(ն) քո զբաղաամ որդի բէովրայ ՛ի միջագետաց անիծանել զքեզ.

Verse: 5  Link to sept   
եւ ո́չ կամեցաւ տ(է)ր ա(ստուա)ծ քո լսել բաղաամու, եւ դարձոյց տ(է)ր ա(ստուա)ծ քո զանէծսն յօրհնութի(ւն)ս. զի սիրեաց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո։

Verse: 6  Link to sept   
Մի́ խօսեսցիս ընդ նոսա խաղաղութ(եամ)բ զա(մենայ)ն աւուրս քո մինչեւ ցյաւիտեան։

Verse: 7  Link to sept   
Մի́ գարշեցուցանիցես զեդոմայեցին, զի եղբայր քո է։ Մի́ գարշեցուցանիցես զեգիպտացին, զի պանդուխտ էիր յերկրի ն(ո)ր(ա)։

Verse: 8  Link to sept   
Եթէ լինիցին նորա որդիք՝ յերրորդ ազգի՝ մտցեն յեկեղեցի տ(եառ)ն։

Verse: 9  Link to sept   
Եւ եթէ ելանիցես ՛ի պատերազմի բանակե́լ ՛ի վ(ե)ր(այ) թշնամեաց քոց, զգո́յշ լինիջիր յա(մենայ)ն բանէ չարէ։

Verse: 10  Link to sept   
Եթէ իցէ ՛ի քեզ այր՝ որ չիցէ սուրբ ՛ի ցայգու(թ)ե(ան) բղխմանէ, ելցէ́ արտաքոյ բանակին, եւ մի́ մտցէ ՛ի բանակն.

Verse: 11  Link to sept   
եւ ընդ երեկսն լուասցէ́ զմարմին իւր ջրով, եւ ընդ մտանե́լ արեւուն մտցէ́ ՛ի բանակն։

Verse: 12  Link to sept   
Եւ տեղի յա́յտ լիցի քեզ արտաքոյ բանակին, եւ ելցե́ս դու արտաքս.

Verse: 13  Link to sept   
եւ ցի́ց լինիցի զգօտւոյ քումմէ. եւ եղիցի յորժամ նստիցիս արտաքս, փորեսցե́ս նովաւ, եւ ածեալ ծածկեսցե́ս զաղտեղու(թ)ի(ւն) քո։

Verse: 14  Link to sept   
Զի տ(է)ր ա(ստուա)ծ քո շրջի ընդ բանակն քո փրկե́լ զքեզ, եւ մատնել զթշնամիս քո առաջի երեսաց քոց։ եւ եղիցի բանակն քո սո́ւրբ, եւ ո́չ երեւեսցի ՛ի միջի քում աղտեղու(թ)ի(ւն) իրացն. եւ դառնայցէ́ ՛ի քէն։

Verse: 15  Link to sept   
Մի́ մատնեսցես զծառայ տ(եառ)ն իւրում, որ յաւելուցու ՛ի քեզ ՛ի տ(եառ)նէ իւրմէ։

Verse: 16  Link to sept   
ընդ քեզ բնակեսցէ́ եւ ը(նդ) քե́զ զետեղեսցի յա(մենայ)ն տեղւոջ ուր եւ հաճոյ իցէ նմա. եւ մի́ նեղիցէք զնա։

Verse: 17  Link to sept   
Մի́ լինիցի բո́զ ՛ի դստերաց ի(սրաէ)լի. եւ մի́ պոռնիկ յուստերաց ի(սրաէ)լի։ Մի́ լինիցի ձաւնի ՛ի դստերաց ի(սրաէ)լի, եւ մի́ նուիրեալ ոք յուստերաց ի(սրաէ)լի։

Verse: 18  Link to sept   
Մի́ տարցիս զկապէնս պոռնկի. եւ մի́ զշա́ն ոխուրս ՛ի տուն ա(ստուծո)յ քոյ յա(մենայ)ն ուխտս. զի պի́ղծ են առաջի ա(ստուծո)յ քոյ երկոքեան։

Verse: 19  Link to sept   
Մի́ տացես եղբօր քում արծաթ վաշխիւ. եւ մի́ զկերակուր շարիատիւ, եւ մի́ տոկոսեօք։

Verse: 20  Link to sept   
զա(մենայ)ն ինչ փո́խ տայցես օտարին՝ եւ եղբօր քում. զի օրհնեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն ՛ի գործս քո ՛ի վ(ե)ր(այ) երկրին՝ յոր մտանելո́ց ես ժառանգել զնա։

Verse: 21  Link to sept   
Եւ եթէ ուխտիցես ուխտ տ(եառ)ն ա(ստուծո)յ քում, մի́ յամեսցես հատուցանել զայն. զի պահանջելով պահանջեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի քէն. եւ լինիցի քեզ ՛ի մեղս։

Verse: 22  Link to sept   
Ապա թէ ո́չ կամիցիս ուխտել՝ չլինիցի քեզ մեղք։

Verse: 23  Link to sept   
Որ ինչ ելանէ ընդ շրթունս քո, զգո́յշ լինիջիր եւ արասցե́ս ո(ր)պ(էս) ուխտեցեր ա(ստուծո)յ քում, զտուրսն զոր խոստացար բերանով քով։

Verse: 24  Link to sept   
Եւ եթէ մտանիցես ՛ի հունձս ընկերի քոյ, քաղեսցե́ս ձեռօք քովք զհասկն. եւ մանգաղ մի́ արկանիցես յոճ ընկերի քոյ։

Verse: 25  Link to sept   
Եւ եթէ մտանիցես յայգի ընկերի քոյ, կերիցե́ս խաղող մինչեւ ցյագել անձին քոյ. բայց յամանս մի́ ամանայցես։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.