Եւ եթէ առնուցու ոք կին, եւ մտանիցէ առ նա. եւ եղիցի եթէ ո́չ գտցէ շնորհս առաջի ն(ո)ր(ա), զի եգիտ ՛ի նմա ի́րս անարգու(թ)ե(ան), գրեսցէ́ նմա գի́ր ապահարզանի եւ տացէ́ ՛ի ձեռս ն(ո)ր(ա), եւ արձակեսցէ զնա ՛ի տանէ իւրմէ։
Եւ եթէ գնացեալ լինիցի ա́ռն այլում։
եւ ատիցէ զնա այրն վերջին, գրեսցէ նմա գի́ր մեկնելոյ, եւ տացէ ՛ի ձեռս նորա. եւ արձակեսցէ զնա ՛ի տանէ իւրմէ։ Ապա թէ մեռանիցի́ այրն ն(ո)ր(ա) վերջին՝ որ ա́ռ զնա կնութե(ան).
մի́ կարասցէ այրն առաջին որ արձակեաց զնա՝ դառնալ առնուլ զնա իւր կնութե(ան), յետ պղծելոյն նորա. զի պի́ղծ է այն առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ մի́ պղծէք զերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ տացէ ձեզ ՛ի ժառանգութի(ւն)։
Եւ եթէ առնուցու ոք կին նորոգ, մի́ մտցէ ՛ի պատերազմ. եւ մի́ անկցին ՛ի վերայ ն(ո)ր(ա)՝ եւ մի́ մի ինչ իրք. այլ անպա́րտ լիցի ՛ի տան իւրում. եւ ուրա́խ արասցէ զկին իւր զոր առ։
Մի́ գրաւեսցես զվերին եւ զներքին երկան. զի զոգի́ս գրաւէ այնպիսին։
Եթէ ըմբռնեսցի ա́յր ոք մարդագող յեղբարց իւրոց յորդւոցն ի(սրաէ)լի, եւ բռնաբարեալ վաճառեսցէ զնա. մեռցի́ գողն, եւ բարձջի́ք զչարն ՛ի միջոյ ձերմէ։
Զգո́յշ լեր անձին քում յարածէ բորոտու(թ)ե(ան). զգո́յշ լինիջիր՝ առնե́լ ըստ ա(մենայ)ն օրինին զոր պատմիցեն ձեզ քահանայքն ղեւտացիք. զորօրինակ պատուիրեցի ձեզ զգուշանա́լ առնելոյ։
Յիշեցէ́ք՝ զոր ինչ արար տ(է)ր ա(ստուա)ծ քո ընդ մարիամ ՛ի ճանապարհի ելանելոյն ձերոյ յեգիպտոսէ։
Եւ եթէ պարտելո́վ պարտիցի ընկեր քո զինչ եւ իցէ, մի́ մտանիցես ՛ի տուն նորա գրաւել ինչ գրաւ.
այլ արտաքո́յ կայցես. եւ ա́յրն առ որում պարտքն քո իցեն՝ հանցէ́ զգրաւն արտաքս։
Եւ եթէ աղքատ իցէ այրն, մի́ ագցի ը(նդ) գրաւաւն իւրով.
դարձուցանելո́վ դարձուսցես զգրաւ ն(ո)ր(ա) ընդ մտանել արեւու. եւ ննջեսցէ́ հանդերձիւն իւրով, եւ օրհնեսցէ́ զքեզ. եւ եղիցի քեզ յողորմածութի(ւն) առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
Մի́ զլասցիս զվա́րձս տնանկին՝ եւ զկարօտելոյ յեղբարց քոց, կամ յեկաց քաղաքաց քոց.
նո́յն օրին հատուսցես զվարձս ն(ո)ր(ա). եւ մի́ մտանիցէ արեգակն ՛ի վ(ե)ր(այ) այնորիկ, զի տնա́նկ է, եւ ա́յն է յոյս ն(ո)ր(ա). եւ մի́ բողոք հարկանիցէ զքէն առ տ(է)ր. եւ մի́ լինիցի այն քեզ ՛ի մեղս։
Մի́ մեռցին հարք ը(նդ) որդւոց. եւ մի́ որդիք մեռանիցին ը(նդ) հարց. իւրաքանչիւր ոք ՛ի մեղս իւր մեռանիցի։
Մի́ կոտորիցես զիրաւունս զեկին, եւ զորբոյ, եւ զայրւոյ։ եւ մի́ գրաւեսցես զձորձս այրւոյն.
քանզի ծառա́յ էիր դու յերկրին եգիպտացւոց, եւ փրկեա́ց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո անտի. վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս։
Եւ եթէ հնձեսցես զհունձս յանդի քում, եւ մոռասցի որա́յ յանդի քում, մի́ դառնայցես անդրէն առնուլ զնա, աղքատին, եւ եկին, եւ այրւո́յ եւ սրբոյ եղիցի այն. զի օրհնեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն ՛ի գործս ձեռաց քոց։
Եւ եթէ կթեսցես զայգի քոյ, մի́ ճռաքաղ առնիցես զկնի քո. եկին, եւ որբոյ, եւ այրւո́յ եղիցի այն։ եւ յիշեսցե́ս զի ծառա́յ էիր յերկրին եգիպտացւոց. վ(ա)ս(ն) ա́յնորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս։
Եւ եթէ կթեսցես ձէթ, մի́ դարձցիս անդրէն պտղաքաղ առնել զկնի քո. եկին, եւ որբոյ, եւ այրւո́յ եղիցի այն։
եւ յիշեսցես զի եւ դու ծառա́յ էիր յերկրին եգիպտացւոց. վ(ա)ս(ն) ա́յնորիկ ես պատուիրեմ քեզ առնե́լ զբանս զայս։