TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 178
Previous part

Chapter: 25 
ԳԼ(ՈՒԽ) Ի՜Ե.


Verse: 1  Link to sept   Եւ եթէ լինիցի հակառակութի(ւն) ՛ի մէջ մարդկան, մատիցեն յատեան եւ դատեսցին. եւ արդարացուսցեն զարդարն, եւ պարտաւորեսցե́ն զամպարիշտն։

Verse: 2  Link to sept   
Եւ եղիցի եթէ արժանի իցէ գանի ամպարիշտն, նստուսցեն զնա առաջի դատաւորացն, եւ հարցե́ն զնա առաջի ն(ո)ց(ա) ըստ ամպարշտու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)՝

Verse: 3  Link to sept   
թուով քառասո́ւն. եւ այլ մի́ յաւելուցուն. ապա թէ յաւելուցուն հարկանել զնա աւելի́ քան զայն, անարգութի(ւն) լիցի եղբօրն քում առաջի քո։

Verse: 4  Link to sept   
Մի́ կապեսցես զցռուկ եզին կալոտւոյ։

Verse: 5  Link to sept   
Եւ եթէ բնակեսցեն եղբարք ՛ի միասին, եւ մեռանիցի մի ոք ՛ի նոցանէ, եւ զաւակ ո́չ իցէ ն(ո)ր(ա). մի́ լինիցի կին մեռելոյն արտաքոյ ա́ռն ումեք՝ որ մերձաւոր չիցէ́ նորա. այլ եղբայր ա́ռն իւրոյ մտցէ առ նա, եւ առցէ զնա ի́ւր կնութե(ան). եւ բնակեսցէ́ ընդ նմա։

Verse: 6  Link to sept   
եւ եղիցի մանուկն որ ծնանիցի՝ հաստատեալ յանո́ւն վախճանելոյն. եւ մի́ ջնջեսցի անուն ն(ո)ր(ա) յի(սրա)էլէ։

Verse: 7  Link to sept   
Ապա թէ ո́չ կամիցի այրն առնուլ զկին եղբօր իւրոյ, ելցէ́ կինն ՛ի դո́ւռն անդր առ ծերակոյտն՝ եւ ասասցէ. ո́չ կամի եղբայր առն իմոյ կանգնել զանուն եղբօր իւրոյ ՛ի մէջ ի(սրաէ)լի։

Verse: 8  Link to sept   
Եւ կոչեսցեն զնա ծերակոյտ քաղաքին իւրոյ, եւ խօսեսցին ընդ նմա. եւ նա կացցէ եւ ասիցէ, ո́չ կամիմ առնուլ զդա։

Verse: 9  Link to sept   
Եւ մատուցեալ կին եղբօր ն(ո)ր(ա) առաջի ծերոցն, հանցէ զկօշիկ մի յոտանէ ն(ո)ր(ա). եւ թքցէ́ ը(նդ) երեսս ն(ո)ր(ա), եւ պատասխանի́ տուեալ ասասցէ. ա́յսպէս արասցեն առն, որ ո́չ շինիցէ զտուն եղբօր իւրոյ։

Verse: 10  Link to sept   
Եւ կոչեսցի անուն ն(ո)ր(ա) ՛ի մէջ ի(սրաէ)լի տո́ւն բոկացելոյ։

Verse: 11  Link to sept   
Եւ եթէ կռուեսցին արք ընդ միմեանս, այր ը(նդ) եղբօ́ր իւրում. եւ մատուցեալ կին միոյ ՛ի նոցանէ թափել զայր իւր ՛ի ձեռաց այնորիկ որ հարկանիցէն զնա, եւ ձգեալ զձեռն բո́ւռն հարկանիցէ զերկուորեաց ն(ո)ր(ա).

Verse: 12  Link to sept   
հատցե́ս զձեռն, եւ մի́ խնաեյսցէ ՛ի նա ակն քո։

Verse: 13  Link to sept   
Մի́ լինիցի յամանի քում կշիռ եւ կշիռ, մեծ կամ փոքր։

Verse: 14  Link to sept   
եւ մի́ լինիցի ՛ի տան քում չափ եւ չափ, մեծ կամ փոքր։

Verse: 15  Link to sept   
Կշիռ ստո́յգ եւ արդա́ր եղիցի քեզ. եւ չա́փ ստոգյ եւ արդար եղիցի քեզ. զի բազմօրեա́յ եղիցս ՛ի վ(ե)ր(այ) երկրին զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ ՛ի ժառանգու(թ)ի(ւն)։

Verse: 16  Link to sept   
զի պիղծ է տ(եառ)ն ա(ստուծո)յ քում ա(մենայ)ն որ առնէ զայն, եւ ա(մենայ)ն որ առնէ զանիրաւութի(ւն)։

Verse: 17  Link to sept   
Յո́ւշ լիցի քեզ զոր արա́րն քեզ ամաղէկ ՛ի ճանապարհի ելանելոյն քոյ յեգիպտոսէ.

Verse: 18  Link to sept   
զի́արդ ընդդէմ եկաց քեզ ՛ի ճանապարհին՝ եւ կրկատեա́ց զվերջն քո, եւ զաշխատեալսն զկնի քո, եւ դու քաղցեալ եւ աշխատեալ էիր. եւ ո́չ երկեաւ յա(ստուծո)յ։

Verse: 19  Link to sept   
Եւ եղիցի յորժամ հանգուցանիցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն թշնամեաց քոց որ շուրջ զքե́ւ իցեն յերկրին զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ վիճակա́ւ ՛ի ժառանգու(թ)ի(ւն), ջնջեսցե́ս զանուն ամաղեկայ ՛ի ներքոյ երկնից, եւ մի́ մոռասցիս։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.