Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ, զգուշանա́լ եւ առնել զա(մենայ)ն պատուիրանս ն(ո)ր(ա), զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, տացէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի վեր քան զա(մենայ)ն զագս երկրի.
եւ եկեսցեն ՛ի վ(ե)ր(այ) քո ա(մենայ)ն օրհնութի(ւն)քս այսոքիկ. եւ գտցե́ն զքեզ, եթէ լուիցես ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
Օրհնեալ լիցիս դու ՛ի քաղաքի, եւ օրհնեա́լ յանդի։
Օրհնեա́լ լիցին ծնունդք որովայնի քոյ, եւ արա́րք երկրի քոյ, անդեա́յք արջառոց, եւ հօտք ոչխարաց քոց։
Օրհնեա́լ լիցին շտեմարանք քո, եւ համբա́րք քո։
Օրհնեա́լ լիցիս դու յելանել եւ ՛ի մտանե́լ քում։
Մատնեսցէ́ տ(է)ր ա(ստուա)ծ քո զթշնամիս քո եւ զհակառակորդս քո խորտակեալս առաջի երեսաց քոց։ ը(նդ) մի ճանապարհ ելցեն առ քեզ, եւ ը(նդ) եւթն ճանապարհ փախիցեն յերեսաց քոց։
Առաքեսցէ տ(է)ր ՛ի վ(ե)ր(այ) քո օրհնութի(ւն), ՛ի շտեմարանս քո, եւ յա(մենայ)ն ինչ ուր մխեսցես զձեռն քո ՛ի վ(ե)ր(այ) երկրին՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ։
Կանգնեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո իւր ժողովուրդ սո́ւրբ. ո(ր)պ(էս) երդուաւ հարցն քոց. եթէ լուիցես ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ, եւ գնասցես ՛ի ճանապարհս ն(ո)ր(ա)։
եւ տեսցեն ա(մենայ)ն ազգք երկրի զի անուն տ(եառ)ն կոչեցեալ է ՛ի վ(ե)ր(այ) քո. եւ երկիցեն ՛ի քէն։
Եւ բազմացուսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի բարու(թ)ի(ւն)ս, ծննդեա́մբք որովայնի քոյ, եւ արդեա́մբք երկրի քոյ, եւ ծննդեամբք խաշանց քոց. ՛ի վ(ե)ր(այ) երկրին զոր երդուա́ւ տ(է)ր հարցն քոց տալ քեզ, ըստ աւուրց երկնից ՛ի վերայ երկրի։
Բացցէ́ քեզ տ(է)ր զգանձսն բարու(թ)ե(ան) իւրոյ զերկինս, տալ անձրե́ւ ՛ի ժամանակի իւրում երկրին քոյ, օրհնե́լ զա(մենայ)ն գործս ձեռաց քոց. եւ տացե́ս փոխ ազգաց բազմաց, եւ դու ո́չ առնուցուս փոխ.
եւ իշխեսցե́ս ազգաց բազմաց, եւ քեզ՝ մի́ իշխեսցեն։ Հաստատեսցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի գլուխ եւ ո́չ ՛ի վերջ. եւ եղիցիս ՛ի վե́ր, եւ ո́չ ՛ի խոնարհ. եթէ լուիցես պատուիրանաց տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, զոր ես պատուիրեմ քեզ ա́յսօր պահել եւ առնել։
Եւ ո́չ անցանիցես զա(մենայ)ն բանիւք զոր ես պատուիրեմ քեզ այսօր՝ ո́չ յաջ եւ ո́չ յահեակ. երթալ զհետ աստուածոց օտարաց պաշտել զնոսա։
Եւ եղիցի եթէ ո́չ լուիցես ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, պահե́լ եւ առնել զա(մենայ)ն պատուիրանս ն(ո)ր(ա) զոր ես պատուիրեմ քեզ այսօր, եկեսցեն ՛ի վ(ե)ր(այ) քո անէծք այսոքիկ՝ եւ հասցեն քեզ։
Անիծեա́լ լիջիր դու ՛ի քաղաքի, եւ անիծեա́լ յանդի։
Անիծեա́լ շտեմարանք քո եւ համբարք քո։
Անիծեա́լ ծնունդք որովայնի քոյ եւ արդիւնք երկրի քոյ, եւ անդեա́յք արջառոց քոց, եւ հօտք ոչխարաց քոց։
Անիծեա́լ լիջիր դու ՛ի մտանել՝ եւ անիծեա́լ յելանել։
Առաքեսցէ́ քեզ տ(է)ր զնուազութի(ւն) եւ զկարօտու(թ)ի(ւն). եւ ծախս ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)նի յոր մխեսցես զձեռն քո, եւ զոր ինչ առնիցես. մինչեւ սատակեսցէ́ զքեզ տ(է)ր, մինչեւ կորուսցէ զքեզ վաղվաղակի վ(ա)ս(ն) չարութե(ան) գնացից քոց՝ զի թողե́ր դու զիս։
Խանծեցուսցէ տ(է)ր ՛ի քեզ զմահ, մինչեւ սատակեսցէ զքեզ տ(է)ր յերկրէն յոր դու մտանելոց ես ժառանգել զնա։
Հարցէ́ զքեզ տ(է)ր տարակուսանօք, եւ ջերմամբ, եւ սարսռով, եւ խեթիւք, եւ երկիւղիւ, եւ խորշակաւ, եւ գունով. եւ հալածեսցեն զքեզ մինչեւ կորուսցեն զքեզ։
Եւ եղիցին ՛ի վ(ե)ր(այ) գլխոյ քոյ երկինք պղնձի́, եւ երկիր ՛ի ներքոյ քո երկաթի́։
Տացէ́ տ(է)ր զանձրեւ երկրի քոյ փոշի́. եւ հո́ղ յերկնից իջցէ ՛ի վ(ե)ր(այ) քո. մինչեւ սատակեսցէ զքեզ եւ կորուսցէ զքեզ։
Տացէ́ զքեզ տ(է)ր ՛ի պարտու(թ)ի(ւն) առաջի թշնամեաց քոց. ընդ մի ճանապարհ ելցես ՛ի վերայ ն(ո)ց(ա), եւ ընդ եւթն ճանապարհ փախիցես յերեսաց ն(ո)ց(ա). եւ եղիցիս ցրուեալ ընդ ա(մենայ)ն թագաւորութի(ւն)ս երկրի։
եւ եղիցին մեռեալք ձեր կերակո́ւր թռչնոց երկնից եւ գազանա́ց երկրի. եւ ո́չ ոք իցէ որ ընդոստուցանիցէ։
Հարցէ́ զքեզ տ(է)ր կեղով եգիպտացւոցն, եւ թանչի́ւք, եւ զայրացեալ քոսով՝ եւ մնով. զի մի́ կարասցես բժշկել։
Հարցէ́ զքեզ տ(է)ր յիմարու(թեամ)բ, եւ շլացութ(եամ)բ, եւ ապշու(թեամ)բ մտաց.
եւ խարխափեսցե́ս ՛ի մէջօրէի ո(ր)պ(էս) խարխափիցէ կո́յր ՛ի խաւարի։ Եւ եթէ ո́չ ուղղեսցես զճանապարհս քո, եղիցիս յայնժամ զրկեալ եւ յափշտակեալ զա(մենայ)ն աւուրս. եւ ո́չ ոք իցէ որ օգնիցէ քեզ։
Առնուցուս կին՝ եւ ա́յլ այր հանիցէ զնա ՛ի քէն։ շինեսցես տուն՝ եւ մի́ բնակեսցես ՛ի նմա։ տնկեսցես այգի՝ եւ մի́ կթեսցես զնա։
Արջառ քո՝ սպանեալ առաջի քո, եւ մի́ կերիցես ՛ի նմանէ։ էշ քո՝ յափշտակեա́լ ՛ի քէն, եւ մի́ դարձցի առ քեզ։ ոչխար քո՝ մատնեա́լ թշնամեաց քոց, եւ ո́չ ոք իցէ որ օգնիցէ քեզ։
Ուստերք քո եւ դստերք քո՝ մատնեա́լք ազգի օտարի, եւ աչք քո կըկոցեա́լ հայիցին ՛ի նոսա, եւ ո́չ հասանիցէ ձեռն քո։
Զբերս երկրի քոյ, եւ զա(մենայ)ն վաստակս քո կերիցէ́ ազգ, զոր դու ո́չ գիտիցես։ Եւ եղիցես զրկեալ եւ խորտակեալ զա(մենայ)ն աւուրս։
եւ եղիցես յիմարեալ վասն տեսլեանց աչաց քոց՝ զոր տեսանիցես։
Հարցէ́ զքեզ տ(է)ր չարաչար կեղով ՛ի ծունկս եւ ՛ի սրունս. եւ ո́չ կարասցես բժշկել ՛ի թաթից ոտից քոց մինչեւ ցգլուխ քո։
Տարցի́ զքեզ տ(է)ր եւ զիշխանսն զոր կացուսցես ՛ի վ(ե)ր(այ) քո՝ յազգ որ ո́չ գիտիցես դու՝ եւ ո́չ հարք քո. եւ պաշտեսցե́ս անդ զաստուածս օտարս, զփայտեղէնս եւ զքարեղէնս.
եւ եղիցես յառա́կ եւ ՛ի ցոյց եւ ՛ի զրոյց ՛ի մէջ ա(մենայ)ն ազգաց՝ յոր տանիցի զքեզ տ(է)ր անդր։
Սերմն բազո́ւմ հանցես յանդի, եւ սակա́ւ ժողովեսցես. զի կերիցէ զայն մարախ։
Այգի́ս տնկեսցես եւ գործեսցես, եւ գինի ո́չ արբցես,եւ մի́ ուրախ լիցիս ՛ի նմանէ. զի կերիցէ զայն՝ ո́րդն։
Եւ եղիցին ձիթենիք յա(մենայ)ն սահմանս քո, եւ իւղով ո́չ օծցիս, զի թափեսցի́ն ձիթենիքն քո։
Ուստերս, եւ դստերս ծնցիս, եւ ո́չ լինիցին քո. քանզի երթիցեն ՛ի գերու(թ)ե(ան)։
Զա(մենայ)ն ծառատունկ քո եւ զարդի́ւնս երկրի քոյ հարցէ́ թրթուր։
Եկն որ ՛ի քեզ իցէ, ելցէ քան զքեզ վե́ր ՛ի վեր, եւ դու իջցես վա́յր ՛ի վայր։
նա տացէ́ քեզ փոխ, եւ դու ո́չ տացես նմա փոխ։ նա́ եղիցի գլո́ւխ, եւ դու եղիցես վե́րջ։
Եւ եկեսցեն ՛ի վ(ե)ր(այ) քո անէծքս այսոքիկ, եւ հալածեսցեն զքեզ. եւ հասցեն քեզ մինչեւ սատակեսցեն զքեզ, եւ մինչեւ կորուսցեն զքեզ։ զի ո́չ լուար ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, պահե́լ զպատուիրանս ն(ո)ր(ա) եւ զիրաւունս ն(ո)ր(ա) զոր պատուիրեա́ց քեզ։
Եւ եղիցին ՛ի քեզ նշա́նք եւ արուեստք, եւ ՛ի զաւակի քում մինչեւ ցյաւիտեան.
փոխանակ զի ո́չ պաշտեցեր զտ(է)ր ա(ստուա)ծ քո ուրախու(թեամ)բ եւ ճշմարիտ սրտիւ։ վ(ա)ս(ն) բազմու(թ)ե(ան)դ ամենեցուն
պաշտեսցե́ս զթշնամիս քո՝ զորս առաքեսցէ ՛ի վ(ե)ր(այ) քո տ(է)ր, ՛ի սով եւ ՛ի ծարաւ եւ ՛ի մերկու(թ)ի(ւն)՝ եւ ՛ի նուազութե(ան) ա(մենայ)նի։ եւ դիցէ անո́ւր երկաթի ՛ի պարանոցի քում մինչեւ սատակեսցէ́ զքեզ։
Ածցէ ՛ի վ(ե)ր(այ) քո ազգ ՛ի հեռաստանէ ՛ի ծագաց երկրի իբրեւզխոյանա́լ արծուոյ. ա́զգ՝ զորոյ ո́չ լսիցես զձայն ն(ո)ր(ա).
ազգ՝ ժպի́րհ երեսօք. որ ո́չ աչարիցէ երեսաց ծերոց, եւ ո́չ ողորմեսցի տղայոյ.
եւ կերիցէ́ զծնունդս խաշանց քոց, եւ զարդի́ւնս երկրի քոյ. եւ ո́չ թողուցու քեզ ցորեա́ն, դինի́, ե́ւղ, զանգեա́յս արջառոց քոց, եւ զհօ́տս ոչխարաց քոց մինչեւ կորուսցէ զքեզ։
Եւ նեղեսցէ զքեզ յա(մենայ)ն քաղաքս քո, մինչեւ կործանեսցին պարիսպք քո բարձրացեալք եւ ամուրք՝ յորս դուն յուսացեալ իցես յա(մենայ)ն երկրին քում։ եւ նեղեսցէ́ զքեզ յա(մենայ)ն քաղաքս քո՝ զորս ետ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո։
Եւ կերիցե́ս զծնունդս որովայնի քոյ. զմիս ուստերաց քոց եւ զդստերաց քոց՝ զոր ե́տ քեզ տ(է)ր, յանձկութե(ան) քում եւ ՛ի նեղու(թ)ե(ան) քում, որով նեղեսցէ́ զքեզ թշնամին քո։
Գիրգն որ ՛ի քեզ եւ փափուկն յոյժ, չարակնեսցէ́ յեղբայր իւր եւ ՛ի կին ծոցոյ իւրոյ, եւ ՛ի մնացեալ որդիսն՝ որ մնայցեն նմա,
տա́լ միում ՛ի նոցանէ ՛ի մարմնոյ որդւոց իւրոց յորոց ուտիցէ. վ(ա)ս(ն) չմնացելոյն նմա ինչ. յանձկութե(ա)ն քում եւ ՛ի նեղութե(ան), որով նեղիցեն զքեզ թշնամիքն քո յա(մենայ)ն քաղաքս քո։
Եւ գիրգն որ ՛ի քեզ եւ փափուկն յոյժ որոյ ո́չ իցէ ոտին իւրոյ առեալ զփո́րձ գնալոյ ՛ի վ(ե)ր(այ) երկրի վ(ա)ս(ն) փափկու(թ)ե(ան) իւրոյ եւ գրգութե(ան), չարակնեսցէ յա́յր ծոցոյ իւրոյ։ եւ զուստրն իւր, եւ զդուստր.
եւ զա́ղտն ելեալ ՛ի միջոյ իւրմէ, եւ զծնունդն զոր ծնանիցի՝ խորովեսցէ ՛ի նոցանէ՝ եւ կերիցէ. եւ վ(ա)ս(ն) նուազութե(ա)ն յա(մենայ)նէ թաքուսցէ յանձկու(թ)ե(ա)ն եւ ՛ի նեղութե(ա)ն. որով նեղիցէ զքեզ թշնամին յա(մենայ)ն քաղաքս քո։
Եւ եթէ ո́չ լուիցէք առնել զա(մենայ)ն բանս օրինացս այսոցիկ, զգրեալս ՛ի գիրս յայսմիկ, երկնչե́լ ՛ի պատուական եւ ՛ի սքանչելի́ անուանէ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ.
նորանշա́ն արասցէ տ(է)ր զհարուածս քո, եւ զհարուածս զաւակի քոյ, զհարուածս մեծամեծս եւ զարմանալիս, եւ զցաւս չարաչարս եւ զկարեւորս։
Եւ ածցէ́ ՛ի վ(ե)ր(այ) քո զա(մենայ)ն ախտս չարաչարս զեգիպտացւոցն՝ յորմէ սոսկայի́րն յերեսաց ն(ո)ց(ա), եւ մխեսցի́ն ՛ի քեզ։
Եւ զա(մենայ)ն հիւանդութի(ւն)ս. եւ զա(մենայ)ն հարուածս գրեալս ՛ի գիրս օրինացս այսոցիկ, ածցէ́ տ(է)ր ՛ի վերայ քո՝ մինչեւ սատակեսցէ զքեզ։
եւ մնասջիք թուով սակա́ւք. փոխանակ զի էիք դուք իբրեւ զաստեղս երկնից բազմու(թեամ)բ. եւ ո́չ լուարուք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձեր։
Եւ եղիցի ո(ր)պ(էս) ուրախ եղեւ ՛ի ձեզ տ(է)ր բարի́ առնել ձեզ, եւ բազմացուցանել զձեզ, նո́յնպէս ուրախ լինիցի տ(է)ր ՛ի ձեզ՝ սատակել զձեզ. եւ բարձջի́ք յերկրէն յոր մտանելոց էք ժառանգել զնա։
Եւ ցրուեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո ընդ ա(մենայ)ն ազգս, ՛ի ծագա́ց երկրի մինչեւ ՛ի ծագս երկրի. եւ ծառայեսցե́ս անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց՝ զորս ո́չ գիտէիր դու եւ հարք քո։
Այլեւ յազգսն յայնոսիկ ո́չ հանգուսցէ զքեզ, եւ ո́չ լինիցի կա́յ թաթից ոտից քոց. եւ տացէ քեզ անդ սի́րտ տրտմեալ, եւ աչս սորեալս, եւ անձն հարեալ։
Եւ եղիցին Կեանք քո կախեա́լ առաջի աչաց քոց, եւ զարհուրեսցի́ս զցայգ եւ զցերեկ. եւ ո́չ հաւատասցեն կենացն քոց։
Ընդ առաւօտս ասիցես՝ թէ ե՞րբ լինիցի երեկոյ. եւ ը(նդ) երեկոյս ասիցես՝ թէ ե՞րբ լինիցի առաւօտ, ՛ի զարհուրանա́ց սրտի քոյ զոր երկնչիցիս, եւ ՛ի տեսլեանց աչաց քոց զոր տեսանիցես։
Եւ դարձուսցէ զքեզ տ(է)ր անդրէն յեգիպտոս նաւօք հազարաւոր զօրօք. եւ ընդ ճանապարհ ը(նդ) նոյն՝ ո́չ յաւելուցուք տեսանել զնա. եւ վաճառեսջի́ք անդ թշնամեաց ձերոց ՛ի ծառա́յս եւ յաղախնայս. եւ ո́չ ոք իցէ որ գնիցէ։