Եւ առաքեաց յեսու որդի նաւեայ ՛ի սատիմայ երկո́ւս երիտասարդս լրտեսե́լ զերկիրն գաղտ. եւ ասէ, ելէ́ք լրտեսեցէք զերկիրն եւ զերիքո́վ։ Եւ գնացեալ երկուց երիտասարդացն եկի́ն յերիքով. եւ մտեալ ՛ի տուն կնոջ պոռնկի́ միոջ՝ որում անուն էր ռահաբ. եւ ա́նդ կալան օթեվանս։
Ա́զդ եղեւ թագաւորին երիքովայ, եւ ասեն. ահա ա́րք մտեալ են այսր զցայգս յորդւոցն ի(սրաէ)լի լրտեսե́լ զերկիրս։
Եւ առաքեաց թագաւորն երիքովայ՝ եւ ասէ ցռահաբ. հա́ն այսր զարսդ մտեալսդ առ քեզ՝ որ եկին ՛ի տուն քո զցայգ, զի լրտեսե́լ զա(մենայ)ն երկիրս եկին։
Եւ առեալ կնոջն զերկոսին արսն թաքո́յց զն(ո)ս(ա). եւ խօսեցաւ ընդ նոսա եւ ասէ. մտին առիս արք, եւ ես ո́չ գիտէի ուստի́ իցեն.
եւ ընդ առնուլ դրանն ընդ աղջամուղջս առաւօտին ելի́ն արքն արտաքս՝ եւ ո́չ գիտեմ յո́ գնացին. պնդեցարո́ւք ստէպ զհետ ն(ո)ց(ա)՝ թերեւս հասանիցէք ն(ո)ց(ա)։
Եւ եհան զն(ո)ս(ա) ՛ի տանիս, եւ թաքոյց զն(ո)ս(ա) ը(նդ) խրձա́մբք կտաւոյ՝ զոր դիզեալ էր իւր ՛ի տանիս։
Եւ պնդեցա́ն արքն զկնի ն(ո)ց(ա) զճանապարհն յորդանանու ՛ի հո́ւնն, եւ դուռն փակեցա́ւ։ Եւ եղեւ իբրեւ ելին խնդրանկքն զհետ ն(ո)ց(ա).
եւ մինչչեւ ՛ի քուն մտեալ էր ն(ո)ց(ա), ել ինք առ ն(ո)ս(ա) ՛ի տանիսն, եւ ասէ ցն(ո)ս(ա)։
Գիտե́մ զի ե́տ ձեզ տ(է)ր զերկիրս. քանզի անկաւ ա́հ ձեր ՛ի վ(ե)ր(այ) մեր, եւ զի հաշեցան ամենեքեան որ բնակեալ էին յերկրիս յայսմիկ յերեսաց ձերոց.
քանզի լուաք թէ ցամաքեցո́յց տ(է)ր զծովն կարմիր յերեսաց ձերոց, յելանելն ձեր յեգիպտոսէ, եւ զոր ինչ արարէք ը(նդ) երկուս թագաւորսն ամովրհացւոց, որ էին յայնկոյս յորդանանու ընդ սեհոնի եւ ընդ ովգայ՝ զոր սատակեցէք։
Եւ իբրեւ լուաք մեք՝ զարհուրեցա́ք սրտիւք մերովք, եւ ո́չ եւս գոյ շունչ յումեք ՛ի մէնջ յերեսաց ձերոց. զի տ(է)ր ա(ստուա)ծ ձեր՝ նա́ է ա(ստուա)ծ յերկինս ՛ի վեր եւ յերկիր ՛ի խոնարհ։
Եւ արդ՝ երդուարո́ւք ինձ ՛ի տ(է)ր ա(ստուա)ծ. զի առնեմ ձեզ ողորմութի(ւն). եւ արասջի́ք եւ դո́ւք ողորմութի(ւն) տան հօր իմոյ. եւ տո́ւք ինձ նշա́ն ճշմարիտ.
եւ ապրեցուցէ́ք զտուն հօր իմոյ, եւ զմայր իմ եւ զեղբարս իմ եւ զքորս իմ, եւ զա(մենայ)ն որինչ իցեն նոցա. եւ փրկեսջի́ք զանձն իմ ՛ի մահուանէ։
Եւ ասեն ցնա արքն. անձի́նք մեր փոխանակ ձեր ի մահ, եթէ ո́չ պատմիցէք զբանս զայս զմէնջ։ եւ նա ասէ. եղիցի յորժամ մատնեսցէ́ ձեզ տ(է)ր զքաղաքս, արասջի́ք ընդ իս ողորմութի(ւն) եւ ճշմարտու(թ)ի(ւն)։
Եւ կախեա́ց զնոսա չուանաւ ընդ պատուհանն. քանզի տուն ն(ո)ր(ա) ՛ի պարսպին էր՝ եւ ինքն բնակեալ էր ՛ի պարսպին։
Եւ ասէ ցնոսա. զլեռն լեռնա́յն գնասջիք, զի մի́ պատահեսցեն ձեզ խնդրակքն. եւ թաքիջի́ք անդ զերիս աւուրս, մինչեւ դարձցի́ն խնդրակքն յետո́յ ձերմէ. եւ ապա երթիջիք զճանապարհն ձեր։
Եւ ասեն արքն ցնա, քաւեա́լ եմք մեք յերդմանէդ՝ զոր երդմնեցուցեր զմեզ։
ահա մեք մտանիցեմք ՛ի մա́սն ինչ քաղաքիդ, եւ դու դնիցես նշանակ զլա́րդ կարմիր, եւ կապեսցե́ս զպատուհանէդ ընդ որ զմե́զ իջուցեր, եւ զհայր քո եւ զմայր քո եւ զեղբարս քո, եւ զա(մենայ)ն տուն հօր քո ժողովեսցես առ քե́զ ՛ի տունս յայս։
Եւ եղիցի ա(մենայ)ն որ ելանէ ՛ի տանէ քումմէ արտաքս՝ ինքն եղիցի անձին իւրում պարտական. եւ մեք քաւեա́լ լիցուք յերդմանէդ քումմէ յայդմանէ։ եւ որ միանգամ լինիցին ընդ քե́զ ՛ի տան քում, մե́ք լիցուք պարտականք՝ եթէ ձեռն ուրուք մերձեսցի ՛ի նա։
Ապա թէ ոք մեղանչեսցէ մեզ, եւ յայտնեսցե́ս զբանս մեր զայսոսիկ, քաւեալ լիցուք յարդմանէդ քումմէ յայդմանէ։
Եւ ասէ՝ եղիցի́ ըստ բանիդ ձերում, նո́յնպէս եղիցի։ եւ արձակեա́ց զնոսա եւ գնացին։ Եւ կապեաց նշա́ն կարմիր ՛ի պատուհանին։
եւ գնացի́ն եւ եկին ՛ի լեռնակողմն, եւ կացին անդ զերի́ս աւուրս, մինչեւ դարձան խնդրակքն։ եւ յուզեցին խնդրակքն զա(մենայ)ն ճանապարհն՝ եւ ո́չ գտին։
Եւ դարձա́ն երկոքին երիտասարդքն եւ իջին ՛ի լեռնէ անտի, եւ եկին յա́յն կոյս. եւ հասին առ յեսու որդի նաւեայ, եւ պատմեցին զա(մենայ)ն անցսն որ անցին ընդ ն(ո)ս(ա)։
եւ ասեն ցյեսու՝ թէ մատնեա́ց տ(է)ր ա(ստուա)ծ ՛ի ձեռս մեր զա(մենայ)ն երկիրն, եւ զարհուրեցա́ն ա(մենայ)ն բնակիչք երկրին ՛ի մէնջ։