TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 789
Previous part

Chapter: 40  
ԳԼ(ՈՒԽ) Խ՜.


Verse: 1   Link to sept
Դարձեալ կրկնեա́լ տ(եառ)ն յամպոյն՝ ասէ ցյոբ։


Verse: 2   Link to sept    Ո́չ այդպէս՝ այլ պնդեա́ իբրեւ այր զմէջ քո. ես հարցից՝ եւ դու տո́ւր ինձ պատասխանի։

Verse: 3   Link to sept   
Մի́ զընկենուր զդատաստան իմ, եւ մի́ համարիր ա́յլ ինչ ա́զգ արարեալ առ քեզ յայտնութի(ւն). բայց եթէ զի երեւեսցի́ս արդար։

Verse: 4   Link to sept   
Եթէ բազո́ւկ առ բազուկ իցէ քո տ(եառ)ն։ եթէ բարբա՞ռ հանգոյն նմա որոտայցես։

Verse: 5   Link to sept   
Արդ աղէ առ բարձրութի(ւն). եւ զօրու(թ)ի(ւն) եւ փառս եւ պատիւ զգեցի́ր։

Verse: 6   Link to sept   
Առաքեա́ զհրեշտակս բարկութ(եամ)բ, եւ զա(մենայ)ն հպարտս խոնարհեցո́՝ եւ շիջո́ զամբարտաւանս։

Verse: 7   Link to sept   
Փտեա́ վաղվաղակի զամպարիշտս։

Verse: 8   Link to sept   
եւ ծածկեա́ յերկրի բացէ ՛ի բաց առհասարակ. եւ լի́ց զերեսս ն(ո)ց(ա) անարգանօք։

Verse: 9   Link to sept   
Իսկ յանձի՞ն կալայց արդեւք եթէ կարօղ փրկել ա́ջ քո։

Verse: 10   Link to sept   
Իսկ այդ քո առաջի́ է, զի գազանք իբրեւ զարջառ խո́տ ճարակին։

Verse: 11   Link to sept   
Ահաւանիկ ո́յժ իւր զմիջով իւրով, եւ զօրութի(ւն) զպորտիւ որովայնի իւրոյ։

Verse: 12   Link to sept   
Կանգնեաց զտտուն իւր իբրւե զնոճի. ջիլք իւր զմիմեամբք պատեալ.

Verse: 13   Link to sept   
կողք իւր պղնձիք, եւ ողն իւր ձո́յլ երկաթոյ։

Verse: 14   Link to sept   
Նա́ է սկիզբն արարածո́ց տ(եառ)ն, արարեալ խաղալիք հրեշտակաց ն(ո)ր(ա)։

Verse: 15   Link to sept   
Հասեալ ՛ի վ(ե)ր(այ) առապար լերին, արար խնդութի(ւն) չորքոտանեաց ՛ի տարտարոսն։

Verse: 16   Link to sept   
Ընդ ազգի ազգի́ ծառովք ննջէ, առ պրտուով եւ եղեգամբ եւ կնիւնով։

Verse: 17   Link to sept   
Հովանոցանան ընդ նովաւ ծա́ռք մեծամեծք հանդերձ անտառօք՝ եւ ձո́ղք հանգնւոյ։

Verse: 18   Link to sept   
Եթէ լինիցի հեղեղ՝ ո́չ զգնասցէ։ յանձնապաստա́ն է, զի եթէ յորդանան դիմեսցէ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա),

Verse: 19   Link to sept   
յակնակապիճս իւր ընկալցի զնա. ՛ի խուսափել ն(ո)ր(ա) ծակիցե՞ս զռնգունս ն(ո)ր(ա)։

Verse: 20   Link to sept   
Վերացուցանիցե՞ս զվիշապն կարթիւ. դնիցե՞ս պախուցս շուրջ զցռկով ն(ո)ր(ա)։

Verse: 21   Link to sept   
Եթէ կապիցե՞ս անուբ ՛ի քիթս ն(ո)ր(ա). անցուցանիցե՞ս դանդանաւանդ ը(նդ) կզակս ն(ո)ր(ա)։

Verse: 22   Link to sept   
Խօսիցի՞ ընդ քեզ հեզութ(եամ)բ. եւ կակուղ բարբառով դնիցէ ը(նդ) քեզ ուխտ։

Verse: 23   Link to sept   
Նուաճիցե՞ս զնա ծառայ յաւիտենական։

Verse: 24   Link to sept   
Խաղայցե՞ս դու նովաւ իբրեւ հաւու. եւ կապիցե՞ս զնա իբրեւ զձագ կապով։

Verse: 25   Link to sept   
Կերակրեսցին նովաւ ազինք, եւ բաժանեսցեն զնա ազգք փիւնիկեցւոց։

Verse: 26   Link to sept   
Ա(մենայ)ն նաւալուզակն ՛ի մի վայր ժողովեալ, ո́չ բարձցեն թեփ մի ՛ի տտնոյ ն(ո)ր(ա), եւ ՛ի նաւս ձկնորսաց խալա́մ ն(ո)ր(ա)։

Verse: 27   Link to sept   
Դնիցես դու զձեռն քո ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)։ յիշատակեալ զպատերազմ որ լինելոց է ՛ի մարմնի ն(ո)ր(ա), զի այլ ո́չ եւս լինիցի։

Verse: 28   Link to sept   
Ո́չ տեսեր զնա, եւ ոչ ՛ի վ(ե)ր(այ) բանիցս ասացելոց զարմանայցես։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.