TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 790
Previous part

Chapter: 41  
ԳԼ(ՈՒԽ) Խ՜Ա.


Verse: 1   Link to sept   Ո́չ երկնչիցիս՝ զի եւ ինձ պատրաստեալ է. բայց ո՞վ իցէ որ ինձ հակառակ կայցէ. կամ ո՞վ իցէ որ ինձ ընդդէ́մ դառնայցէ՝ եւ հանդարտիցէ։

Verse: 2   Link to sept   
Եթէ ա(մենայ)ն առ ՛ի ներքոյ երկնից ի́մ է։

Verse: 3   Link to sept   
ո́չ լռեցից վ(ա)ս(ն) նորա. եւ բան հզօրին ողորմեցի զուդականին ն(ո)ր(ա)։

Verse: 4   Link to sept   
Ո́ մերկասցէ զպատրուակ երեսաց ն(ո)ր(ա). եւ ընդ աղխս պատենից ն(ո)ր(ա) ո մտանիցէ։

Verse: 5   Link to sept   
զդրունս երեսաց ն(ո)ր(ա) ո́ բանայցէ։ Շուրջ զատամամբք ն(ո)ր(ա) ա́հ։

Verse: 6   Link to sept   
փոր ն(ո)ր(ա) փղձիք, յօդք ն(ո)ր(ա) իբրեւ գայլախազ՝

Verse: 7   Link to sept   
մի զմիո́յ կնի կցեալ. եւ օդ ո́չ անցցէ ընդ նա։

Verse: 8   Link to sept   
Այր զեղբօր զհետ երթիցէ.

Verse: 9   Link to sept   
զմիմեանց կալցին, եւ մի́ մեկնեսցին։ ՛Ի փռնչելոյ նորա փայլատակունք հատանին. աչք ն(ո)ր(ա) իբրեւ զտեսիլ արուսեկի։

Verse: 10   Link to sept   
՛Ի բերանոյ ն(ո)ր(ա) լամպա́րք բորբոքեալք, եւ հատանին անկանին շանթք հրոյ։

Verse: 11   Link to sept   
Ընդ ռընգունս նորա ծուխ ելանէ հնոցի հրոյ կայծականց։

Verse: 12   Link to sept   
Անձն նորա կայծակունք, եւ բոց ՛ի բերանոյ ն(ո)ր(ա) ելանէ։

Verse: 13   Link to sept   
՛Ի պարանոցի ն(ո)ր(ա) բնակէ զօրութի(ւն). առաջի ն(ո)ր(ա) կորուստ ընթանայ։

Verse: 14   Link to sept   
Անդամք մարմնոյ ն(ո)ր(ա) մածեալք. եթէ զեղցէ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)՝ ո́չ խլրտասցէ։

Verse: 15   Link to sept   
զի սիրտ ն(ո)ր(ա) սալացեալ է իբրեւ զվէմ. եւ հաստատեալ կայ՝ իբրեւ զսա́լ դարբնաց անշարժ։

Verse: 16   Link to sept   
՛Ի խլրտել ն(ո)ր(ա) ա́հ գազանաց եւ չորքոտանեաց, եւ զեռնոց երկրի։

Verse: 17   Link to sept   
Եթէ պատահեսցեն նմա արդունք, ո́չ ստնանեն զէնք եւ նիզակք։

Verse: 18   Link to sept   
Քանզի համարի զերկաթ յարդ. եւ զպղինձ իբրեւ զփայտ փուտ։

Verse: 19   Link to sept   
Ո́չ խոցոտէ զնա աղեղն պղնձի. համարի զռըմբաքար խոտ։

Verse: 20   Link to sept   
Եւ իբրեւ զեղէգն համարեցան նմա ուռունք։ ծա́ղր առնէ զշարժումն հրալից։

Verse: 21   Link to sept   
Անկողինք նորա տէ́գք սրեալք։ ա(մենայ)ն ոսկի ծովու ընդ նովաւ իբրեւ զկա́ւ անբաւ։

Verse: 22   Link to sept   
Եռացուցանէ զանդունդս իբրւե զկատսայ։ համարի զծով իբրեւ զոչինչ։

Verse: 23   Link to sept   
եւ զտարտարոսն անդնդոց իբրւ զգերի մի։ համարեցաւ զանդունդս իւր ճեմելի։

Verse: 24   Link to sept   
Եւ չի́ք ինչ յերկրի՝ որ նման է նմա. արարեալ խաղալիկ հրեշտակաց իմոց։

Verse: 25   Link to sept   
Զա(մենայ)ն բարձունս տեսանէ. եւ ի́նքն է թագաւոր ա(մենայ)նի՝ որ ՛ի ջուրսն են։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.