TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 780
Previous part

Chapter: 31  
ԳԼ(ՈՒԽ) Լ՜Ա.


Verse: 1   Link to sept   Ուխտ եդի ընդ աչս իմ եւ ո́չ հայեցաւ ՛ի կոյս.

Verse: 2   Link to sept   
եւ բաժանեաց ա(ստուա)ծ ՛ի վերուստ, եւ ժառանգու(թ)ի(ւն) բաւականին ՛ի բարձանց։

Verse: 3   Link to sept   
Ոչ ապաքէն կորո́ւստ անիրաւին, եւ տարագրու(թ)ի(ւն) այնոցիկ ոյք գործեն զանօրէնութի(ւն)։

Verse: 4   Link to sept   
Ոչ ապաքէն ինքն տեսցէ զճանապարհս իմ. եւ ա(մենայ)ն գնացք իմ թուեսցին։

Verse: 5   Link to sept   
Եթէ գնացեա́լ իցեմ ընդ այպանօղս. եթէ վաղվաղեա́ց ոտն իմ ՛ի նենգութի(ւն)։

Verse: 6   Link to sept   
Զի կշռեա́լ եմ ՛ի կշի́ռս արդարու(թ)ե(ան), եւ գիտէ տ(է)ր զանմեղու(թ)ի(ւն) իմ։

Verse: 7   Link to sept   
Եթէ թիւրեցա́ւ ոտն իմ ՛ի ճանապարհէ. եթէ չոգաւ սիրտ իմ զկնի ական իմոյ. եթէ հպեցայ ձեռօ́ք իմովք ՛ի կաշառս։

Verse: 8   Link to sept   
Ապա ես սերմանեցից՝ եւ ա́յլք կերիցեն. եւ անարմա́տ եղէց յերկրի։

Verse: 9   Link to sept   
Եթէ գնա́ց սիրտ իմ զհետ կնոջ ա́ռն այլոյ. եթէ դարանակա́լ եղէ առ դրունս տան ն(ո)ր(ա)։

Verse: 10   Link to sept   
Ապա լիցի հաճոյ եւ ի́մ կինն այլում, եւ մանկունք իմ տառապեսցին։

Verse: 11   Link to sept   
Զի սրտմտութի(ւն) անժո́յժ բարկու(թ)ե(ան) է պղծել զկին առն։

Verse: 12   Link to sept   
հո́ւր վառեալ է յա(մենայ)ն անդամս ն(ո)ր(ա). զի յոր կոյս հասցէ յարմատո́յ խլեսցէ։

Verse: 13   Link to sept   
Եթէ խոտեցի́ երբէք զիրաւունս ծառայի կամ աղախնոյ մատիցելոյ առիս յատեան։

Verse: 14   Link to sept   
եւ զի՞նչ գործեցից եթէ հարցուփո́րձ արասցէ ինձ տ(է)ր. եւ եթէ այցելութի(ւն), զի՞նչ պատասխանի արարից։

Verse: 15   Link to sept   
Ոչ ապաքէն ո(ր)պ(էս) եղէ յարգանդի՝ եւ նոքա եղեն, ՛ի նմին որովայնի եղաք։

Verse: 16   Link to sept   
Իսկ տկարք որոց պէտք ինչ էին, ո՞չ արդեւք երբէք վճարեցի։ Զակն այրւոյ ո́չ կողկողեցուցի։

Verse: 17   Link to sept   
Եթէ կերա՞յ արդեւք զպատառն իմ միայն՝ եւ որբոյն ո́չ կարկառեցի։

Verse: 18   Link to sept   
Զի ՛ի մանկու(թեն)է իմմէ սնուցի իբրեւ զհայր, եւ յարգանդէ մօր իմոյ առաջնորդեցի։

Verse: 19   Link to sept   
Եթէ արարի՞ անտես զմերկն կորուսեալ՝ եւ ոչ զգեցուցի։

Verse: 20   Link to sept   
Եթէ ո՞չ օրհնեցին զիս տկարք. եւ ՛ի կտրոց խաշանց իմոց ջեռան թիկունք ն(ո)ց(ա)։

Verse: 21   Link to sept   
Եթէ վերացուցի ձեռն ՛ի վ(ե)ր(այ) որբոյն՝ յուսացեալ թէ բազում է իմ օգնականութի(ւն).

Verse: 22   Link to sept   
ապա թափեսցի յանկարէ ուս իմ, եւ բազուկ իմ յարմկանէ իմմէ խորտակեսցի։

Verse: 23   Link to sept   
Զի ահ տ(եառ)ն կալաւ զիս, եւ առաջի ն(ո)ր(ա) ո́չ հանդարտեցի։

Verse: 24   Link to sept   
Եթէ կարգեցի զոսկի ՛ի հող իմ. եթէ յականս պատուականս յուսացայ։

Verse: 25   Link to sept   
Եթէ ուրա́խ եղէ ՛ի բազում մեծութե(ան) եկելոց ինձ. եթէ ՛ի վերայ անթուոց եդի́ զձեռն իմ։

Verse: 26   Link to sept   
Կամ թէ ո՞չ տեսանիցեմք զարեգակն լուսաւորիչ նուաղեալ, եւ զլուսին մաշեալ.

Verse: 27   Link to sept   
եւ ո́չ ՛ի նոցանէ։ Եթէ խաբեցաւ գա́ղտ սիրտ իմ. եթէ ձեռն եդեալ ՛ի վերայ բերանոյ իմոյ համբուրեցի։

Verse: 28   Link to sept   
Ապա այն ՛ի մե́ծ անօրէնութի(ւն) համարեսցի ինձ, զի ստեցի առաջի տ(եառ)ն բարձրելոյ. ՛ի նմանէ է զօրութի(ւն) եւ կար, իմաստութի(ւն) եւ հանճար։

Verse: 29   Link to sept   
Եթէ ոտնհա́ր եղէ ՛ի վ(ե)ր(այ) գլորման թշնամւոյ իմոյ, եւ ասացի ՛ի սրտի իմում թէ՝ վա́շ։

Verse: 30   Link to sept   
ապա լուիցէ́ ունկն իմ զանէծս իմ. զզուեցայց ապա եւ ես ՛ի ժողովրդենէ իմմէ դսրովեալ։

Verse: 31   Link to sept   
Եթէ ասացին զինէն բազում անգամ աղախնայք իմ, ո́ տայր մեզ յագել ՛ի մարմնոց ն(ո)ր(ա). զի յո́յժ քաղցր էի ն(ո)ց(ա)։

Verse: 32   Link to sept   
Արտաքոյ ո́չ ագանէր օտար, զի դուռն իմ բա́ց էր ա(մենայ)ն եկելոց։

Verse: 33   Link to sept   
Եթէ թաքուցի զմեղս իմ ակամա́յ մեղուցեալ.

Verse: 34   Link to sept   
զի ո́չ ամաչէի ՛ի բազմակոյտ ամբոխէ, առ ՛ի չպատմելոյ առաջի նոցա։ Եթէ արձակեցի́ երբէք զտկարն՝ ունայն գոգով ելանել ՛ի դրաց իմոց։

Verse: 35   Link to sept   
Ո́ տացէ ինձ լսել եթէ ձեռն տ(եառ)ն չէ́ր զարհուրեցուցեալ։ Կամ թէ մուրհակ՝ զոր ունէի զումեքէ,

Verse: 36   Link to sept   
իբրեւ զպսակ ՛ի վերայ ուսոց եդեալ ընթեռնու(թ)ի(ւն)։

Verse: 37   Link to sept   
եւ ո՞չ պատառէի զայն եւ անդրէն դարձուցանէի, ո́չինչ առեալ ՛ի պարտականէն։

Verse: 38   Link to sept   
Եթէ հեծեաց երբէք երկիր վ(ա)ս(ն) իմ. եթէ ակօսք ն(ո)ր(ա) լացի՞ն առհասարակ։

Verse: 39   Link to sept   
եւ եթէ զզօրու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա) կերա՞յ միայն առանց գնոց։ Եթէ զանձն տեառն երկրին զայրացուցեալ տրտմեցուցի՞։

Verse: 40   Link to sept   
ապա փոխանակ ցորենոյ բուսցի եղի́ճ, եւ փոխանակ գարւոյ՝ մորենի́։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.