TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 932
Previous part

Chapter: 8  
ԳԼ(ՈՒԽ) Ը՜.


Verse: 1   Link to sept   ՛Ի ժամանակին յայնմիկ՝ ասէ́ տ(է)ր, հանցեն զոսկերս թագաւորացն յուդայ՝ եւ զոսկերս իշխանաց ն(ո)ց(ա), եւ զոսկերս քահանայից, եւ զոսկերս մարգարէից, եւ զոսկերս բնակչացն ե(րուսաղէ)մի՝ ՛ի գերեզմանաց իւրեանց։

Verse: 2   Link to sept   
եւ ցամաքեցուսցեն յարեւու, եւ ընդ լուսնով, եւ ընդ ա(մենայ)ն աստեղբք, եւ առաջի ա(մենայ)ն զօրութե(ան)ց երկնից զոր սիրեցինն՝ եւ որոց ծառայեցինն, եւ որոց զհե́տն գնացին, եւ յորս ապաստան լինէին, եւ երկի́ր պագանէին ն(ո)ց(ա)։ ո́չ կոծեսցին, եւ ո́չ լայցեն, այլ ՛ի նշաւա́կ եղիցին ՛ի վ(ե)ր(այ) երեսաց երկրի։

Verse: 3   Link to sept   
զի ախորժեցին զմահ՝ եւ ո́չ զկեանս։ Եւ զմնացորդս որ մնացեալ իցեն յազգէ անտի չարէ. ընդ ա(մենայ)ն տեղիս մնացելոցն ուր եւ մերժեցից զն(ո)ս(ա) անդր՝ ասէ́ տ(է)ր զօրութե(ան)ց։

Verse: 4   Link to sept   
Եւ ասասցես ցն(ո)ս(ա). ա́յսպէս ասէ տ(է)ր. միթէ որ գլորին՝ ո՞չ յառնիցէ. կամ որ խոտորին՝ ո՞չ եւս դառնայցէ։

Verse: 5   Link to sept   
արդ՝ ընդէ՞ր խոտորեցաւ ժողովուրդդ այդ եւ ե(րուսաղ)էմ՝ խոտորումն ժպիրհ. եւ պնդեցան կամօք իւրեանց՝ եւ ո́չ կամցեան դառնալ։

Verse: 6   Link to sept   
Ո́ւնկընդիք եւ լուարո́ւք, ո́չ այդպէս խօսին. եւ ո́չ գոյ մարդ որ զղջանայ ՛ի վ(ե)ր(այ) չարեաց իւրոց, եւ ասէ թէ զինչ գործեցի. կասեաց ընթացօղն յընթացից իւրոց՝ իբրեւ զձի́ ընդ քիրտն մտեալ ՛ի խըխնջել իւրում։

Verse: 7   Link to sept   
Արդ՝ արսինն յերկինս ծանեաւ զժամանակ իւր. տատրակ եւ ծիծա́ռն թռչունք վայրի՝ պահեցին զժամանակս մտից իւրեանց. եւ ժողովուրդ իմ ո́չ ծանեաւ զիրաւունս տ(եառ)ն։

Verse: 8   Link to sept   
Զիա՞րդ ասիցէք՝ թէ իմաստունք եմք, եւ օրէնք ա(ստուծո)յ են ՛ի մեզ. վ(ա)ս(ն) այդորիկ զո́ւր եղեւ սուտ վիճակն դպրացն։

Verse: 9   Link to sept   
յամօթ եղեն իմաստունքն. զարհուրեցա́ն եւ պարտեցան. զի զբան տ(եառ)ն անարգեցին. զի՞նչ իմաստութի(ւն) իցէ ՛ի ն(ո)ս(ա)։

Verse: 10   Link to sept   
Վ(ա)ս(ն) այնորիկ տա́ց զկանայս նոցա այլոց, եւ զագարակս ն(ո)ց(ա) օտա́ր ժառանգաց. զի ՛ի փոքու(թեն)է մինչեւ ՛ի մեծամեծս ն(ո)ց(ա) ա(մենայ)ն ոք ագահէ́ զագահութի(ւն). ՛ի մարգարէէ մինչեւ ցքահանայն՝ ա(մենայ)ն ոք առնէ անիրաւութի(ւն)։

Verse: 11   Link to sept   
Եւ բժշկէին զբեկումն դստեր ժողովրդեան իմոյ ընդ արհամարհանս. եւ ասէին խաղաղութի(ւն) խաղաղու(թ)ի(ւն), եւ ո́չ գոյր խաղաղու(թ)ի(ւն)։

Verse: 12   Link to sept   
Ամաչեսցեն զի արարին զպղծու(թ)ի(ւն). սակայն եւ այնպէս ո́չ ամաչեցին ամօթով, եւ զպատկառանս ո́չ առին ՛ի միտ։ վ(ա)ս(ն) այնորիկ անկցին ընդ անկեալսն ՛ի ժամանակի այցելութե(ան) իւրեանց, եւ տկարասցին՝ ասէ տ(է)ր։

Verse: 13   Link to sept   
Եւ ժողովեսցեն զարդիւնս իւրեանց՝ ասէ տ(է)ր. չի́ք խաղող յայգիս ն(ո)ց(ա), եւ ո́չ թուզ ՛ի թզենիս ն(ո)ց(ա). եւ տերեւն թօթափեցաւ. ետու ն(ո)ց(ա)՝ եւ ա́նց զնոքօք։

Verse: 14   Link to sept   
Արդ մեք՝ զի՞ նստիցեմք, այլ ժողովեցարո́ւք՝ եւ մտցուք ՛ի քաղաքս ամուրս, եւ ա́նդր անկցուք. զի տ(է)ր ա(ստուա)ծ մեր ընկէց զմեզ, եւ արբոյց մեզ ջուր դառնութե(ան), զի մեղաք առաջի ն(ո)ր(ա)։

Verse: 15   Link to sept   
Ժողովեցա́ք ՛ի խաղաղութի(ւն), եւ ո́չ գոյր բարու(թ)ի(ւն)։ ՛ի ժամանակի բժշկութե(ան)՝ եւ ահա տագնա́պ։

Verse: 16   Link to sept   
՛Ի դանա́յ լուիցուք զձայն երագու(թ)ե(ան) երիվարաց ն(ո)ր(ա). ՛ի ձայնէ խըխնջելոց հեծելոց ն(ո)ր(ա) շարժեցաւ երկիր ա(մենայ)ն. եկեսցէ եւ կերիցէ զերկիր լրիւ իւրով, զքաղաքս եւ զբնակիչս ն(ո)ր(ա)։

Verse: 17   Link to sept   
Քանզի ես աւասիկ արձակե́մ ՛ի ձեզ օձս կոտորիչս, յորս ո́չ մտանիցեն թովչութիք, եւ հարկանիցեն զձեզ՝ ասէ տ(է)ր.

Verse: 18   Link to sept   
եւ յանբժշկական ցաւս սրտից ձերոց տարակուսելոց։

Verse: 19   Link to sept   
Ահա ձա́յն գուժի դստեր ժողովրդեան իմոյ յերկրէ́ հեռաստանէ. միթէ տ(է)ր ո՞չ գուցէ ՛ի սիովն. կամ թագաւո́ր անդ՝ ո՞չ իցէ. ընդէ՞ր բարկացուցին զիս դրօշելովք իւրեանց, եւ սնոտւովք օտարոտւովք։

Verse: 20   Link to sept   
Անցի́ն հունձք, ա́նց ամառն. եւ մեք ո́չ փրկեցաք։

Verse: 21   Link to sept   
՛Ի վ(ե)ր(այ) բեկման դստեր ժողովրդեան իմոյ խորտակեցա́յ. խաւարեցա́յ տարակուսանօք. յաղթահարեցին զիս երկունք իբրեւ ծննդականի։

Verse: 22   Link to sept   
Միթէ դեղ ո՞չ գուցէ ՛ի գաղաադ, կամ բժիշկ ո՞չ կայցէ անդ. ընդէ՞ր ո́չ եղեւ բժշկութի(ւն) դստեր ժողովրդեան իմոյ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.