TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 101
Previous part

Chapter: 11 
ԳԼ(ՈՒԽ) Ժ՜Ա.


Verse: 1  Link to sept   Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի եւ ընդ ահարոնի՝ եւ ասէ։

Verse: 2  Link to sept   
խօսեցարո́ւք ը(նդ) որդիսդ ի(սրաէ)լի՝ եւ ասացէ́ք. Ա́յս անասունք են զոր ուտիցէք յա(մենայ)ն անասնոց որ են ՛ի վ(ե)ր(այ) երկրի։

Verse: 3  Link to sept   
Զա(մենայ)ն անասուն թաթահերձ եւ կճղակաւոր, որոյ յերկուս բաժանեալ իցեն թաթքն՝ եւ որոճիցէ, յանասնոց՝ զայն կերիջիք։

Verse: 4  Link to sept   
Բայց յայնցանէ մի́ ուտիցէք, որք որոճիցեն եւ կճղակահերձ ո́չ իցեն։ Ո́ւղտ զի որոճայ՝ եւ թաթն ո́չ բաժանի, պի́ղծ իցէ նա ձեզ։

Verse: 5  Link to sept   
Եւ նապաստակ զի որոճայ՝ եւ թաթն ո́չ բաժանի՝ պի́ղծ իցէ նա ձեզ։

Verse: 6  Link to sept   
Եւ Ճագար զի որոճայ՝ եւ թաթն ո́չ բաժանի՝ պի́ղծ իցէ նա ձեզ։

Verse: 7  Link to sept   
Եւ խոզ՝ զի թաթահերձ է՝ եւ կճղակս ունի՝ եւ որոճայ ո́չ, պի́ղծ իցէ նա ձեզ։

Verse: 8  Link to sept   
՛ի մսոյ ն(ո)ց(ա) մի́ ուտիցէք, եւ ՛ի գէշ նոցա մի́ մերձենայցէք. քանզի պի́ղծ իցէ ձեզ այն։

Verse: 9  Link to sept   
Եւ այս է զոր ուտիցէք՝ յա(մենայ)նէ որ ՛ի ջուրս իցեն. Ամենայնի որոյ իցեն թեւք եւ թեփ՝ ՛ի ջուրս եւ ՛ի ծովս եւ ՛ի վտակս, զա́յնս ուտիցէք։

Verse: 10  Link to sept   
Եւ ա(մենայ)նի որոյ ո́չ իցեն թեւք եւ թեփ՝ ՛ի ջուրս եւ ՛ի ծովս եւ ՛ի վտակս, մի́ ուտիցէք, յա(մենայ)նէ զոր ջուրքն բղխիցեն, եւ յա(մենայ)ն շնչոյ կենդանւոյ որ ՛ի ջուրս։ քանզի պի́ղծ է այն, պի́ղծ լինիցի ձեզ.

Verse: 11  Link to sept   
՛ի մսոց նոցա մի́ ուտիցէք, եւ ՛ի մեռելոց ն(ո)ց(ա) գարշեսջի́ք։

Verse: 12  Link to sept   
Զի ա(մենայ)նի որոց ո́չ իցեն թեւք եւ թեփ՝ որ ՛ի ջուրս իցեն, պի́ղծ իցէ ձեզ այն։

Verse: 13  Link to sept   
Եւ ա́յս իցեն ՛ի թռչնոց՝ յորոց գարշիջիք, եւ ո́չ ուտիցի՝ այլ պի́ղծ իցէ ձեզ. Արծուի, եւ պասկուճ, եւ գետարծուի,

Verse: 14  Link to sept   
եւ անգղ, եւ ցին, եւ որինչ նմա́ն իցէ ն(ո)ց(ա).

Verse: 15  Link to sept   
եւ ագռաւ, եւ որինչ նմա́ն իցէ նմա։

Verse: 16  Link to sept   
եւ ջայլեամն, եւ բու, եւ որոր, եւ որինչ նմա́ն իցէ նոցա։

Verse: 17  Link to sept   
եւ բազէ, եւ որինչ նման իցէ նմա. եւ հաւապատիր, եւ հողամաղ։

Verse: 18  Link to sept   
եւ քաջահաւ, եւ սոխակ, եւ հաւալուսն, եւ կարափ,

Verse: 19  Link to sept   
եւ արագիլ, եւ քարարդ, եւ որինչ նմա́ն իցէ նոցա. եւ յոպոպ, եւ չիղջ։

Verse: 20  Link to sept   
Եւ ա(մենայ)ն զեռուն թռչուն՝ որ գնայցէ ՛ի չորս, պի́ղծ լիցի ձեզ։

Verse: 21  Link to sept   
Այլ զա́յն ուտիցէք ՛ի զերնոց թռչնոց որ գնայցեն ՛ի չորս. որոյ իցեն կարթք ՛ի վերոյ քան զոտսն. ոստոստել նոքօք յերկրէ։

Verse: 22  Link to sept   
Եւ ա́յս իցեն զոր ուտիցէք ՛ի նոցանէ. զջորեակդ, եւ որ ինչ նմա́ն է նմա. եւ զխարագուլ, եւ որ ինչ նմա́ն է նմա. եւ զմարախ, եւ որ ինչ նմա́ն է նմա. եւ զօձամարտ, եւ որ ինչ նմա́ն իցէ նմա։

Verse: 23  Link to sept   
Ամենայն զեռուն թռչնոց, որ իցեն չո́րք ոտք, պի́ղծ իցէ ձեզ, մի́ նոքօք պղծիջիք։

Verse: 24  Link to sept   
ա(մենայ)ն որ մերձենայցէ ՛ի մեռեալ ն(ո)ց(ա)՝ պի́ղծ լինիցի մինչեւ ցերեկոյ։

Verse: 25  Link to sept   
եւ ա(մենայ)ն որ բառնայցէ զմեռեալ ն(ո)ց(ա)՝ լուասցէ́ զձորձս իւր, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։

Verse: 26  Link to sept   
Յա(մենայ)ն անասնոց որ կճղակահե́րձ իցէ եւ մագի́լս սփռիցէ, եւ որոճիցէ ոչ՝ պի́ղծ լիցի ձեզ այն ա(մենայ)ն. եւ որ մերձեսցի ՛ի մեռեալ ն(ո)ց(ա)՝ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։

Verse: 27  Link to sept   
Եւ ա(մենայ)ն որ գնայցէ ՛ի ձեռս իւր, յա(մենայ)ն գազանաց որ գնայցէ ՛ի չորս, պի́ղծ լիցի ձեզ այն. ա(մենայ)ն որ մերձեսցի ՛ի մեռեալ ն(ո)ց(ա)՝ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։

Verse: 28  Link to sept   
եւ որ բառնայցէ ՛ի մեռելոյ ն(ո)ց(ա), լուասցէ́ զձորձս իւր, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ. զի այն ա(մենայ)ն պի́ղծ իցէ ձեզ։

Verse: 29  Link to sept   
Եւ ա́յս իցէ ձեզ պիղծ յա(մենայ)ն սողնոց՝ որ սողին ՛ի վ(ե)ր(այ) երկրի. աքիս, եւ մուկն, եւ տիտեռն, յոստին,

Verse: 30  Link to sept   
եւ մկնաքիս, եւ գետնառեւծ, եւ կովադիաց, եւ մուղէղ, եւ խլուրդ։

Verse: 31  Link to sept   
ա́յս ա(մենայ)ն պի́ղծ իցէ ձեզ յա(մենայ)ն սողնոց որ սողին ՛ի վերայ երկրի. ա(մենայ)ն որ մերձեսցի ՛ի մեռեալ ն(ո)ց(ա)՝ պի́ղծ լիցի ձեզ մինչեւ ցերեկոյ։

Verse: 32  Link to sept   
եւ յա(մենայ)նի յորոյ վերայ անկանիցի ՛ի մեռելոյ ն(ո)ց(ա)՝ պի́ղծ լիցի։
   
Յամենայն փայտեղէն անօթոյ, կամ ՛ի հանդերձէ, կամ ՛ի մաշկէ, կամ ՛ի քրձէ. ա(մենայ)ն անօթ յորում գործ ինչ գործիցի ՛ի նմա, ՛ի ջուր թացցի՝ եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ, եւ ապա սո́ւրբ լիցի։

Verse: 33  Link to sept   
Եւ ա(մենայ)ն անօթ խեցեղէն, յոր անկանիցի ինչ ՛ի նոցանէն. եւ որինչ ՛ի ներքս կայցէ, պի́ղծ լիցի, եւ զայն բեկանիջի́ք։

Verse: 34  Link to sept   
Եւ ա(մենայ)ն կերակուր որ ուտիցի, եւ անկանի ՛ի վ(ե)ր(այ) նորա ՛ի ջրոյ անտի՝ պի́ղծ լիցի. եւ ա(մենայ)ն ըմպելի որ ըմպիցի յա(մենայ)ն ամանի՝ պի́ղծ լիցի։

Verse: 35  Link to sept   
եւ յա(մենայ)ն յոր ինչ անկանիցի ՛ի մեռելոյ ն(ո)ց(ա)՝ պի́ղծ լիցի։ Եւ թոնիրք եւ կասկարայք՝ քակեսցին. քանզի պղծեալ են, եւ պի́ղծք իցեն ձեզ։

Verse: 36  Link to sept   
Բա́յց յաղբերաց ջրոց, եւ ՛ի ջրհորոց, եւ ՛ի ջրակուտաց. որ սո́ւրբ լինիցին ձեզ։ Եւ ա(մենայ)ն որ մերձենայցէ ՛ի պղծութի(ւն)ս շնչոյ մեռելոյ ն(ո)ց(ա), պի́ղծ լիցի։

Verse: 37  Link to sept   
Իսկ եթէ անկանիցի ինչ ՛ի մեռելոյ ն(ո)ց(ա) ՛ի վերայ ա(մենայ)ն սերման սերմանելոյ, որ սերմանիցի. սո́ւրբ լիցի։

Verse: 38  Link to sept   
ապա թէ հեղուցու ջուր ՛ի վերայ ա(մենայ)ն սերման, եւ անկանիցի ինչ անդր ՛ի մեռելոց ն(ո)ց(ա), անսո́ւրբ լիցի ձեզ։

Verse: 39  Link to sept   
Եւ եթէ մեռանիցի ի́նչ յանասնոց որ ձեզ ուտելի են, որ մերձենայցէ ՛ի մեռեալ ն(ո)ց(ա)՝ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։

Verse: 40  Link to sept   
եւ որ բառնայցէ ՛ի մեռելոյ նոցա՝ լուասցէ́ զձորձս իւր, եւ պի́ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։

Verse: 41  Link to sept   
Եւ ա(մենայ)ն սողուն որ սողի ՛ի վերայ երկրի, պի́ղծ լիցի ձեզ, եւ մի́ կերիցի։ Ամենայն որ սողի ՛ի վ(ե)ր(այ) որովայնի իւրոյ։

Verse: 42  Link to sept   
եւ ա(մենայ)ն որ գնայցէ ՛ի չորս, մինչեւ ցա(մենայ)ն բազմոտանիս, յա(մենայ)ն զեռնոց՝ որ զեռայցեն ՛ի վերայ երկրի, մի́ ուտիցէք. զի պի́ղծ է այն ձեզ։

Verse: 43  Link to sept   
Եւ մի́ գարշեցուցանիցէք զանձինս ձեր ա(մենայ)ն սողնովք, որ սողոցին ՛ի վ(ե)ր(այ) երկրի. եւ մի́ պղծիցիք նոքօք, եւ մի́ լինիցիք անսուրբք նոքօք։

Verse: 44  Link to sept   
Ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր. եւ սրբիջի́ք՝ եւ սո́ւրբք լինիջիք. զի ս(ուր)բ եմ ես տ(է)ր ա(ստուա)ծ ձեր. եւ մի́ պղծիցէք զանձինս ձեր ա(մենայ)ն զեռնովք՝ որ շարժիցին ՛ի վ(ե)ր(այ) երկրի։

Verse: 45  Link to sept   
Զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ, որ հանի զձեզ յերկրէն եգիպտացւոց լինել ձեզ ա(ստուա)ծ, եւ եղիջիք սո́ւրբք՝ զի ես ս(ուր)բ եմ։

Verse: 46  Link to sept   
Ա́յս օրէն լինիցի վ(ա)ս(ն) անասնոց՝ եւ թռչնոց եւ ա(մենայ)ն շնչոյ որ շրջիցի ՛ի ջուրս, եւ ա(մենայ)ն շնչոյ որ շրջիցի ՛ի վերայ երկրի։

Verse: 47  Link to sept   
Որոշել ՛ի մէջ սրբոյն եւ ՛ի մէջ անսրբոյն. եւ խելամուտ առնել զորդիսդ ի(սրաէ)լի ՛ի մէջ ուտելեացն կենդանածնաց. եւ ՛ի մէջ չուտելեացն անասնոց։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.