TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 40
Previous part

Chapter: 40 
ԳԼ(ՈՒԽ) Խ՜.


Verse: 1  Link to sept   Եւ եղեւ յետ բանիցս այսոցիկ, յանցեա́ւ տակառապետ արքային եգիպտացւոց, եւ մատակարար տեառն ն(ո)ց(ա) արքային եգիպտացւոց։

Verse: 2  Link to sept   
Եւ բարկացաւ փարաւոն ՛ի վ(ե)ր(այ) երկոցուն ներքինեաց իւրոց. եւ ՛ի վ(ե)ր(այ) տակառապետին, եւ ՛ի վ(ե)ր(այ) մատակարարին։

Verse: 3  Link to sept   
եւ եդ զնոսա ՛ի բանտի առ դահճապետին. յայնմ բանտի տեղւոջ ուր յովսէփն կայր։

Verse: 4  Link to sept   
եւ յանձն արար զնոսա դահճապետն յովսեփայ. եւ կայր ն(ո)ց(ա) ՛ի սպասու։ եւ էին աւուրս ինչ ՛ի բանտի անդ։

Verse: 5  Link to sept   
Եւ տեսին երազ երկոքին. զիւրաքանչի́ւր երազ ՛ի միում գիշերի։ տեսիլ երազոյ տակառապետին եւ մատակարարին որ էին արքային եգիպտացւոց, մինչ էին ՛ի բանտի անդ։

Verse: 6  Link to sept   
Եմո́ւտ առ նոսա յովսէփ ընդ առաւօտն. եւ ետես զնոսա՝ եւ էին խռովեալք։

Verse: 7  Link to sept   
եհարց ցներքինիսն փարաւոնի որ էին ընդ նմա ՛ի բանտի անդ առ տեառն ն(ո)ր(ա)՝ եւ ասէ, ընդէ՞ր տրտում են երեսք ձեր այսօր։

Verse: 8  Link to sept   
Եւ նոքա ասեն ցնա. երա́զ տեսաք, եւ ո́չոք իցէ որ մեկնիցէ զնա։ եւ ասէ ցնոսա յովսէփ. ոչ ապաքէն ՛ի ձեռս ա(ստուծո)յ իցէ մեկնու(թ)ի(ւն) ն(ո)ց(ա). պատմեցէ́ք ինձ։

Verse: 9  Link to sept   
Եւ պատմեա́ց տակառապետն զերազն իւր յովսեփայ՝ եւ ասէ. թուէր ինձ ՛ի տեսլեան իմում, ո́րթ մի առաջի իմ։

Verse: 10  Link to sept   
եւ յորթն երե́ք ուռք՝ կանա́չք յոյժ. եւ ունէր երիս ողկոյզս հասեալս ողկո́յզ խաղողոյ։

Verse: 11  Link to sept   
եւ բաժակն փարաւոնի ՛ի ձեռին իմում։ առնուի́ զխաղողն, եւ ճմլէի ՛ի բաժակն * փարաւոնի, եւ տայի զբաժակն ՛ի ձեռս փարաւոնի։

Verse: 12  Link to sept   
Եւ ասէ ցնա յովսէփ. ա́յս է մեկնութի(ւն) նորա։ երեք ուռքն, երե́ք աւուրք են։

Verse: 13  Link to sept   
ա́յլ եւս երեք աւուրք, եւ յիշեսցէ փարաւոն զիշխանու(թ)ի(ւն)ն քո, եւ անդէն ՛ի նմին տակառապետու(թ)ե(ան) քում կացուսցէ զքեզ. եւ տացես զբաժակն փարաւոնի ՛ի ձեռս ն(ո)ր(ա), ըստ առաջնոյ իշխանութե(ա)ն քո՝ որպէս եւ էի́ր տակառապետ։

Verse: 14  Link to sept   
Այլ զիս յիշեսջի́ր յորժամ բարի լինիցի քեզ. եւ արասցե́ս ինձ ողորմութի(ւն). եւ յիշեսցե́ս զիս առաջի փարաւոնի. եւ հանցես զիս ՛ի բանտէ աստի յայսմանէ։

Verse: 15  Link to sept   
զի գողանալո́վ գողացան զիս յերկրէն եբրայեցւոց. եւ աստ՝ ինչ ոչ արարի. եւ արկին զիս ՛ի տուն գբոյս այսորիկ։

Verse: 16  Link to sept   
Իբրեւ ետես մատակարարն թէ ուղի́ղ մեկնեաց, ասէ ցյովսէփ. եւ ես տեսանէի յերազի, թուէր ինձ թէ երիս խանս նաշհւոյ ունէի ՛ի գլուխ իմում։

Verse: 17  Link to sept   
եւ ՛ի վերնում խանին յա(մենայ)նէ զոր ուտէր արքայ փարաւոն՝ գո́րծ մատակարարաց. եւ թռչունք ուտէին զնա ՛ի խանէ անտի՝ որ էր ՛ի վ(ե)ր(այ) գլխո́յ իմոյ։

Verse: 18  Link to sept   
Պատասխանի ետ յովսէփ՝ եւ ասէ ցնա. ա́յս է մեկնութի(ւն) ն(ո)ր(ա)։ երեք խանքն՝ երեք աւուրք են։

Verse: 19  Link to sept   
յետ երից աւուրց բարձցէ́ փարաւոն զգլուխ քո ՛ի քէն, եւ կախեսցէ́ զքեզ զփայտէ. եւ կերիցեն թռչունք երկնից զմարմին քո ՛ի քէն։

Verse: 20  Link to sept   
Եւ եղեւ յաւուրն երրորդի, օր ծննդո́ց էր փարաւոնի, եւ առնէր ուրախութի(ւն) ա(մենայ)ն ծառայից իւրոց։ եւ յիշեաց զիշխանութի(ւն) տակառապետին, եւ զիշխանութի(ւն) մատակարարին ՛ի մէջ ծառայից իւրոց։

Verse: 21  Link to sept   
Եւ կացոյց զտակառապետն անդէն յիշխանութե(ան) իւրում. եւ ե́տ զբաժակն ՛ի ձեռս փարաւոնի։

Verse: 22  Link to sept   
եւ զմատակարարն կախեաց զփայտէ, որպէս եւ մեկնեացն յովսէփ։

Verse: 23  Link to sept   
Եւ ո́չ յիշեաց տակառապետն զյովսէփ, այլ մոռացաւ զնա։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.