TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 846
Previous part

Chapter: 55  
ԳԼ(ՈՒԽ) Ծ՜Ե.


Verse: 1   Link to sept   Ո́ որ ծարաւիդ էք՝ երթա́յք ՛ի ջուր. եւ որ միանգամ ո́չ ունիք արծաթ, երթա́յք գնեցէ́ք. եւ կերիջի́ք առանց արծաթոյ՝ եւ գնոց գինւոյ։

Verse: 2   Link to sept   
եւ զճարպ բնաւ ընդէ՞ր իսկ գնէք արծաթոյ՝ եւ ոչ հացի. եւ զվաստակս ձեր ո́չ ՛ի յագուրդ։ Լուարո́ւք ինձ՝ եւ կերիջի́ք զբաբու(թ)ի(ւն)ս. եւ վայելեսցեն ՛ի բարու(թ)ե(ան) անձինք մեր։

Verse: 3   Link to sept   
ոենկնդիր լերուք լսելեօք ձերովք՝ զհե́տ եկայք ճանապարհաց իմոց։ Լուարո́ւք ինձ, եւ կեցցեն ՛ի բարու(թ)ե(ան) անձինք ձեր։ եւ եդից ընդ ձեզ ո́ւխտ յաւիտենական զսրբութի(ւն)սն դաւթի զհաւատարիմս։

Verse: 4   Link to sept   
Ահաւասիկ ՛ի վկայու(թ)ի(ւն) հեթանոսաց ետու զնա. իշխա́ն եւ հրամանատար ազգաց։

Verse: 5   Link to sept   
ազգք որ ո́չ գիտիցեն, կարդասցե́ն առ քեզ. եւ ժողովուրդք որ զքեզ ո́չ ճանաչէին՝ ապաստա́ն արասցեն զքեզ. վ(ա)ս(ն) տ(եառ)ն ա(ստուածո)յ քո սրբոյն ի(սրայէ)լի. զի փառաւո́ր արար զքեզ։

Verse: 6   Link to sept   
Խնդրեցէ́ք զտ(է)ր. եւ յորժամ գտանիցէք զնա, կարդացէ́ք առ նա։ եւ իբրեւ մերձեսցի առ ձեզ,

Verse: 7   Link to sept   
թողցէ́ ամպարիշտն զճանապարհս իւր, եւ այր անօրէն զխորհուրդս իւր։ եւ դարձցի́ առ տ(է)ր եւ գտէ զողորմութի(ւն). եւ առ ա(ստուա)ծ մեր՝ զի բազմապատիկ թողցէ զանօրէնութի(ւն)ս ձեր։

Verse: 8   Link to sept   
Զի ո́չ են խորհուրդք իմ իբրեւ զխորհուրդս ձեր, եւ ո́չ ճանապարհք իմ իբրեւ զճանապարհս ձեր՝ ասէ տ(է)ր։

Verse: 9   Link to sept   
Այլ ո(ր)պ(էս) հեռի́ են երկինք յերկրէ. ա́յնպէս հեռի́ են ճանապարհք իմ ՛ի ճանապարհաց ձերոց, եւ խորհուրդք իմ ՛ի խորհրդոց ձերոց։

Verse: 10   Link to sept   
Զոր օրինակ եթէ իջանիցէ անձրեւ կամ ձիւն յերկնից, եւ անդրէն ո́չ դառնայ մինչեւ արբուսցէ զերկիր, ծնցի եւ բղխեսցէ. եւ տացէ սերմն սերմանողի՝ եւ հաց ՛ի կերակուր։

Verse: 11   Link to sept   
Ա́յնպէս եղիցի բանն իմ, որ ելանէ ՛ի բերանոյ իմմէ. մի́ դարձցի դատարկ՝ մինչեւ կատարեսցէ զորինչ կամիցիմ. եւ դիւրեցից զճանապարհս քո, եւ զճանապարհս իմ պահեսցե́ս։

Verse: 12   Link to sept   
Զի ուրախու(թեամ)բ ելջիք, եւ ցնծու(թեամ)բ ուսանիջիք։ զի լերինք եւ բլուրք կայառեսցե́ն ընդունել ուրախութ(եամ)բ. եւ ամ(ենայն) ծառք անտառի ծա́փս հարցեն ոստօք իւրեանց։

Verse: 13   Link to sept   
Եւ փոխանակ ցրդւոյն նո́ճ բուսցի, եւ փոխանակ դժնկին՝ մո́ւրտ ելցէ. եւ եղիցի տ(եառ)ն յանուն եւ ՛ի նշա́ն յաւիտենից, եւ մի́ պակասեսցէ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.