TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 845
Previous part

Chapter: 54  
ԳԼ(ՈՒԽ) Ծ՜Դ.


Section: 45 

Verse: 1   Link to sept   Ուրա́խ լեր ամուլ որ ո́չ ծնանէիր. գոչեա́ եւ աղաղակեա́ որ ո́չդ երկնէիր. զի բազում են որդիք սկնդկիդ՝ առաւե́լ քան զարամբւոյն։ Քանզի ասաց տ(է)ր։

Verse: 2   Link to sept   
ընդարձակեա́ զտեղի խորանաց քոց, եւ զսրահից քոց. կանգնեա́, եւ մի́ խնայեար. երկայնեա́ զապաւանդակս քո. հաստատեա́ զցիցս քո։

Verse: 3   Link to sept   
յաջ եւ յահեակ թռուսջիր, եւ զաւակ քո զհեթանոսս ժառանգեսցէ։ եւ զքաղաքս աւերեալս շինեսցես։

Verse: 4   Link to sept   
Մի́ երկնշիցիս զի յամօթ արարին զքեզ. մի́ պատկառեսցես զի նախատեցին զքեզ. զի զամօթն յաւիտենից մոռասցիս, եւ նախատինք այրու(թ)ե(ան) քոյ ո́չ եւս յուշ լիցին քեզ։

Verse: 5   Link to sept   
Զի տ(է)ր է որ առնէ քեզ զայդ. տ(է)ր սաբաւովթ անուն է ն(ո)ր(ա). եւ որ փրկեացն զքեզ նո́յն ա(ստուա)ծ ի(սրայէ)լի ամ(ենայն) երկրի կոչեսցի։

Verse: 6   Link to sept   
Ո́չ եթէ իբրեւ զկին մի լքեալ տարակուսեալ կոչեաց զքեզ տ(է)ր. եւ ո́չ իբրեւ զկին մի ատեցեալ ՛ի մանկու(թեն)է։ այլ ասա́ց ա(ստուա)ծ,

Verse: 7   Link to sept   
առ ժամանակ մի թողի զքեզ, եւ ողորմու(թեամ)բ մեծաւ ողորմեցայց քեզ։

Verse: 8   Link to sept   
առ փոքր մի սրտմտու(թ)ե(ան) դարձուցի զերեսս իմ ՛ի քէն, եւ ողորմու(թեամ)բ յաւիտենից ողորմեցայց քեզ. ասա́ց որ փրկեացն զքեզ տ(է)ր։

Verse: 9   Link to sept   
Եւ ՛ի ջուրցն հեղեղէ առ նոյիւ՝ այս է ինձ, եւ ո(ր)պ(էս) երդուայն նմա ՛ի ժամանակին յայնմիկ չբարկանա́լ երկրի, նո́յնպէս եւ ո́չ քեզ։

Verse: 10   Link to sept   
եւ ո́չ ապառնալեօք իմովք շարժել զլերինս, եւ փոփոխել զբլուրս. ո́չ ողորմութի(ւն) իմ պակասեսցէ ՛ի քէն, եւ ո́չ ուխտ խաղաղութե(ան) քոյ անցցէ։ Ասա́ց տ(է)ր։

Verse: 11   Link to sept   
Հաշտեա́լեմ ընդ քեզ տառապեալդ եւ խախտեալ, մինչեւ մխիթարեսցիս։ ահաւասիկ պատրաստեալ եմ կարկեհան զքարինս քո, եւ զհիմունս քո շափիղայ։

Verse: 12   Link to sept   
եւ կանգնեցից զաշտարակս քո յասպիս, եւ զդրունս քո յականց վանեայց. եւ ածից շուրջ զքեւ պարիսպ յընտիր ականց պատուականաց։

Verse: 13   Link to sept   
եւ զամ(ենայն) որդիս քո փրկեալս յա(ստուածո)յ, եւ ՛ի բազում խաղաղու(թ)ե(ան) մանկունք քո։

Verse: 14   Link to sept   
եւ արդարու(թեամ)բ շինեսջիր։ ՛Ի բա́ց լեր յանիրաւէ անտի, եւ ո́չ երկիցես. եւ դողումն ՛ի քեզ ո́չ մերձեսցի։

Verse: 15   Link to sept   
զի ահաւասիկ եկք՝ առ քեզ վասն իմ մերձեսցին. եւ առ քեզ պանդխտեսցին, եւ զքե́զ ապաստան արասցեն։

Verse: 16   Link to sept   
Ահաւասիկ՝ եւ հաստատեցի զքեզ. ո́չ ո(ր)պ(էս) դարբին մի որ փքովք կայծակունս արծարծանէ եւ յառաջ բերէ անօթս ՛ի գործ, այլ ես հաստատեցի զքեզ ո́չ ՛ի կորուստ ապականու(թ)ե(ան)։

Verse: 17   Link to sept   
Ամենայն անօթ վնասակար ՛ի քեզ ո́չ աջողեսցի. եւ զամ(ենայն) բարբառ որ յարիցէ ՛ի վերայ քո ՛ի դատաստան, պարտեսցե́ս. եւ ամ(ենայն) դատախաղք քո ՛ի նմին։ Զի գո́յ ժառանգու(թ)ի(ւն) պաշտօնէից տ(եառ)ն. եւ դուք եղիցիք ինձ իրաւացիք ասէ տ(է)ր։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.