TITUS
Physiologus
Part No. 16
Previous part

Chapter: 16  
ժ՜զ [in margine]


Paragraph: 1     Եսայի մարգարէն ասէ թէ. "Անդ յուշկապարի(կ)ք բնակեսցեն եւ դեւք կաքաւեսցեն եւ ոզնիք ձագս հանցեն" (cf. Link to armatIsa. 13:21_22)։
Paragraph: 2     
Բարոյախաւսն ասաց զուշկապարկաց, էթէ մահաբերք են եւ ի ծովու են
Paragraph: 3     
եւ երգեն երգս քաղցրաձայնս. եւ նաւորդքն, որ ընդ այն անցանեն, եթէ լսեն զնուագ երգոցն, այնչափ հեշտական թուի, մինչեւ զանձինս ի ծովն ընկենուն եւ կորնչին։
Paragraph: 4     
Եւ կերպարանք նոցա մինչեւ ի պորտն կնոջ մարդւոյ, եւ կէսն թռչ(ն)ոյ է։
Paragraph: 5     
Նոյնպէս եւ իշացլուցն կէսն արու մարդոյ, եւ կէսն իշոյ։
Paragraph: 6     
Նոյնպէս "ամենայն մարդ երկակենցաղ եւ երկմիտ զաղփաղփուն է յամենայն ճանապարհս իւր" (cf. Link to armntJames 1:8)։ Այսպէս այժմ կան
Paragraph: 7     
յեկեղեցի ժողովեալ եւ ի մեղաց ոչ հեռացեալ. ունին զկերպարանս աստուածպաշտութեան եւ ի զաւրութենէ անտի նորա հեռացեալք են (cf. Link to armnt2 Tim. 3:5)։
Paragraph: 8     
Յորժամ յեկեղեցի մտանեն, զգառանց կերպարանս ունին. եւ յորժամ ի ժողովրդենէն մեկնեսցին, զգազանաց կերպարանս ցուցանեն։
Paragraph: 9     
Այնպիսիքն զյուշկապարկաց [ Manuscript page: 76v  ] եւ զիշացլուցն զաւրինակ բերեն յինքեան եւ զհակառակորդին զաւրութեանց եւ զխաբեբայիցն զհերձուածողացն։
Paragraph: 10     
Որ "քաղցրութեամբ եւ աւրհնութեամբ պատրեն զանձինս անհաստատնոցն" (cf. Link to armntRom. 16:18),
Paragraph: 11     
որպէս ասէ թէ. "ապականեն զբարս քաղցունս բանք չարք" (cf. Link to armnt1 Cor. 15:33)։



Next part



This text is part of the TITUS edition of Physiologus.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 1.6.2016. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.