Եւ եղեւ իբրեւ ծերացա́ւ իսահակ, եւ վատեցին աչք ն(ո)ր(ա) ՛ի տեսանելոյ. կոչեաց զեսաւ զորդի իւր զերէց՝ եւ ասէ ցնա. ո́րդեակ իմ։ եւ նա ասէ ցնա, ահաւասիկ ե́ս։
Եւ նա ասէ ցնա. ահաւասիկ ես ծերացեալ եմ, եւ ո́չ գիտեմ զօր վախճանի իմոյ։
արդ՝ ա́ռ դու զգործի քո զաղեղն եւ զկապարճս, եւ ե́լ ՛ի դաշտ. եւ որսա́ ինձ որս.
եւ արա́ ինձ խորտիկս ո(ր)պ(էս) եւ ե́ս սիրեմ. եւ բե́ր մատո́ ինձ՝ զի կերայց. եւ օրհնեսցէ́ զքեզ անձն իմ մինչ չեւ մեռեալ իցեմ։
Եւ լուաւ ռեբեկա զի խօսէր իսահակ ընդ որդւոյ իւրում։ գնաց եսաւ ՛ի դաշտ որսա́լ հօր իւրում։
Եւ խօսեցաւ ռեբեկա ընդ յակոբայ որդւոյ իւրում՝ եւ ասէ. ահա լուա́յ ես ՛ի հօրէ քումմէ զի խօսէր ընդ եղբօր քում՝ եւ ասէր.
բե́ր ինձ որս եւ արա ինձ խորտիկս զի կերայց եւ օրհնեցից զքեզ առաջի տ(եառ)ն՝ մինչ չե́ւ մեռեալ իցեմ։
Եւ արդ՝ որդեակ իմ լո́ւր ինձ՝ ո(ր)պ(էս) ե́ս պատուիրեմ քեզ։
գնա́ դու ՛ի դաշտն, եւ ա́ռ ինձ անտի երկուս ուլս փափուկս եւ ընտիրս, եւ արարից զն(ո)ս(ա) խորտի́կս հօրքում ո(ր)պ(էս) եւ սիրէ։
եւ մատուսցես հօր քում եւ կերիցէ. զի օրհնեսցէ զքեզ հայր քո՝ մինչչե́ւ մեռեալ իցէ·
Եւ ասէ յակոբ ցռեբեկայ մայր իւր. եղբայր իմ եսաւ, այր՝ թա́ւ է, եւ ես լե́րկ.
գուցէ́ շօշափիցէ́ զիս հայր իմ. եւ լինիցիմ առաջի ն(ո)ր(ա) իբրեւ արհամարհոտ, եւ ածիցեմ ՛ի վ(ե)ր(այ) իմ անէծս եւ ո́չ օրհնութի(ւն)։
Եւ ասէ ցնա մայրն իւր. յի́մ վերայ անէծք այն ո́րդեակ. բայց միայն լո́ւր ձայնի իմում եւ ե́րթ ա́ծ ինձ։
Գնա́ց՝ եւ ա́ռ ած մօր իւրում։ եւ արար խորտիկս՝ ո(ր)պ(էս) եւ սիրէ́ր հայր նորա։
Եւ առեալ ռեբեկայ զպատմուճանն ազնիւ որդւոյ իւրոյ երիցու որ կայր առ նմա ՛ի տան, զգեցոյց յակոբայ որդւոյ իւրում կրցերոյ։
եւ զուլենիսն ագոյց ՛ի բազուկս ն(ո)ր(ա), եւ ՛ի վերայ մերկոյ պարանոցի ն(ո)ր(ա)։
Եւ ետ զխորտիկն եւ զհացն զոր արար ՛ի ձեռս յակոբայ որդւոյ իւրոյ։
եւ տարաւ հօր իւրում եւ ասէ՝ հայր իմ։ եւ նա ասէ՝ աւասիկ եմ։ եւ ասէ. ո՞վ ես դու ո́րդեակ։
Եւ ասէ յակոբ ցհայրն. ե́ս եմ եսաւ անդրանիկ քո, արարի́ որպէս եւ խօսեցար ընդիս, արի́ նիստ եւ կե́ր յորսոյ իմմէ. զի օրհնեսցէ զիս անձն քո։
Եւ ասէ իսահակ ցորդին իւր. զի՞է զի վաղվաղակի գտեր ո́րդեակ։ եւ նա ասէ, որպէս պատրաստեաց տ(է)ր ա(ստուա)ծ առաջի իմ։
Եւ ասէ իսահակ ցյակոբ. մօ́տ եկ՝ եւ շօշափեցից զքեզ որդեակ, եթէ դո́ւ իցես որդի իմ եսաւ՝ թէ ոչ։
Մատեա́ւ յակոբ առ իսահակ հայր իւր, եւ շօշափեա́ց զնա՝ եւ ասէ. ձայնդ՝ ձա́յն յակոբայ, եւ ձեռքդ՝ ձե́ռք իսաւայ։
եւ ո́չ ծանեաւ զնա. զի էին ձեռք ն(ո)ր(ա) իբրեւ զձեռսն իսաւայ եղբօր իւրոյ թա́ւ։ Եւ օրհնեա́ց զնա
եւ ասէ. դո́ւ ես որդի իմ եսաւ։ եւ նա ասէ՝ ե́ս եմ։
եւ ասէ մատո́ ինձ՝ եւ կերայց յորսոյ քումմէ ո́րդեակ, զի օրհնեսցէ զքեզ անձն իմ։ ա́ռ մատոյց նմա՝ եւ կերաւ. եւ եբեր նմա գինի՝ եւ ա́րբ։
Եւ ասէ ցնա իսահակ հայր իւր. մօտ եկ եւ համբուրեա́ զիս որդեակ։
Եւ մատեաւ համբուրեա́ց զնա։ եւ ա́ռ զհոտ հանդերձից ն(ո)ր(ա). եւ օրհնեա́ց զնա՝ եւ ասէ. Ահա́ հոտ որդւոյ իմոյ իբրեւ զհո́տ անդոյ լիո́յ զոր օրհնեաց տ(է)ր։
եւ տացէ քեզ ա(ստուա)ծ ՛ի ցօղոյ երկնից՝ եւ ՛ի պարարտու(թեն)է երկրի, եւ բազմու(թ)ի(ւն) ցորենոյ եւ գինւոյ։
եւ ծառայեսցեն քեզ ազգք. եւ երկի́ր պագցեն քեզ իշխանք. եւ եղիցես տէ́ր եղբօր քում, եւ երկիր պագցեն քեզ որդիք հօր քոյ. որ անիծանիցէ զքեզ՝ անիծեա́լ լիցի. եւ որ օրհնեսցէ զքեզ՝ օրհնեա́լ։
Եւ եղեւ յետ դադարելոյն իսահակայ յօրհնելոյ անտի զյակոբ զորդի իւր. իբրեւ ե́լ յակոբ յերեսաց իսահակայ հօր իւրոյ։ եւ եկն եսաւ եղբայր ն(ո)ր(ա) յորսոյ։
արար եւ նա́ խորտիկս, եւ մատոյց հօր իւրում. եւ ասէ ցհայր իւր. յարիցէ́ հայր իմ, եւ կերիցէ յորսոյ որդւոյ իւրոյ՝ զի օրհնեսցէ́ զիս անձն քո։
Եւ ասէ ցնա իսահակ հայր իւր, ո՞վ ես դու։ եւ նա ասէ, ե́ս եմ որդին քո անդրանիկ եսաւ։
Եւ զարմացաւ իսահակ զարմացումն մեծ յոյժ. եւ ասէ, իսկ այն ո՞վ էր որ որսացաւ ինձ որս՝ եւ եբեր մատոյց. եւ կերայ յամենայնէ մինչչե́ւ քո եկեալ էր. եւ օրհնեցի զնա եւ եղիցի օրհնեա́լ։
Եւ եղեւ իբրեւ լուաւ եսաւ զբանսն ասհակայ հօր իւրոյ. աղաղակեաց ՛ի ձայն մեծ դառնացեա́լ յոյժ. եւ ասէ ցհայրն իւր, օրհնեա́ արդ՝ եւ զի́ս հայր։
Եւ ասէ ցնա. եկն եղբայր քո նենգութ(եամ)բ եւ ա́չ զօրհնու(թ)ի(ւն)ս քո։
Եւ նա ասէ. յիրաւի́ կոչեցաւ անուն ն(ո)ր(ա) Յակոբ. զի այս երկիցս խաբեաց զիս. ա́ռ զանդրակութի(ւն)ն իմ, եւ արդ՝ ա́ռ զօրհնու(թ)ի(ւն)ս իմ։ եւ ասէ եսաւ ցհայր իւր. եւ ո́չ մի՞ ինչ օրհնութի(ւն) թողեր ինձ հայր։
Պատասխանի ետ իսահակ՝ եւ ասէ ցեսաւ. որովհետեւ տէ́ր արարի զնա քեզ. եւ զա(մենայ)ն եղբարս քո արարի նմա ծառա́յս. ցորենով եւ գինւով հաստատեցի զնա. քեզ զի՞նչ արարից որդեակ։
Ասէ եսաւ ցհայրն իւր, միթէ՝ մի՞ օրհնու(թ)ի(ւն) իցէ քո́ հայր. օրհնեա́ եւ զիս հայր։ եւ իբրեւ ստրջացաւ իսահակ. ամբա́րձ զձայն իւր եսաւ եւ ելա́ց։
Պատասխանի ետ իսահակ հայր ն(ո)ր(ա) եւ ասէ ցնա. ահա՝ ՛ի պարարտու(թեն)է երկրի եղիցի բնակու(թ)ի(ւն) քո, եւ ՛ի ցօղոյ երկնից ՛ի վերուստ։
եւ սրո́վ քով կեցցես. եւ եղբօր քում ծառայեսցես. եւ եղիցի յորժամ քակեսցես եւ լուծցես զլուծ ն(ո)ր(ա) ՛ի պարանոցէ քումմէ։
Եւ պահէր եսաւ ո́խս յակոբայ վ(ա)ս(ն) օրհնու(թ)ե(ան)ցն զոր օրհնեաց զնա հայր իւր. եւ ասէր եսաւ ՛ի մտի * իւրում. մերձեսցին աւուրք կարեաց հօր իմոյ, զի սպանից զյակոբ զեղբայր իմ։
Ա́զգ եղեւ ռեբեկայ բանքն եսաւայ որդւոյ իւրոյ երիցու. եւ յղեաց կոչեաց զորդի իւր զկրտսեր զյակոբ՝ եւ ասէ ցնա. ահա եսաւ եղբայր քո սպառնայ սպանանե́լ քեզ։
արդ՝ լո́ւր որդեակ ձայնի իմում, եւ արի գնա́ ՛ի միջագետս առ ղաբան եղբայր իմ ՛ի խառան։
եւ բնակեսցե́ս ընդ նմա աւուրս բազումս, մինչեւ անցցէ́ սրտմտութի(ւն) բարկութե(ան) եղբօր քո ՛ի քէն։
եւ մոռասցի́ զոր ինչ արարեր նմա. եւ ապա առաքեցից կոչեցից զքեզ անտի. գուցէ՝ անզաւակիցի́մ յերկոցունց ՛ի ձէնջ ՛ի միում աւուր։
Եւ ասէ ռեբեկա ցիսահակ. ձանձրացեա́լ է անձն իմ ՛ի դստերաց որդւոց քետայ. եթէ առնուցու յակոբ կին ՛ի * դստերաց անտի քետայ, ՛ի դստերաց երկրիս այսորիկ. ընդէ՞ր իցէ ինձ կեալ։